«Ավտոմեքենա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Image:Henry ford 1919.jpg|thumb|upright|Portrait of [[Henry Ford]] (ca. 1919)]]
[[File:Grabado Locomóvil castilla 1860.jpg|thumb|right|200px]]
 
'''Ավտոմեքենա''' (ծագել է՝ {{lang-grc|αὐτο}} − ''ինքնուրույն'' և {{lang-la|mobilis}} − ''շարժվող''), ինքնագնաց [[տրանսպորտային միջոց]] է, որը հարմարեցված է ցամաքի վրա տեղաշարժման համար: Ավտոմեքենաների շտապ և կոմֆորտային տեղաշարժման համար կառուցվում են հատուկ [[ավտոմայրուղի]]ներ կամ պինդ ծածկով ճանապարներ:
 
Տող 6 ⟶ 5՝
[[Պատկեր:CarlBenz.jpg|upright|left|thumb|[[Կառլ Բենց]]ը, առաջին ավտոմեքենայի ճարտարագետը]]
[[Պատկեր:1885Benz.jpg|right|thumb|1885թ. Բենցի ստեղծած առաջին ավտոմեքենայի լուսանկարը]]
 
Ավտոմեքենան կամ ինքնաշարժը սեփական շարժիչով տրանսպորտի միջոց է: Այն լայնորեն տարածված է ողջ աշխարհում, թեև ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի:
Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարել են շատ վաղուց: Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի: 18-րդ դարի 2-րդ կեսին [[շոգեմեքենա]]յի հայտնագործումը դրդեց [[Ֆրանսերեն|ֆրանսիացի]] ճարտարագետ [[Կյունո]]յին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769թ-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր: Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880թ.)հետո: Առաջին իսկական ավտոմեքենան եռանիվ էր, ստեղծել է [[Գերմանիա|գերմանացի]] ինժեներ [[Կառլ Բենց]]ը 1885թ.: Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կառլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենա:
 
Ավտոմեքենաշինության արժալույսինարշալույսին մեքենաները բաց էին՝ ծածկ չունեին: Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907թ-ին [[Հենրի Ֆորդ]]ը ԱՄՆ-ի [[Դետրոյթ]] քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր: Ոչ թանկ ավտոմեքենաների մեծ ընտրություն կար արդեն 1920-ական թվականների վերջին: Հատկապես մեծ պահանջարկ ունեին փակ թափքով մոդելները:
 
Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել: Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին (1914-18) դրանք լայնորեն օգտագործվում էին բեռնափողադրության համար: 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչեր, որոնք բեռնատարներում են մինչ օրս: