«Սպաղանաց Մակար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Սպաղանաց Մակար(Մակար Տոնոյան)''', անվանի [[հայդուկապետ]], [[Սասունի հերոսամարտ (1894)|Սասունի 1894 և 1904 թթ․ ապստամբությունների]] ղեկավարներից։
 
== Կենսագրություն ==
 
Ծնվել է [[Սասուն]] գավառի [[Սպաղանք]] գյուղում։ Մակարը [[Սպղանք|Սպաղանք]]<nowiki/>ի ռեսն էր։ 1890-ականների սկզբից, տեսնելով [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան]] իշխանությունների՝ [[Սասուն]]<nowiki/>ը սասունցիներից դատարկելու ցանկությունը, [[Շենիկցի Գրգո]]յի նման [[Սպաղանք]]<nowiki/>ում ստեղծում է զինված և միշտ ընդհարման պատրաստ խումբ, որը քանիցս պաշտպանում է Սպաղանքը թուրքական արյունահեղությունից։
 
Մակարի կյանքը անհանգիստ է եղել, իսկ մարտական կենսագրությունը՝ արիությամբ ու համարձակությամբ հագեցած։ [[1891 թվական]]<nowiki/>ին Մակարի եղբայրը՝ Խաչոն աղջիկ է փախցնում [[Գելիեգուզան]] գյուղից։ Այլ գյուղից աղջիկ հարսնացնելը արգելված չէր [[Սասուն]]<nowiki/>ում, սակայն դա պիտի կատարվեր գյուղի մեծավորների համաձայնությամբ ու օրհնությամբ, իսկ Խաչոն նախընտրում է աղջկան հարսնացնել ամենակարճ ճանապարհով։ Դա բորբոքում է գելիեցիների ինքնասիրությունը, մանավանդ, որ, փոքր՝ 25 տուն ունեցող [[Սպաղանք]]<nowiki/>ը պատկառանք չի տածում [[Սասուն]]<nowiki/>ի ամենամեծ գյուղից։ Նրանք հարձակվում են Սպաղանքի վրա՝ հիմնահատակ ավերելու գյուղը, սակայն Մակարը ոտքի է հանում ողջ գյուղը և ամուր պաշտպանվում։ Շուտով կողմերը օժանդակ համալրումներ են ստանում հարևան գյուղերից, բայց մի քանի շաբաթ տևած պայքարում ոչ ոք չի զիջում։ Ի վերջո կնքվում է հաշտություն։
Տող 9.
[[1892 թվական]]<nowiki/>ին [[Թուրքեր|թուրք]]<nowiki/>ական իշխանությունները զորքեր է ուղարկում Սպաղանք՝ հարկեր գանձելու, բայց Մակարն իմանալով, որ որոշ հայկական գյուղեր հարկեր չեն վճարել, գյուղացիների հետ զինված դիմադրություն է ցույց տալիս զորքերին։ Հայերի ըմբոստությունը կառավարության դեմ հանգեցնում է [[Սասունի ապստամբություն (1894)|Սասունի 1894 թ․ ապստամբության]]<nowiki/>ը։ Որպես [[Սասուն]]<nowiki/>ի առանցքային դեմքերից մեկը՝ Մակարը նույնպես մասնակցեց ապստամբությանը և ստանձնեց [[Տալվորիկ]]ի պաշտպանությունը։ Ապստամբության անհաջող ավարտից հետո էլ Մակարը մնում է [[Ֆիդայական շարժում|ֆիդայական շարժման]] նվիրյալներից, և, արհամարհելով իշխանություններից սպասվող վտանգը, միշտ ապաստան է տալիս և պատվում իր գյուղում հյուրընկալված ֆիդայիներին։ [[Սպաղանք]]<nowiki/>ում էին պատսպարվում [[Գուրգեն]]ը, [[Աղբյուր Սերոբ]]ը, [[Գևորգ Չաուշ]]ը, որոնք Մակարի առաջարկով զինավարժություն էին սովորեցնում գյուղի երիտասարդներին։ Հետզհետե փոքրիկ այդ գյուղը դառնում էր կառավարության աչքի փուշը, ուստի վերջինս միջոցներ սկսեց մտածել՝ գյուղը վերացնելու և Մակարին սպանելու համար։
 
[[1899 թվական]]<nowiki/>ին կառավարությունը զորք է ուղարկում [[Սպաղանք]]՝ Մակարին բռնելու նպատակով։ Իր ուժերով զորքին է միանում նաև [[Քրդեր|քուրդ]] ցեղապետ Բշարե Խալիլը, որը դավադրաբար սպանել էր [[Աղբյուր Սերոբ]]<nowiki/>ին։ Մակարը հետ է մղում թե՛ զորքի և թե՛ Խալիլի գրոհները։ [[1900 թվական]]<nowiki/>ին կառավարությունը կրկին փորձում է ավերել [[Սպաղանք]]<nowiki/>ը, և 2000-ից 3000 [[թուրքեր]] ու [[քրդեր]] անսպասելի գրոհում են գյուղի վրա։ Չնայած Մակարի կազմակերպած դիմադրությանը՝ թշնամին, օգտվելով ինքնապաշպանվողների նկատմամբ թվային ահռելի գերակշռությունից, սոսկալի կոտորած է կազմակերպում՝ սպանելով 100-ից ավելի բնակիչների, այդ թվում և Մակարի, [[Գալե]]ի ընտանիքներին։ Մակարին հաջողվում է կռվով ճեղքել [[թուրքեր]]<nowiki/>ի պաշարման օղակն ու ապավինել Սասնո լեռներին։ Այդ դեպքից հետո Մակարը [[Գալե]]<nowiki/>ի և ուրիշների հետ բարձրանում է լեռները և վրեժի մարմնացում դարձած՝ անխնա կոտորում իր գյուղը կործանած թշնամուն։ Նրա շուրջն են համախմբվում դեռևս [[Շենիկցի Գրգո]]<nowiki/>յի խմբում կռիվներ մղած քաջ հայդուկներ [[Շենիկցի Մանուկ]]<nowiki/>ը և Ղազարը, [[Չոլո]]<nowiki/>ն, [[Փեթարա Մանուկ]]<nowiki/>ը, և ուրիշներ։
 
[[1900 թվական]]<nowiki/>ին [[Գևորգ Չաուշ|Գևորգ Չաուշի]]ի, [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկի]] և 26 այլ ֆիդայիների հետ Մառնիկի կիրճում ի վերջո Մակարը վրեժ է լուծում իր գյուղը կործանած Բշարե Խալիլից, որը գլխատվում է [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]<nowiki/>ի կողմից։ [[1904 թվական]]<nowiki/>ին Մակարը դարձյալ [[Սասունի ապստամբություն (1904)|Սասունի ապստամբության]] ղեկավար դեմքերից էր։ Նա կռվում էր [[Հրայր Դժոխք]]<nowiki/>ի հրամանատարության տակ՝ պաշտպանելով Չայի շրջանը։ Ռազմամթերքի սպառման պայմաններում թշնամուն ամենաերկար դիմադրությունը հենց նա ցույց տվեց՝ նահանջելով ամենավերջինը:
 
Մակարը պատկառելի հեղինակություն էր ոչ միայն [[Հայեր|հայ]], [[Քրդեր|քուրդ]] ժողովուրդների և ամենաքաջ ֆիդայապետերի համար, այլև կառավարության։ Նա ուներ անզիջում պահանջմունքներ և կարծրացած համոզմունքներ։ Գտնում էր, որ եթե Սասնո ողջ ժողովուրդը ոտքի կանգներ և պայքարեր [[թուրքեր]]<nowiki/>ի դեմ, ապա անկախություն ձեռք կբերեր նաև առանց [[եվրոպա]]<nowiki/>կան երկրների օգնության։ Նրա կարծիքով այդ պայքարը պիտի ղեկավարեր ֆիդայությունը, ուստի խստորեն հետևում էր ֆիդայական կարգապահությանը և պատժում այն խախտողներին։ Շուտով երկերեսանի [[քրդեր]]<nowiki/>ի հետ համագործակցելու և ֆիդայական կարգին հակառակ ամուսնանալու պատճառով վիճում է [[Գևորգ Չաուշ]]<nowiki/>ի հետ։ [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] որոշմամբ նոր [[Սասուն]] ոտք դրած [[Ռուբեն Տեր-Մինասյան]]<nowiki/>ի կարգադրությամբ Մակարը զինաթափվում է, բայց [[Գևորգ Չաուշ]]<nowiki/>ը չի կարողանում թեթև տանել քաջ ֆիդայապետի նվաստացումը, ուստի ինքն անձամբ վերադարձնում է Մակարի զենքերը՝ մոռացության տալով եղած կոնֆլիկտը։