«Վարամին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Պատմություն ==
Քաղաքի հիմնադրման ամսաթիվը անհայտ է։ Ենթադրվում է, որ Վարամինը դա հին Վարենա քաղաքն է, որը հիշատակված է զրադաշտականության սուրբ գիրքում՝ [[Ավեստա]]յում<ref>[http://www.avesta.org/vendidad/vd1sbe.htm AVESTA: VENDIDAD (English): Fargard 1]</ref>։ [[14-րդ դար]]ում Վարամինը ծաղկում էր ապրում, արագորեն զարգանում և համարվում էր հարակից լայն շրջանի ամենախնամված քաղաք։ [[Սեֆյաններ]]ի օրոք, Թահմասպ I շահը շատ ավելի մեծ ուշադրություն է դարձրել [[Թեհրան]]ին, և մոտակա Վարամինը սկսում է անկում ապրել։ Ճարտարապետ Դելաֆոյը, որը [[Նասր ադ Դին Շահ]]ի օրոք բազմիցս այցելել է Վարամին իր ամուսնու՝ Մարսելի ուղեկցությամբ, մանրամասն նկարագրել է քաղաքը<ref name="russian.irib.ir">http://russian.irib.ir/tematicheskie-programi/культура/turism-v-irane/item/272752-округ-варамин</ref>։
 
== Տեսարժան վայրեր ==
[[Պատկեր:Varamin masjed.jpg|մինի|[[Ջամե մզկիթ (Վարամին)|Ջամե մզկիթ]]|ձախից|300px]]
Վարամինի ամենակարևոր տեսարանը քաղաքի հարավում գտնվող [[Ջամե մզկիթ (Վարամին)|Ջամե մզկիթն]] է։ Այն համարվում է Իրանի ամենախոշոր մզկիթը: Ունի չորս այվան և շքեղորեն ձևավորված է թե՛ ներսից, թե՛ դրսից: [[1931 թվական]]ին ընդգրկվել է Իրանի մշակութային ժառանգության ցանկում: Կառուցումը լիովին ավարտվել է [[1325]]-[[1326]] թվականներին և վերակառուցման է ենթարկվել [[1436 թվական]]ին, Միրզա Շահրուխի օրոք, (Թիմուրիդների տոհմ)<ref>http:// name="russian.irib.ir"/tematicheskie-programi/культура/turism-v-irane/item/272752-округ-варамин</ref
[[Պատկեր:Yusef-e Razi Tomb.jpg|մինի|Յուսուֆ Ռազիի աշտարակ-դամբարան]]
Ալլահ-էդ դինի աշտարակը գտնվում է Ջամե մզկիթի հյուսիսում, Վարամինի կենտրոնական հրապարակի կողքին։ Բարձրությունը 17 մետր է, ունի գեղեցիկ կոնաձև գմբեթ։ Համարվում է իրանական արվեստի հիանալի օրինակ։ Կառուցվել է [[1289 թվական]]ին: Աշտարակը բաժանված է երկու մասի` ստորին մասը 12 մ բարձրությամբ, իսկ վերին մասը` 5 մ բարձրություն ունեցող գմբեթ, որը վերևում զարդարված է երկրաչափական գծերով<ref>http:// name="russian.irib.ir"/tematicheskie-programi/культура/turism-v-irane/item/272752-округ-варамин</ref
Իրաջի միջնաբերդը գտնվում է Վարամինի հյուսիս-արևելքում գտնվող Ջաֆարաբադ գյուղի մոտակայքում։ Իրանի ամենամեծ ամրոցներից մեկն է։ Դրա շինարարության մեջ օգտագործվել է կավ և աղյուսներ։ Կառուցվել է [[Սասանյան Պարսկաստան|Սասանյանների]] ժամանակաշրջանում ու համարվում է աշխարհի ամենահետաքրքիր և ուշագրավ շենքերից մեկ։ Բայց հազարամյակների ընթացքում կրել է լուրջ վնասներ։ Ամրոցի եզակիությունը նշում է եվրոպական հնագետ Քլայսը` նշելով դրա հսկայական չափերը։ Ամրոցը ձգվում է 1250 մետր հյուսիսից հարավ և արևմուտքից արևելքից՝ 1214 մետր։ Մի ժամանակ ունեցել էր չորս դարպաս, որոնցից պահպանվել են միայն գլխավորները։ Ամրոցի պատերի հաստությունը 17-22 մետր է<ref>http://seeiran.ir/قلعه-ایرج/</ref>։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վարամին» էջից