«Սուրհանդակ (թերթ, Թիֆլիս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 35.
| էՄՍՍՀ =
}}
'''Սուրհանդակ''', գրական, քաղաքական-հասարակական, առևտրա-արդյունաբերական օրաթերթ (մինչև [[1910]] թվականի [[դեկտեմբեր]]ը՝ երկօրյա)։ Լույս է տեսել [[1909]]-[[1912]] թվականներին, [[Թիֆլիս]]ում։ Խմբագիր՝ [[Ասատուր Երիցյան]]։
 
== Նպատակը ==
Տող 46.
{{քաղվածք|«Սուրհանդակի» մեջ մենք տալիս ենք և մի առանձին բաժին, որը ահագին կարևորութիւն ունի ազգերի տնտեսական վիճակում. դա առևտրա֊արդիւնաբերական բաժինն է, որի վրայ առանձնապէս դարձնելու ենք մեր ուշադրութիւնը, և որը մատնել էինք կամով մոռացութետն, երբեմն և աններելի արհամարհանքի, իսկ վերջերս նույնիսկ թշնամանքի:|(1909, թիվ 1)}}:
 
[[Ավետիք Արասխանյան]]ը, ողջունելով «Սուրհանդակի» լույս ընծայումը, գրել է.
 
{{քաղվածք|Եթէ «Սուրհանդակը» արդարացնի իր ծրագրի այդ կէտը, նա մի նոր զարգացում տուած կլինի նաև հայկական մամուլին առհասարակ, որովհետև արդյունաբերութեանը և առևտրին իրական օգնութիւն տալու համար պէտք կլինի անընդհատ հետամտութիւն երկրի տնտեսական կեանքին, մի խնդիր, որ այդ ծավալով մեզանում չի դրած եղել և ոչ մի թերթ:|(1909, թիվ 5)}}
Տող 55.
== Դիրքորոշումը ==
 
Տնտեսական կյանքի զարգացման գործում կարևորելով վաճառականների ու արդյունաբերական ձեռնարկությունների դերն ու նշանակությունը թերթը գրում է.
 
{{քաղվածք|Այժմ մենք պէտք է ստեղծենք և զարգացնենք վաճառականներ և արդիւնաբերողներ: Դրանով միայն մենք նպաստած կլինենք մեր երկրի առաջադիմութեանը, մեր քանդուած տնտեսութեան վերակենդանացմանը, մեր ընչազուրկ ժողովրդի բարօրութեանը:|(1910, թիվ 161)}}
Տող 63.
Թերթում բարձրացվել է սեփական հումքի օգտագործմամբ տեղական արդյունաբերության զարդարման խնդիրը: Միաժամանակ պահանջվել է հետևել աշխատանքի կազմակերպման այն ձևերին, որոնք վաղուց կիրառվում են քաղաքակիրթ երկրներում: Խրախուսվել է նաև [[կոոպերատիվ]] և արհեստակցական ընկերությունների, փոխատու-խնայողական բանկերի գործունեությունը: Առաջնորդողներից մեկում խմբագիրն այն կարծիքն է հայտնել, թե վաճառականական [[վարկ]]ի բացումը մեծ չափով կնպաստի երկրի տնտեսական ու մշակութային կյանքի առաջադիմությանը:
 
Թերթում գյուղական բանկի մասին հակառակ կարծիքն է հայտնել Մ. Բագրատունին: «Գիւղական բանկերը» հոդվածում (1910, թիվ 98) նա այն տեսակետն է զարգացրել, թե այդ բանկերը այն կարապետներն են, որ գալիս են երկրում հաստատելու կապիտալիստական կարգերը, ավելի ևս խորացնելու սեփականազրկվող և հարստացող դասակարգերի մեջ կատարվող բաժանումը, ինչպես բացատրում է Բագրատունին, այդ բանկերում ներդրվում են ոչ թե աղքատ գյուղացու, այլ հարուստ վերնախավի փողերը, նրանք էլ դառնում են բանկերի տերերը, կուտակում գումարներ և ավելի ուժեղացնում թույլ ու տնտեսապես աղքատ դասակարգերի կեղեքումը: Ապա նա եզրակացնում է.
 
{{քաղվածք|Ուրէմն իզուր է մեր գաղափարական և իդէալիստ կուլտուրտրեգերների ոգևորութիւնր գիւղական բանկերի մասին, որոնք, բարի ինքնախաբեութիւն լինելուց, դէռ նոյնիսկ մեծ չափերով վնասակար են տնտեսական հաւասարակշռութեան նժարի համար մասսաների մէջ:|(1910, թիվ 92)}}
Տող 76.
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
 
[[Կատեգորիա:Վրաստանի հայկական օրաթերթեր]]
[[Կատեգորիա:Հայկական գրական պարբերականներ]]