«Մասնակից:Հրայր Աղավելյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
 
'''Միջին դարեր'''
IV—VI դարերում Աբխազիայի տարածքում հաստատվեց Բ[[Բյուզանդական կայսրություն|յուզանդական կայսրության տիրապետությունը]]: VI -րդ դարի առաջին կեսին [[Քրիստոնեություն]]ը հռչակվել է պաշտոնական կրոն: Կառուցվել են բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիներ, տաճարներ և այլն: Աբխազական եպիսկոպոսությունը ենթարկվում էր Կոստանդնուպոլսի պատրիարքին: VI դարի կեսի բյուզանդա-պարսկական բախումների արդյունքում Աբխազիան վերջնականապես ենթարկվել է Բյուզանդական կասյսրությանը: VII – VIII դարերում Աբխազիա են արշավել [[արաբներ]]ը: Լեոն II թագավորի օրոք՝ VIII դարի վերջին Աբխազիան անկախություն է ձեռք բերել Բյուզանդիայից: Ձևավորվել է [[Աբխազաց թագավորություն]]: Նրա տարածքում ներառված էին Աբխազիան և Արևմտյան Վրաստանը: Հիմնական բնակչությունը կազմում էին աբխազները, սակայն որոշ մաս էին կազմում [[ռաճացիներ]]ը, [[գուրիացիներ]]ը, [[իմերեթցիներ]]ը, [[մեգրելներ]]ը և [[սվաններ]]ը: Կային նաև շատ հայեր: [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] տիրապետությունից հետո արաբները բնակվում էին Էգրիսի ([[Լազիկե]]) տարածքում և Ապսիլիայի հարավում: Աբխազական թագավորությունում կային բազմաթիվ քաղաքներ, բերդեր և տաճարներ: Բնակչությունը զբաղված էր առևտրով հարևան պետությունների, [[Միջին Արևելք]]ի և Միջերկրական ծովի երկրների հետ: Մայրաքաղաքը սկզբնական շրջանում [[Անակոպիա]] ([[Նոր Աֆոն]]) քաղաքն էր, իսկ 806 թվականին մայրաքաղաքը տեղափոխվել է [[Քութայիս]]: 975 թվականին Անոսիդյան դինաստիային տապալվելուց հետո հաստատվում է [[Բագրատունիներ Վրաց|Վրաց Բագրատունիների]] թագավորական հարստությունը: Մինչև XV դարը Աբխազիան մնացել է վրացական իշխանությունների կազմում: Այդ ժամանակահատվածում բյուզանդական մշակույթային ազդեցությունը իր տեղը զիջեց վրացական մշակույթին: Թերևս այդ ժամանակահատվածին բնորոշ եկեղեցիներից է [[Սուրբ Գեորգիի վանք (Իլոր)|Իլորի Սուրբ Գեորգիի վանքը]]: Բացի տաճարային և մշակույթային շինություններից կան նաև այլ կառույցներ՝ Բագրատի ամրոցը [[ՍուխումիՍուխում]]ում, Անակոփիա ամրոցը, Նապր լեռան սրվաբայրը և այլն: Երբ մոնղոլները գրավեցին Վրաստանը, այն բաժանեցին ութ ռազմա-վարչական հատվածների: Ներկայիս Աբխազիայի տարածքը մտնում էր «Դուման» հատվածի մեջ և կառավարվում էր Ցոնտե Դադիանիի կողմից:
XIII դարում առաջին անգամ հիշատակվել է Աբխազաց կաթողիկոսությունը:
'''XVI-XIX դարեր'''
 
XV-րդ դարի վերջին Աբխազիա թափանցեցին թուրքերը: XVI-րդ դարի երկրորդ կեսին կաթողիկոսական աթոռը [[Պիցունդա]]յից տեղափոխվեց [[Գելաթի վանք]], [[Իմերեթի մարզ]]: XVI-րդ դարի երկրորդ կեսին Աբխազիայի և Արևմտյան Վրաստանի կախվածությունը [[Օսմանյան Թուրքիա]]յից ավելի ուժեղացավ: Թուրքերի քաղաքական, մշակութային և տնտեսական հեգեմոնիայի շրջանի ընթացքում Սև ծովի ափերին կառուցվել են ծովային քաղաքներ՝ [[Անապա]]ն, [[Փոթի]]ն, [[ՍուխումիՍուխում]]ն և այլն: Թուրքական բռնատիրության ժամանակաշրջանում Աբխազիայի բնակչությունը ենթարկվել է նաև կրոնական բռնաճնշումների: Բնակչության զգալի մասը կրոնափոխվել է [[Սուննի Իսլամ]]ի: Աբխազները իրենց հոգևոր և նյութական արժեքների ոչնչացման հանդեպ կազմակերպել են հակաթուրքական ապստամբություններ (1725, 1733, 1771, 1806 թվականներին և այլն): XVII-րդ դարից ի վեր աբխազական իշխանությունները օգնություն էին փնտրում՝ օսմանյան բռնաճնշումներիից և այն գտան Ռուսաստանի հովանավորության ներքո: 1803 թվականին, Քելեշբեյը իշխանը, խնդրել է Ռուսաստանին իրեն տրամադրել քաղաքացիություն: Այդ պատճառով էլ 1808 թվականին սպանվել է սեփական որդու՝ Ասլանբեյի բարձրացրած թուրքամետ դավադրության արդյունքում: Քելեշբեյի մյուս որդին՝ Սաֆարբեյը (Գեորգի), 1809 թվականին ճնշել է թուրքամետ դավադրությունը և օգնության խնդրանքով դիմել է Ռուսաստանին: 1810 թվականի փետրվարի 17-ին (մարտի 1-ին) հրապարակվել է [[Ալեքսանդր I|Ալեքսանդր I ցար]]ի հրովարտակը՝ Աբխազիայի իշխանությունը Ռուսաստական կայսրությանը միացնելու վերաբերյալ<ref>{{cite web |url = http://www.abkhaziagov.org/ru/state/history/princedom.php |title = Абхазское княжество |archiveurl = https://web.archive.org/web/20121023070432/http://www.abkhaziagov.org/ru/state/history/princedom.php |archivedate = 2012-10-23 }} Официальный сайт президента республики Абхазий</ref>: Ռուսաստանին միանալը խթան է հանդիսացել Աբխազիայի ինտենսիվ տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի արդիականացման համար: Աբխազիան դարձել է համառուսաստանյան շուկայի մի մասը, զարգացել են ապրանքային փոխհարաբերությունները, առաջացել են արդյունաբերական փոքր ձեռնարկություններ, տեղի ունեցան ճանապարհաշինություն: Ամրապնդվել է կապերը ռուսական մշակույթի հետ, ձևավորել է աբխազական մտավորականությունը: 1862 թվականին ստեղծվել է աբխազական այբուբենը: 1864 թվականին Աբխազիայի իշխանությունը վերացվել է ռուսական կառավարության կողմից: Դրա փոխարեն ձևավորվել է Սուխումի ռազմական շրջանը: Ռազմական կառավարման ներդրումը և Աբխազիայի վարչատարածքային կառավարման համառուսաստանյան համակարգին անդամակցելը զանգվածային անկարգությունների հանգեցրեցին (ամենամեծը 1866 թ. Լիխնայի ապստամբությունն էր):
 
'''XX—XXI դարեր'''