«Սոցիալական դարվինիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սոցիալական դարվինիզմ''', սոցիոլոգիական տեսություն ըստ որի` [[Բնական ընտրություն|բնական ընտրության]] և գոյության կռվի օրինաչափությունները, հայտնաբերված [[Չարլզ Դարվին]]ի կողմից, տարածվում են [[հասարակություն]]ում՝ մարդկային հարաբերությունների վրա։
 
Սոցիալական դարվինիզմը մեծ համբավ էր վայելում 19-րդ դարում՝ մինչ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ավարտը։
Տող 22.
Սոցիալ-դարվինիզմի ներկայացուցիչներից է [[Ուիլիամ Սամներ]]ը (պնդում էր [[սոցիալական անհավասրություն|սոցիալական անհավասրության]] անհրաժեշտությունը և տնտեսությունում պետության միջամտության հակառակորդն էր)։ 1883 թվականին Սամները հրատարակեց շատ ազդեցիկ բրոշյուր՝ «Որ սոցիալկան դասակարգերն են պարտք միմյանց» անվամբ, որտեղ գրել էր, որ սոցիալական դասակարգերը միմյանց ոչինչ պարտք չեն՝ սինթեզելով Դարվինի եզրակացությունները։ Այդ բրոշյուրում դարվինիզմի մասին ոչինչ հիշատակված չէր<ref>[http://www.gutenberg.org/ebooks/18603?msg=welcome_stranger The Project Gutenberg eBook of What Social Classes Owe To Each Other, by William Graham Sumner]. www.gutenberg.org. 2006-06-16. Retrieved 15 April 2018.</ref>։ Սամները երբեք ամբողջությամբ չի ընդունել Դարվինի գաղափարները և որոշ ժամանակակից պատմաբաններ չեն հավատում, որ նա երբևէ հավատացել է սոցիալական դարվինիզմին<ref>"A careful reading of the theories of Sumner and Spencer exonerates them from the century-old charge of social Darwinism in the strict sense of the word. They did not themselves advocate the application of Darwin's theory of natural selection." [https://books.google.am/books?id=7BJUIOnC534C&pg=PA33&lpg=PA33&dq=bannister+social+darwinism&redir_esc=y#v=onepage&q=bannister%20social%20darwinism&f=false The Social Meaning of Modern Biology: From Social Darwinism to Sociobiology]</ref>։
 
Հայտնի գրող [[Ջեկ Լոնդոն|Ջեկ Լոնդոնը]]ը սոցիալ-դարվինիզմի գաղափարի կողմնակիցն էր, ընդհուպ մինչև հայտնի «[[Երկաթե կրունկ (վեպ)|Երկաթե կրունկ]]» և «<nowiki/>[[Մարտին Իդեն]]<nowiki/>» վեպերի գաղափարական շրջադարձերը։ Նա գրել է պատմություններ, որտեղ արտացոլել է իր սոցիալ-դարվինիզմին ուղղված գաղափարները<ref>"Borrowing from Charles Darwin's theory of evolution, social Darwinists believed that societies, as do organisms evolve over time. Nature then determined that the strong survive and the weak perish. In Jack London's case, he thought that certain favored races were destined for survival, mainly those that could preserve themselves while supplanting others, as in the case of the White race." The philosophy of Jack London [https://web.archive.org/web/20051027154902/http://sunsite.berkeley.edu/London/Essays/philosophy.html Archived] 2005-10-27 at the Wayback Machine</ref>։
 
Սոցիալական դարվինիզմի գաղափարներն առավել տարածված էին 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Ամերիկայում և Եվրոպայում։ [[ԱՄՆ]]-ում սոցիալ-դարվինիզմի գաղափարներ քարոզում էին [[Ջոն Ֆիսկե]]ն, [[Էդմունդ Նոբլ]]ը, Ուիլիամ Սամները։ [[Իմպերիալիզմ]]ը և բուռն զարգացում ապրող արդյունաբերական [[կապիտալիզմ]]ը նպաստեց ազգերի և առանձին մարդկանց դաժան հակամարտություններին։ Սակայն, սոցիալական և գիտական առաջընթացը հերքեցին պոստուլատների և ենթադրությունների մեծամասնությունը, որի վրա հիմնված էր սոցիալ-դարվինիզմի տեսությունը<ref>''[[Лейрис, Мишель|Лейри М.]]'' Раса и цивилизация. // Расовая проблема и общество. / Общ. ред. и вступ. ст. [[Плисецкий, Марк Соломонович|М. С. Плисецкого]]. — М.: [[Издательство иностранной литературы]], 1957. — С. 19-75.</ref>։ 1944 թվականին Ռիչարդ Հովսթատդերը հրապարակեց «Սոցիալ-դարմինիզմն ամերիկյան մտքերում» գիրքը, որտեղ ցույց տվեց սոցիալ-դարվինիզմի դերը ինդիվիդուալիզմի գաղափարական հիմնավորման գործում՝ ուղղված ռեֆորմիզմի դեմ<ref>[http://www.amstud.msu.ru/full_text/texts/dementyev/part2/glava2_1.htm Историография истории нового и новейшего времени стран Европы и Америки (учебное пособие для студентов).] / Под ред. [[Дементьев, Игорь Петрович|И. П. Дементьева]], [[Патрушев, Александр Иванович|А. И. Патрушева]].</ref>։
 
== Սոցիալ-դարվինիզմի տեսություն և քննադատություն ==
Սոցիալ-դարվինիզմը հասարակական կյանքի էվոլյուցիան բացատրում է բնական ընտրության և գոյության կռվի կենսաբանական սկզբունքներով՝ ընդգծելով հասարակական զարգացման գործում կոնֆլիկտների դերը: Այդպիսով, նրա գաղափարները ընդդիմանում են [[պատեռնալիզմ]]ի սկզբունքներին. ավանդական հասարակության հիմնական գաղափարներին:
 
Սոցիալ-դարվինիզմը [[Դետերմինիզմ|դետերմինիստական]] ուսմունք է. նրա տեսանկյունից սոցիալական կոնֆլիկտը անընդհատ է և անհաղթահարելի, չնայած, ըստ Սպենսերի՝ վերջում պետք է հանգի իդեալական հասարակության ստեղծմանը: Այս տեսության որոշ կողմնակիցներ, հակառակը, հետևություն են անում, որ մարդիկ կդեգրադացվեն: