«Սուրբ Պատրիկի օր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:ԱՄՆ-ի տոներ ՀոթՔաթ գործիքով
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Սուրբ Պատրիկի օր կամ Սուրբ Պատրիկի տոն''' ({{lang-ga|Lá Fhéile Pádraig}}),մշակութային և կրոնական տոն է, որը տեղի է ունենում մարտի 17-ին, Սուրբ Պատրիկի մահվան օր (մ.թ. 385–461), կամ Իռլանդիայի սուրբ բարեխոսի օր:
 
Սուրբ Պատրիկի օրը առաջացել է XVII դարում և ղեկավարվում է կաթոլիկ եկեղեցու կողմից, անգլիական եկեղեցու անդամների հաղորդությամբ (հատկապես Իռլանդիայի եկեղեցու), արևելան Օրթոդոքս եկեղեցու և լութերական եկեղեցու կողմից: Օրը հիշատակում է սուրբ Պատրիկին և քրիստոնեության մուտքը Իռլանդիա, բացի այդ նշվում է նաև իռալնադական հարստությունները և մշակույթը: Ընդհանուր առմամբ, տոները ներառում են հանրային շքերթներ և փառատոներ,որի ժամանակ կրում են կանաչ զգեստ կամ երեքնուկ: Քրիստոնյաները, ովքեր հետևում են հոգևոր ծեսերին մասնակցում են եկեղեցական պատարագներին և պատմականորեն պահում են ծոմ, սահմանափակելով ուտելիքը և ալկոհոլի օգտագործումը, որը խրախուսում և քարոզում է տոնի ավանդույթը:
 
Սուրբ Պատրիկի օրը հանրային տոն է Իռալնդիայի հանրապետությունում, հյուսիսային Իռալնդիայում, Նյուֆաունդլենդի և Լաբրադորի կանադական նահանգում (նահանգի կառավարության աշխատակիցների համար) և Մոնտսերատի բրիտանական անդրծովյան տարածքում: Այն նաև մեծ շուքով նշվում է իռլանդիայի սփյուռքի կողմից ամբողջ աշխարհում, հատկապես [[Մեծ Բրիտանիա]]յում, Կանադայում, Միացյալ Նահանգներում, Արգենտինայում, Ավստրալիայում և [[Նոր Զելանդիա]]յում: Սուրբ Պատրիկի տոնը նշվում է ավելի շատ երկրներում, քան այլ ազգային տոն: [[Իռլանդիա]]յի սփյուռքը մեծ ազդեցություն է ունենում ժամանակակից տոների վրա: Վերջին տարիներին, եղել են քննադատություններ սուրբ Պատրիկի օրվա տոնի վերաբերյալ, այն դառնալով չափազանց կոմերցիալացված և խթանելով իռլանդական բացասական կարծրատիպերը:
Տող 16.
Այսօրվա Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարությունների վրա մեծ ազդեցություն են ունեցել նրանք, որոնք զարգացել են Իռալնդիայի սփյուռքում, հատկապես հյուսիսային Ամերիկայում: Մինչև 20-րդ դարը, սուրբ Պատրիկի օրն ավելի մեծ էր նշվում սփյուռքի շրջանում, քան Իռլանդիայում:
 
Ընդհանրապես, տոնակատարությունները ներառում են հանրային շքերթներ և փառատոներ, իռլանդական երաժշտություն, և կանաչ զգեստի կամ երեքնուկի կրում: Կան նաև հավաքույթներ, ինչպիսիք են պարերը, չնայած սրանք ավելի շատ էին տարածված անցյալում: Սուրբ Պատրիկի օրվա շքերթը սկսվել է հյուսիսային Ամերիկայում 18-րդ դարում, բայց չի տարածվել Իռլանդիայում մինչև 20-րդ դարը: Մասնակիցների մեջ ընդհանուր առմամբ ներառում են երաժշտական խմբեր, ռազմական, հրշեջներ, մշակութային կազմակերպություններ, բարեգործական կազմակերպություններ, կամավորական ասոցիացիաներ, երիտասարդական խմբեր, «եղբայրություն» կազմակերպության անդամներ, և այլն: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում շքերթներից մեծ մասը ավելի շատ նմանվել է դիմակահանդեսների: Մեծ ջանք է գործադրվում օգտագործելու իռալնդերենը հատկապես Իռալնդիայում, որտեղ Սուրբ Պատրիկի օրվա շաբաթը կոչվում է «իռլանդական լեզվի շաբաթ»:
 
Քրիստոնյաները կարող են նաև մասնակցել եկեղեցական պատարագների, ծոմ պահել սահմանափակելով ուտելիքները և ալկոհոլի օգտագործումը: Հավանաբար դրա պատճառով, ալկոհոլը - հատկապես իռլանդական վիսկին , գարեջուրը կամ խնձորօղին դարձել են տոների մի մասը: Սուրբ Պատրիկի «երեքնուկ նկարել» կամ «ջրել երեքնուկ» սովորույթը պատմականորեն հայտնի է, հատկապես Իռալնդիայում: Տոնակատարության վերջում, երեքնուկը դրվում է բաժակի ներքևի մասում, որը հետո լցվում է վիսկիով, գարջրով կամ խնձորօղիով: Հետո խմում են այն որպես Սուրբ Պատրիկի կենաց, Իռալնդիայի կամ ներկաների: Երեքնուկը կուլ են տալիս խմիչքի հետ կամ հանում և շպրտում են ուսի վրայով, որպես հաջողության նշան:
Տող 22.
'''Կանաչի կրում'''
 
Սուրբ Պատրիկի օրը սովորաբար կրում են երեքնուկ, կանաչ զգեստ կամ աքսեսուար՝ գույնը ասոցացվելով Իռլանդիայի կաթոլիկների հետ (նարնջագունը ասոցացվում է բողոքական քրիտոնյաների հետ): Ասվում է, որ Սուրբ Պատրիկը օգտագործում էր երեքնուկ, երեք տերևանի բույս բացատրելու [[Սուրբ Երրորդություն|Սուրբ Երրորդությունը]]ը հեթանոս իռալանդացիներին: Այս պատմությունը առաջին անգամ գրվել է 1726 թվականին, չնայած այն ավելի հին է Հեթանոսական Իռլանդիայում: Պատրիսիա Մոնաղանը ասում է, որ չկա ոչ մի ապացույց, որ երեքնուկը սրբացվել է հեթանոս իռլանդացիների կողմից: Այնուամենայնիվ, Ջեք Սանտինոն նշում է, որ այն կարող է ներակայցվել որպես բնության վերականգնողական ուժ, և վերամշակվում է քրիստոնեական համատեքստում՝ Սուրբ Պատրիկի սրբապատկերները հաճախ պատկերերելով սուրբը խաչի հետ մի ձեռքում, և մյուս ձեռքին երեքնուկի ճյուղը:
 
Կանաչ գույնը ասոցացվում է Իռլանդիայի հետ 1640-ական թվականներից ի վեր, երբ կանաչ տավիղով դրոշը օգտագործվեց իռլանդացի կաթոլիկ համադաշնության կողմից: Կանաչ ժապավենները և [[Երեքնուկ դաշտային|երեքնուկները]] կրում են Սուրբ Պատրիկի օրը 1680-ականներից ի վեր:
Տող 31.
'''[[Իռլանդիա]]'''
 
Սուրբ Պատրիկի օրը նշվում էր իռլանդացիների կողմից Եվրոպայում 9-րդ և 10-րդ դարերում: Ավելի ուշ, նա դարձավ Իռլանդիայի բարեխոսը: Այսպիսով, սուրբ Պատրիկի օրը դարձավ սուրբ օր Իռլանդիայի կաթոլիկների համար: Այն նաև խրախճանքի օր է Իռլանդիայի եկեղեցում, որը համաշխարհային անգլիկան հաղորդության մի մասն է:
 
1903 թվականին, սուրբ Պատրիկի օրը դարձել է պաշտոնական հանրային տոն Իռլանդիայում: Առաջին շքերթը սուրբ Պատրիկի օրվա տեղի է ունեցել 1903 թվականին, Վոթերֆորդում:
Տող 37.
'''[[Ռուսաստան]]'''
 
Ռուսաստանում սուրբ Պատրիկի օրվա առաջին շքերթը տեղի է ունեցել 1992 թվականին: 1999 թվականից ի վեր, ամեն տարի նշվում է սուրբ Պատրիկի տոնը [[Մոսկվա]]յում և Ռուսաստանի այլ քաղաքներում: Պաշտոնական հատվածում, Մոսկվայի շքերթը կազմակերպվում է ռազմական ոճով, և անց է կացվում Մոսկվայի կառավարության և Մոսկվայում Իռլանդիայի դեսպանության հետ համատեղ: Ոչ պաշտոնական հատվածը անց է կացվում կամավորների միջոցով և նմանվում է դիմակահանդեսի:
 
2017 թվականին Ռուսաստանի Օրթոդոքս եկեղեցին իր տոնացույցում ավելացրեց սուրբ Պատրիկի օրը և նշվում է մարտի 30-ին:
Տող 43.
'''[[Շոտլանդիա]]'''
 
Քորթբիջում, որը շոտլանդական քաղաք է, ունի սուրբ Պատրիկի տոնը, քանի որ այնտեղ ապրում են մեծաթիվ իռլանդացիներ: Տոնին անց է կացվում տոնախմբություններ և շքերթներ քաղաքի կենտրոնում:
 
Տոնը նշվում է նաև Գլասգոյում, որտեղ համեմատաբար ապրում են մեծ թվով իռլանդացիներ:
 
Այս տոնը նշվում է նաև [[Ասիա]]յի տարածաշրջանում, [[հյուսիսային Ամերիկա]]յում, [[հարավային Ամերիկա]]յում: