«Սուրբ Մեսրոպ եկեղեցի (Մաշհադ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.alikonline.ir/ +https://alikonline.ir/)
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 13.
 
== Պատմություն ==
Իրանի պատմական երկրամաս [[Խորասան]]ը, սահմանակից լինելով [[Միջին Ասիա]]յի, [[Հնդկաստան]]ի ու [[Աֆղանստան]]ի հետ, հին ժամանակներից եղել է [[Մետաքսի ճանապարհ]]ին: Այստեղ բնակվելու են տեղափոխվել հարևան և հեռավոր երկրներից բազմաթիվ արհեստավորներ ու առևտրականներ: Ուշ միջնադարում Խորասանի կենտրոնական Մաշհադ քաղաքն են եկել նաև հայեր՝ [[Երևանի խանություն|Երևանի]], [[Նախիջևանի խանություն|Նախիջևանի]], [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի]] խանություններից, ավելի ուշ նաև՝ [[Սպահան]]ից ու [[Ատրպատական]]ից: Նոր ժամանակներում գործարար հայերը հիմնադրել են բամբակի մաքրման, մանածագործության, ալկոհոլի, պահածոյի արտադրամասեր: Մաշհադում 1913 թվականին հիմնվում է [[Թեհրան]]ի [[Հայկազյան դպրոց (Թեհրան)|Հայկազյան]] դպրոցի մասնաճյուղը, որը փակվում է 1936 թվականին<ref name="Խորասանի հայ համայնքն անցյալում">[https://www.lragir.am/2010/08/29/37949/ Խորասանի հայ համայնքն անցյալում]</ref>: [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի տարիներին կրոնական ու ազգային փոքրամասնությունների հանդեպ վերաբերմունքը փոխվում է: Հայերին թույլ է տրվում կառուցել առաջին եկեղեցին: 1939 թվականին ներկայացվում է եկեղեցու հատակագիծը:
 
Մաշհադ քաղաքի միակ հայկական եկեղեցին կառուցվել է 1941 թվականին, և ծառայում էր տեղի հայկական համայնքին: 1944 թվականին բացվում է նաև հայկական գերեզմանատունը: Մաշհադում ու նրա շրջակայքում այդ ժամանակ ապրող մոտ 160 հայ ընտանիքները միավորվում են ինչպես եկեղեցու, այնպես էլ տեղի վեցդասյա դպրոցի շուրջ: Քսան տարի անց հայերի թվաքանակն անցնում է 500-ը: 2005 թվականին, երբ տեղի հայ բնակչությունը զանգվածաբար արտագաղթել էր Մաշհադից, եկեղեցին Մշակութային ժառանգության վարչության կողմից գրանցվել է որպես ազգային կոթող<ref>[http://parstoday.com/hy/news/iran-i66140 Մաշհադի Ս. Մեսրոպ եկեղեցին վերանորոգվում է]</ref>: Այդ ցանկում է հայտնվել նաև հայկական գերեզմանատունը<ref>[http://hayernaysor.am/archives/166151 Հայկական եկեղեցին և գերեզմանատունը գրանցվել են Իրանի պատմամշակութային արժեքների ցանկում]</ref>: Հայ համայնքի բացակայության պատճառով եկեղեցին դադարել է գործել<ref>[https://www.panorama.am/am/news/2014/04/05/iran-armenian-lonely-churches/315925 Իրանի միայնակ մնացած հայկական եկեղեցիները]</ref>:
 
== Ճարտարապետություն ==
Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Ս. Գաբրիելյանի նախագծով` ներսի երկարութիւնը` 15 մետր, լայնքը` 9 մետր, բարձրութիւնը` 7 մետր չափսերով: Կառույցն աղյուսաշեն է, գմբեթի թմբուկն ունի ութ պատուհան: Սուրբ Մեսրոպն ունի սպիտակ քարից պատրաստված գմբեթ, որի վրա կանգնեցված է եկեղեցու խաչը: 1957 թվականին կառուցվում է եկեղեցու զանգակատունը, 1961 թվականին՝ ութ սենյակներից բաղկացած երկհարկանի «Արիան» դպրոցը և գրադարանը<ref>[https://www.lragir.am/2010/08/29/37949/ name="Խորասանի հայ համայնքն անցյալում]<"/ref>:
 
2017 թվականին Իրանի կառավարությունը 120 միլիոն թուման է տրամադրել եկեղեցու վերանորոգման համար<ref>[https://alikonline.ir/news/culture/item/40298-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D5%A3%D6%82%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%B4%D5%A1%D5%B7%D5%B0%D5%A1%D5%A4%D5%AB-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%A1%D5%BD%D5%BF%D6%82%D5%A1%D5%AE%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D5%B4%D5%A5%D5%BD%D6%80%D5%B8%D5%BA-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6 Վերանորոգւելու է Մաշհադի Սուրբ Աստւածածին (Սուրբ Մեսրոպ) եկեղեցին]</ref>: Թեև 1960 թվականից եկեղեցին օծվել էր որպես «սուրբ Աստվածածին», սակայն ժողովրդի շրջանում հայտնի էր նախկին անունով: 2018 թվականին եկեղեցին բացվում է:
Տող 30.
{{ծանցանկ}}
{{Իրանահայ կյանք|state=collapsed}}
 
[[Կատեգորիա:20-րդ դարի հայկական վանքեր և եկեղեցիներ|Մեսրոպ]]
[[Կատեգորիա:Թեհրանի թեմի վանքեր և եկեղեցիներ|Մեսրոպ]]