«Ստոիցիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Ստոիցիզմ''', '''ստոյիկականություն''' կամ '''ստոիկյան դպրոց''', [[Հելլենիզմ|հելլենիստական]] և [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ժամանակաշրջանի գլխավոր [[Փիլիսոփայություն|փիլիսոփայական]] ուղղություններից մեկը։ Գլխավոր տեղը ստոիկյան փիլիսոփայության մեջ գրավում է [[Բարոյագիտություն|բարոյագիտոթյունը]], որը հենվում է ֆիզիկայի ([[Բնափիլիսոփայություն|բնափիլիսոփայության]]) և [[Տրամաբանություն|տրամաբանության]] վրա։
 
Անունը ստացել է [[Աթենք]]ի պատկերազարդ սյունագավիթից (Stoa Poikile), որտեղ ստոյիկականության հիմնադիր [[Զենոն Կիտիոնացի]]ն իր հետևորդներին էր ներկայացնում ստոիկյան ուսմունքը։
 
Ստոյիկականության պատմության մեջ տարբերում են երեկ ժամանակաշրջան` հին կամ ավագ (մ.թ.ա. IV դարի վերջ — մ.թ.ա. II դարի կեսեր), միջին (մ.թ.ա. II—I դարեր, նշանավոր ներկայացուցիչներ` Պանետիոս, Պոսիդոնիոս) և ուշ (մ.թ. I—III դարեր)։
 
Հին ստոյիկականության ներկայացուցիչներից առավել հայտնի են [[Զենոն Կիտիոնացի]]ն, [[Կլեանթես]]ը և [[Քրիսիպոս]]ը։ Հին Հռոմում ստոյիկականության նշանավոր ներկայացուցիչներն էին [[Սենեկա]]ն, [[Էպիկտետոս|Էպիկտետոս]]ը և կայսր [[Մարկոս Ավրելիոս]]ը։ Ստոիկյան դպրոցի փիլիսոփաների աշխատություններից ամբողջական տեսքով մեզ են հասել միայն ուշ կամ Հռոմեական Ստոյայի ներկայացուցիչների գրվածքները. հին և միջին շրջանից պահպանվել են միայն ստեղծագործությունների պատառիկներ։
 
== Բնափիլիսոփայություն ==
Աշխարհը (տիեզերք), ըստ ստոիցիզմի, անվերջ դատարկության մեջ գտնվող շնչավոր գնդաձև մարմին է, բանական էակ, որն իր բոլոր մասերը կազմակերպում է նպատակահարմարորեն ստեղծված մի ամբողջի մեջ։ Իրական գոյություն ունեն միայն մարմինները։ Ինքնին միասնական աշխարհում կա երկու սկզբնապատճառ՝ պասիվ և ակտիվ։
Աշխարհի ինքնազգացումը տեղի է ունենում շրջապտույտներով. յուրաքանչյուր շրջան վերջանում է «բոցավառումով» (ամեն ինչ վերածվում է կրակի), և նոր շրջանը սկսվում է այն բանով, որ «ստեղծարար կրակը» (աստված-լոգոս) ծնում է չորս տարրերը՝ կրակը, ջուրը, օդը, հողը, իսկ դրանցից՝ մյուս բոլոր մարմինները։ Լոգոսը համաշխարհային զարգացումը կառավարող բնական օրենքն է։ Մարդու հոգին համաշխարհային բանական հոգու մասն է, այն նյութական է, թափանցում է ողջ մարմնի մեջ և մահվանից հետո լքում մարմինը։ Ճանաչողությունը ծագում է զգայությունների և պատկերացումների հիման վրա։
 
== Տրամաբանություն ==
Ստոիցիզմի տրամաբանությունը (մշակել է Քրիսպոսը) Բովանդակում է ներկա իմաստով իմացաբանությունը, լեզվի մասին ուսմունքը և բուն տրամաբանությունը։ Տրամաբանության մեջ ուսումնասիրվել են պարզ և բարդ ասույթները (ճշմարիտ կամ կեղծ լինելու իմաստով), դրանց տրամաբանական շաղկապները, մտահանգման տեսակները։
 
== Բարոյականություն ==
Մարդու երջանկության իմաստը բնությանը, «լոգոսին» համապատասխան ապրելն է։ Ստոյիկների բարոյական իդեալը առաքինության և անխռովության հասած իմաստունն է. Նրա բոլոր արարքները ճիշտ են, նա կամովին հետևում է իր ճակատագրին։
 
== Ազդեցությունը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ստոիցիզմ» էջից