«Վասիլի Չապաև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1887 թվականի հունվարի 28-ին (փետրվարի 9) [[Չեբոկսարսկի շրջան]]ի Բուդայկա գյուղում գյուղացու ընտանիքում<ref>Ныне — территория Ленинского района города Чебоксары.</ref>: Ընտանիքում վեցերորդ երեխան էր։ Մայրը չուվա էր, հայրը՝ էրզյա (1854—1921)։ Հարազատ եղբայրը՝ Միխայիլ Իվանովիչը պատմում էր «Չապաեվ» անվան ծագման մասին<ref> Экспонаты спальни дочерей (рус.). Дом-музей Василия Ивановича Чапаева.</ref>: Վասիլի Իվանովիչի պապը՝ Ստեփան Գավրիլովը փաստաթղթերում գրվել է Գավրիլով։ 1882 կամ 1883 թվականին Ստեփան Գավրիլովիչը ընկերների հետ փայտ էր դասավորում և նրանց մոտ եկավ թափառաշրջիկ Վենյամինովը։ Նրան ընդունեցին։ Ֆերմայում ավագը Ստեփան Գավրիլովիչն էր։ Որպես ավագ նա սովորաբար բղավում էր ընկերների վրա։ Չեպայ, չեպայ (վերցրո′ւ, վերցրո′ւ)։ Երբ վերջացնում էր աշխատանքը, կապալառուն անմիջապես գումարը չէր տալիս։ Գումարը որպես ավագ պետք է ստանար և բաժաներ Ստեփան Գավրիլովիչը։ Ծերունին երկար ժամանակ գալիս էր փողի հետևից։ Վենյամինովը վազում էր Ստեփանին փնտրելով։ Մոռանալով նրա անունը, նա բոլորին հարցնում էր. -Տեսե՞լ եք արդյոք գրյազեվսկի ծերունուն (Գրյազեվո՝ Բուդայկա գյուղի այլ անվանումը), գեղեցիկ, գանգրահեր, անընդմեջ կրկնում է «չապայ»: Չապայը քեզ գումար չի տա։ Հետո, երբ պապը ստացավ աշխատավարձը, փնտրեց Վենյամինովին, տվեց նրան գումարը և հյուրասիրեց։ Այդպեսել Ստեփանը ստացավ «Չապայ» մականունը։ Այնուհետև հետնորդներն դարձրեցին իրենց պաշտոնական ազգանունը։ Որոշ ժամանակ անց, փնտրելով ավելի լավ կյանք, Չապաեվների ընտանիքը տեղափոխվել է [[Սամարայի մարզ]]ի Բալակովո գյուղ։ Իվան Ստեփանովիչը որդուն տեղավորեց տեղի ծխական դպրոց, որի հովանավոր էր իր մեծահարուստ զարմիկը։ Չապաեվների ընտանիքում արդեն կային քահանաներ, և ծնողները ցանկանեւմ էին, որպեսզի Վասիլին նույնպես դառնա հոգևորական, բայց կյանքն այլ կերպ ընթացավ։ 1908 թվականի աշնանը Վասիլին զորակոչվեց բանակ և նրան ուղարկեցին [[Կիև]]: Բայց հաջորդ տարվա գարնանը, անհայտ պատճառներով, Չապաեվին հեռացրեցին բանակից և տեղափոխեցին վորիորզ աշխարհազորայինների առաջին խումբ։ Ըստ պաշտոնական վարկածի, հիվանդության պատճառով։ Մինչ Համաշխարհային պատերազմը բանակում չի ծառայել։ Աշխատել է որպես ատաղձագործ։ 1912-1914 թթ. Չապաեվը ընտանիքով ապրում էր Մելեկես քաղաքում (հիմա Դիմիտրովգրադ, [[Ուլյանովսկի մարզ]])։ Այստեղ ծնվեց նրա որդի Արկադին<ref>Страсти по Чапаю</ref>: 1914 թվականի սեպտեմբերի 20-ին Չապայեվը ծառայության անցավ [[Ատկարսկի շրջան (Սարատովի մարզ)|Ատկարսկի]] 159-րդ հրաձգային գնդի պահեստազորում։
Չապաեվը ճակատում հայտնվել է 1915 թվականի հունվարից։ 1915 թվականի հուլիսին, ավարտելով ուսումը, ստացավ կրտսեր սերժանտի կոչում, իսկ հոկտեմբերին՝ ավագ։ Պատերազմը ավարտեց սերժանտի կոչումով։ Քաջության համար պարգևատրվել է «Գեորգեվսկի կրեստ» և երրորդ աստիճանի Գեորգեվսկի կրեստ շքանշաններով: Փետրվարյան հեղափոխության ժամանակ գտնվում էր [[Սարատով]]ի հիվանդանոցում։
 
Տող 12.
 
{{DEFAULTSORT:Չապաև, Վասիլի}}
 
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ]]
[[Կատեգորիա:Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ]]