«Սպարտակիադա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Թարմացնել}}
[[Պատկեր:USSR 2795-2799.jpg|մինի|Երրորդ Սպարտակիադայի նամականիշներ]]
'''Սպաակիադա''', [[ամառ]]ային և [[ձմեռ]]ային [[մարզ]]աձևերի զանգվածային ավանդական համալիր մրցույթ նախկին [[Խորհրդային Միություն]]ում։ Հանդես է եկել որպես [[Ֆիզիկա]]կան կուլտուրայի և [[սպորտ]]ի բնագավառի [[նվաճումների ստուգատես]], որը նպաստում է սպորտի հետագա զարգացմանը, ի հայտ բերում [[տաղանդ]]ավոր մարզիկների։
 
ԽՍՀՄ-ում առաջին Սպարտակիադաները տեղի են ունեցել [[1923]] թվականին կարմիր բանակի զորամասերում և [[Պետրոգրադ]]ի Սպարտակի անվան երիտասարդական ֆիզկուլտուրային կազմակերպություններում։ [[1928]] թվականին [[Մոսկվա]]յում տեղի է ունեցել համամիութենական Սպարտակիադա (21 մարզաձևից), որին մասնակցել է 7 հազար մարզիկներ, այդ թվում 17 երկրների բանվորական մարզական կազմակերպությունների ավելի քան 600 ներկայացուցիչ։ [[1930]] թվականին անցկացվել են արհմիությունների և «Դինամո» ընկերության համամիութենական Սպարտակիադաներ, այնուհետև՝ ԽՍՀՄ ժողովուրդների, ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի, դպրոցականների, սոցիալիստական ճամբարի երկրների բանակների Սպարտակիադաներ։ ԽՍՀՄ ժողովուրդների Մրցումներն անցկացվում էին [[1956]] թվականից՝ նախաօլիմպիական տարում (ԽՍՀՄ-ում տարածված օլիմպիական մարզաձևերի ծրագրով)։ Նախապես տեղի էին ունենում ձեռնարկությունների, կառույցների, կոլեկտիվ և սովետական տնտեսությունների, ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի կոլեկտիվների, շրջանային, քաղաքային, մարզային, երկրամասային, հանրապետական, ապա՝ համամիութենական (ԿՄԸ-ների, արհմիությունների, ԽՍՀՄ զինված ուժերի, ԴՕՍԱԱՖ-ի ) սպարտակիադաներ։