«Սրբուհի Լիսիցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 10.
 
== Գործունեություն ==
Լիսիցյանը [[1917]] թվականին վերադառնում է Թիֆլիս, որտեղ էլ ի հայտ է գալիս նրա կազմակերպչական տաղանդը: Նույն թվականին նա հիմնում է ասմունքի, ռիթմի և պլաստիկայի ստուդիա, որը [[1924]] թվականին վերածվում է Թիֆլիսի ռիթմի և ինստիտուտի:
 
[[1930]] թվականին Լիսիցյանը հաստատվում է Երևանում: Նրա ջանքերի շնորհիվ նույն թվականին Երևանում բացվում է «ռիթմի, պլաստիկայի և ֆիզկուլտուրայի» ուսումնարանը (հետագայում՝ «ռիթմի և պլաստիկայի ստուդիա»): Նա ղեկավարում է սովորողների ազգագրական համույթը և ստուդիան: Նրա անմիջական մասնակցությամբ 1936 թվականին բացվում է պարարվեստի ուսումնարանը: Լիսիցյանը դառնում է ուսումնարանի առաջին տնօրենը:
Տող 16.
[[1930]] թվականից նա սկսում է գրի առնել ժողովրդական պարեր և թատերական ներկայացումներ (թատերախաղեր): Հայկական ժողովրդական պարերի՝ Լիսիցյանի գրառումներն ու տեսական վերլուծությունները ոչ միայն առաջինն էին հայ պարարվեստի պատմության մեջ, այլև հիմնարար նշանակություն ունեին:
 
Սրբուհի Լիսիցյանի գործունեության հաջորդ բարձունքը շարժումների գրառման համակարգի ստեղծումն էր: Ուսումնասիրելով մինչ այդ գոյություն ունեցած գրառման համակարգերը՝ նա վեր է հանում և հաշվի առնում իր նախորդների բոլոր թերացումները, յուրացնում ամենայն արժեքավորը: [[1940]] թվականին Մոսկվայում հրատարակվում է Լիսիցյանի «Շարժման գրառումը (կինետոգրաֆիա)» աշխատությունը, որը մինչ այդ ստեղծված համակարգերի տրամաբանական շարունակությունն էր:
 
Նոր մեթոդը հնարավորություն ընձեռեց հեշտությամբ վերլուծելու շարժումը՝ ամբողջությամբ և առանձին տարբերակներով՝ համրանքի յուրաքանչյուր հաշվին: Լիսիցյանի շարժման գրառման գյուտի շնորհիվ ստեղծվեց նաև արծիվ, ուր տեղ գտած պարերն այժմ ավելի քան 3000 միավոր են: Գրառման նորագույն սկզբունքը, որի շնորհիվ երևան են բերվում շարժողական, բառային, երաժշտական և պատկերավորման տեքստերը, վեր հանվում լեզվաբանական, պատմական, աշխարհագրական շերտերը, պարարվեստի պատմության մեջ առաջինը կյանքի է կոչել Սրբուհի Լիսիցյանը:
Տող 35.
 
{{DEFAULTSORT:Լիսիցյան, Սրբուհի}}
 
[[Կատեգորիա:Հայ ազգագրագետներ]]
[[Կատեգորիա:Հայ արվեստաբաններ]]