«Վալպուրգյան գիշեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
== Տոնի պատմական արմատները ==
[[Պատկեր:Praetorius Blocksberg.jpg|thumb|ձախից|Վհուկներն ու չարքերը՝ Բլոգսբերգ լեռան կատարին. [[Յոհաննես Պրետորիուս]]ի գրքի պատկերազարդումներից (1868 թ.):]]
Հեթանոսական ժամանակներում գերմանական ժողովուրդների (գերմանացիների, ավստրիացիների, սկանդինավյան ժողովուրդների) մոտ կար հավատալիք, որ մայիսի 1-ի գիշերը գարնան, պտղաբերության, հողագործության աստվածներն ու աստվածուհիները տարածվում էին բնության մեջ, հեռու քշում ձմռանը և արթնացնում բուսական ու կենդանական աշխարհը: Եվ մարդիկ էլ պետք է իրենց զվարթ երգով, նվագով ու պարով նպաստեին բնության զարթոնքին՝ հեռու քշելով ձմռան՝ սառեցնող ու քնեցնող ուժերին: Ուստի նրանք հավաքվում էին իրենց բնակավայրերին մերձակա սարերի կատարներին, բարձր խարույկ վառում և երգ ու նվագով պար բռնում կրակի շուրջ՝ փառաբանելով գարունը, պտղաբերությունը և դրանց հովանավոր աստվածություններին:
 
Հին հավատալիքներով նաև չար աստվածություններն ու ոգիները շրջում են մշակված հողերով, այգիներով ու պարտեզներով և փչացնում մարդու աճեցրած բույսերը, որոնք սկսել էին բողբոջել կամ պտղակալել (Երկրի տարբեր լայնություններում, կախված բարձրությունից, այդ գործընթացները տեղի էին ունենում տարբեր ամիսների, ինչով էլ պայմանավորված էր նման տոների տարբեր ժամանակահատվածում նշելը):
Իսկ Շոտլանդիայի լեռնային շրջաններում մայիսի 1-ին նշվում էր հին կելտական հովվական [[Բելտան]]ի տոնը, որն առնչվում էր արևի պաշտամունքի հետ (գրեթե բոլոր ժողովուրդների հավատալիքներում արևի աստվածները հովիվներ էին): Հովիվները ևս նման ծիսական պարերով հեռու էին քշում չար ոգիներին՝ նպաստելով բնության զարթոնքին:
 
Իտալիայում տոնի առնչությամբ կար այսպիսի ավանդույթ. գյուղերում երիտասարդ տղաներն ու աղջիկները խմբով շրջում էին տնետուն՝ երգելով գարունը փառաբանող երգեր և ազդարարելով գարնանամուտը, իսկ իրենց զգեստներին կրում էին դալար ճյուղեր՝ զարդարված թարմ ծաղիկներով ու գունավոր ժապավեններով: Սովորույթ կար նաև սիրած աղջիկներին մայիսյան երեկոները ամուսնության առաջարկ կատարել. երիտասարդ տղան մի դալար ճյուղ էր դնում իր սիրելիի տան դռան առջև, որը հենց ընտանիք կազմելու առաջարկություն էր: Եթե աղջիկը վերցնում էր ճյուղը և ներս տանում, ուրեմն համաձայն էր, իսկ եթե դեն էր նետում, մերժման նշան էր:
 
== Անվան ծագումը և քրիստոնեական տոնը ==
Տող 16.
 
870 թվականի մայիսի 1-ին Վալպուրգը սրբադասվեց, իսկ նրա աճյունը տեղափոխվեց և ամփոփվեց [[Այխշտետ]]ում: Երբ եպիսկոպոսը սրբուհու մասունքները տանում էր նոր հանգրվան, ճանապարհին շատ հավատացյալներ տարբեր բնակավայրերից գալիս էին, աղոթում, օրհնություն ստանում, իսկ նրանցից հիվանդները բուժվում էին իրենց հիվանդություններից: Իսկ վերահուղարկավորումից հետո նրա գերեզմանից սկսեց սուրբ յուղ հոսել (հայտնի որպես Վալպուրգյան յուղ), որը մինչև օրս հոսում է և, ասում են, հիվանդություններ է բուժում: Բենեդիկտյան միանձնուհիները սրվակներով հավաքում են այն և բաժանում սրբուհի Վալպուրգի գերեզման այցելող քրիստոնյա ուխտավորներին:
Այսպես, գերմանացի ժողովրդի համար այս տոնը համընկավ հեթանոսական գարնան ու պտղաբերության տոնին: Սրբուհի Վալպուրգը շուտով դարձավ ոչ միայն գերմանիայի, այլ նաև Անգլիայի ու Ֆրանսիայի ամենաժողովրդական սրբերից մեկը: Նրա սրբադասման օրը հայտնի դարձավ որպես «Վալպուրգյան գիշեր» (գերմաներեն՝ Sankt Walpurgisnacht): Գերմանացի պատմագիր [[Յոհաննես Պրետորիուս]]ը 1668 թվականի դեպքերի առնչությամբ հիշատակում է տոնը այս անվանումով:
 
Երբ Գերմանիայում և եվրոպական երկրներում կամաց-կամաց տարածվեց ու իր դիրքն ամրապնդեց քրիստոնեությունը, արդեն անհրաժեշտություն կար ժողովրդին մոռանալ տալու հեթանոսական տոներն ու ավանդույթները, ուստի եկեղեցին սկսեց տոնակատարության մասնակիցներին համարել դիվահարվածներ կամ կախարդներ, տոնն էլ՝ դիվական, քանի որ հեթանոսական աստվածները դիտվում էին որպես սատանայի կերտած կերպարներ՝ մարդկանց մոլորեցնելու համար: Այդպես, ժողովրդական հավատալիքներում արմատացավ այն հավատալիքը, թե տոնի գիշերը Բրոկեն (բանահյուսական նյութերում՝ Բլոգսբերգ) լեռան կատարին հավաքվում են վհուկներ՝ Գերմանիայի տարբեր շրջաններից, և նշում իրենց տոնը՝ ի հակադրություն սրբուհի Վալպուրգի սրբադասումը նշող քրիստոնյա ժողովրդի: