«Վարդաս Սկլերոս»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ}}
'''Վարդաս Սկլերոս''' (նաև՝ '''Վարդ Սկլերոս''', '''Վարդ Սիկլառոս''', '''Վարդ Սեկլառոս''', {{lang-grc|Βάρδας Σκληρός}}, {{ԱԾ}}), [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] հայազգի զորավար, մագիստրոս, [[Սկլերոսներ]]ի ազնվական տոհմից։
 
== Կենսագրություն ==
Ազգակցական կապեր է ունեցել [[Կուրկուասներ]]ի և [[Փոկասներ]]ի ընտանիքների հետ։ Վարդաս Սկլերոսի քույր [[Մարիամ Սկլերոս|Մարիամը]] [[Հովհաննես Ա Չմշկիկ]]ի կինն էր։ Ուներ մագիստրոսի պատվաստիճան։
 
== Ապստամբությունը ==
[[970]] թվականին համոզել է [[Հովհաննես Ա Չմշկիկ]]ի դեմ ապստամբած [[Վարդաս Փոկաս]]ին վերջ տալ արյունահեղությանը։
 
[[Բարսեղ Բ]]-ի թագավորության սկզբին եղել է Արևելքի ստրատելատ։ Այնուհետև զրկվել է այդ պաշտոնից և նշանակվել Միջագետքի զորքերի հրամանատար։
 
[[976]]-[[979]] թվականներին ապստամբել է [[Բարսեղ Բ]]-ի դեմ։ Նրա ապստամբությունը տեղի է ունեցել [[Բյուզանդիա]]յի կողմից հայկական [[Կարին]]ի և [[Տարոն]]ի գրավումից և այնտեղ հայկական իշխանությունների վերացումից ոչ շատ անց։ Սկլերոսը ապստամբություն է բարձրացնում [[976]] թվականին, հագնում կայսերական նշաններ և իրեն շատ սիրող զորքի կողմից հռչակվում է կայսր։ Բյուզանդական պատմիչ [[Հովհաննես Սկիլիցես]]ի տվյալներով նրան ամենից առաջ «կայսր» փառաբանեցին բյուզանդական զորքում ծառայող [[հայեր]]ը, այդ թվում և [[Տարոնի իշխանություն|Տարոնի իշխանության]] վերջին գահակալ [[Աշոտ Գ Տարոնացի|Աշոտի]] որդիները, ովքեր դրանից ուղիղ տասը տարի առաջ զրկվել էին իրենց տիրույթներից։ Վարդաս Սկլերոս գրավում է [[Խարբերդ]]ը, [[Միջագետք]]ի և [[Չորրորդ Հայք]]ի զգալի մասը, [[Սանասուն|Սասունի բերդը]], [[Անգեղտուն]]ը, [[Անձիտ]]ը, Տարոնի որոշ շրջաններ։ Ապա, դաշինք կնքում [[Ամիդ]] և [[Նփրկերտ|Մարտիրոպոլիս]] քաղաքների ամիրաների հետ և շարժվում դեպի [[Կոստանդնուպոլիս]]։ Նրան են միանում՝ Բյուզանդիայում ծառայող հայկական հեծելազորը և հայ իշխանները, որոնք ձգտում էին Վարդաս Սկլերոսի ապստամբությունն օգտագործել՝ կանխելու Բյուզանդիայի առաջխաղացումը դեպի Հայաստան և նրա կողմից նվաճված շրջանները ազատագրելու համար։ Սկլերոսի կողմն է անցնում Բյուզանդիայի բանակում ծառայող հայազգի զորավար [[Սահակ-Վահրամ]]ը։ Ապստամբները հասնում են հայերով բնակեցված [[Լիկանդոս]] գավառը, որտեղ նրանց է միանում [[Անտիոք]]ի դուքս [[Միքայել Վուրցես]]ը՝ հայերից բաղկացած իր զորքով։ Սկլերոսի կողմն է անցնում նույնիսկ կայսերական նավատորմիղը, որը գլխավորում էին հայազգի [[Միքայել Քուրդիկ]]ը և [[Ռոմանոս Տարոնացի]]ն։
Ապստամբությանը դիմագրավելու համար աքսորից ետ է կանչվում մեկ այլ հայազգի զորավար՝ [[Վարդաս Փոկաս]]ը։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում [[979]] թվականին։ Վարդաս Փոկասը, [[Տայքի կյուրոպաղատություն|Տայքի կյուրոպաղատ]] [[Դավիթ Կյուրոպաղատ|Դավիթից]] զինական օգնություն ստանալով, [[Ալիս (գետ)|Հալիս գետի]] մոտ, [[Պանկալիա]] կոչվող վայրում, պարտության է մատնում Վարդաս Սկլերոսին։ Սկլերոսը պարտություն է կրում և վիրավոր փախչում է Մարտիրոպոլիս, այնտեղից էլ [[Բաղդադ]]՝ արաբական խալիֆայի մոտ։
 
[[987]] թվականին Վարդաս Փոկասի հրավերով, որն իր հերթին ապստամբել էր կայսրի դեմ, վերադառնում է Բյուզանդիա։ Վարդաս Փոկասը իրեն կայսր է հռչակում։ Սկլերոսը արտաքուստ ճանաչում է Փոկասի գերիշխանությունը, սակայն փորձում է շահ ստանալ ստեղծված իրավիճակից, ինչի հետևանքով բանտարկվում է։ [[988]] թվական Բարսեղ Բ-ն պարտության է մատնում Փոկասին, որից հետո ապստամբությունը գլխավորում է Սկլերոսը, բայց ընդառաջելով կայսեր առաջարկությանը՝ դադարեցնում է այն։ Սկլերոսը, թեև կայսրից ներում է ստանում, սակայն կայսեր գործակալները Կոստանդնուպոլսի ճանապարհին կուրացնում են նրան։ Ապա ուղարկվում է աքսոր [[Ադրիանապոլիս]]։
 
Վարդաս ՍԿլերոսը մահացել է [[991]] թվականի [[ապրիլի 2]]-ին։
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=326}}
 
[[Կատեգորիա:Բյուզանդական կայսրություն]]
[[Կատեգորիա:Հայ զորավարներ]]