«Վիգիլիոս (Հռոմի պապ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 54.
 
=== Վաղ տարիներ ===
Վիգիլիոսը սերում էր հռոմեական ազնվական ընտանիքից, նրա հայր Հովհաննեսը Liber Pontificalis-ում նույնականացվել է որպես [[Հռոմ|Հռոմի]]ի հյուպատոս, ով այդ պաշտոնը ստացել էր կայսրից: Ըստ [[Պրոկոպիոս Կեսարացի|Պրոկոպիոս Կեսարացու]], նրա եղբայր Ռեպարատը սենատորներից մեկն էր, ում պատանդ էր վերցրել Վիտիգեսը, սակայն նրան հաջողվել էր փախչել՝ մինչ [[Օստգոթեր|օստգոթերիօստգոթեր]]ի թագավորը կհրամայեր նրան սպանել [[537|537 թվականին]]<ref>Procopius, ''De bello gothico'' I (V).26; tr. by H.B. Dewing, ''Procopius'' (Cambridge: Loeb Classical Library, 1979), vol. 3 pp. 247f</ref>:
 
Վիգիլիոսը ծառայության էր անցել [[Հռոմ|Հռոմի]]ի եկեղեցում և [[531|531 թվականին]] [[սարկավագ]] էր ձեռնադրվել [[Հռոմի Պապ]] [[Բոնիփակիոս II (Հռոմի պապ)|Բոնիփակիոս II-ի]] կողմից: Հետագայում չեղարկված իրավունքի համաձայն, [[Հռոմի Պապ]] [[Բոնիփակիոս II (Հռոմի պապ)|Բոնիփակիոս II-ը]] Վիգիլիոսին նշանակել է իր իրավահաջորդ և որպես այդպիսին նրան ներկայացրել է Սուրբ Պետրոսի տաճարում հավաքված հոգևորականներին: Սակայն այդ իրավունքի հակառակորդները [[Բոնիփակիոս II (Հռոմի պապ)|Բոնիփակիոսին]] հարկադրեցին հաջորդ տարի չեղյալ հայտարարել իր որոշումը և այրել դրա մասին հրամանագիրը:
 
=== Ապոկրիսիարիոս ===
[[Բոնիփակիոս II (Հռոմի պապ)|Բոնիփակիոսի]] երկրորդ իրավահաջորդ [[Ագապետոս I (Հռոմի պապ)|Ագապետոս I-ը]] ([[535]]-[[536]]), Վիգիլիոսին նշանակել է պապական ներկայացուցիչ (ապոկրիսիարիոս) [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]. [[535|535 թվականին]] Վիգիլիոսը ուղարկվում է [[Կոստանդնուպոլիս|Բյուզանդիայի մայրաքաղաք]], որտեղ էլ նա ծանոթանում է կայսրուհի [[Թեոդորա|Թեոդորայի]]յի հետ և վաստակում նրա բարեհաճությունը: Թեոդորան ձգտում էր [[Հռոմի Պապ|Հռոմի Պապի]]ի աթոռին տեսնել մի մարդու, ով պատրաստ էր մեղմացնել [[Քաղկեդոնի ժողով|Քաղկեդոնի ժողովի]]ի որոշումները։ Վիգիլիոսը, ըստ լուրերի, համաձայնել էր կայսրուհու պլանների հետ, վերջինս էլ նրան խոստացել էր պապական գահը և խոշոր գումար (700 ֆունտ ոսկով):
 
=== Հռոմի Պապ ընտրվելը ===
Մինչ Վիգիլիոսը [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]] էր, [[536|536 թվականի]] [[Ապրիլի 22|ապրիլի 22-ին]] մահանում է [[Ագապետոս I (Հռոմի պապ)|Ագապետոս]] պապը, և [[Սիլվերիոս (Հռոմի պապ)|Սիլվերիոսը]] գոթական թագավոր Թեոդահադի ազդեցության տակ ընտրվում է [[Հռոմի Պապ|Պապ]]: [[Սիլվերիոս (Հռոմի պապ)|Սիլվերիոսի]] գահակալությունից կարճ ժամանակ անց պատերազմ է սկսվում [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդացիների]] և [[Գոթեր|գոթերիգոթեր]]ի միջև, և բյուզանդական զորավար [[Բելիսարիոս|Բելիսարիոսը]]ը գրավում է [[Հռոմ|Հռոմը]]ը: Գոթերը մոտենում են քաղաքին և պաշարում այն։ Չնայած նրան, որ գոթերը չէին կարողացել ամբողջությամբ արգելափակել քաղաքը, բյուզանդական զինվորները և բնակիչները վախենում էին գրոհից և կոտորածից: Պաշարումից կարճ ժամանակ անց [[Բելիսարիոս|Բելիսարիոսը]]ը կանանց և երեխաներին հրամայում է լքել քաղաքը և փախչել [[Նեապոլ]]<ref>Procopius, ''De bello gothico'' I (V).25.1-4; vol. 3 p. 239</ref>: Մոտավորապես նույն ժամանակ բյուզանդացիները [[Սիլվերիոս (Հռոմի պապ)|Սիլվերիոսին]] մեղադրում են [[Հռոմ|Հռոմը]]ը [[Գոթեր|գոթերինգոթեր]]ին հանձնելու պատրաստակամության մեջ։ <nowiki/>[[Բելիսարիոս|Բելիսարիոսը]]ը նրան գահընկեց արեց և աքսորեց [[Հունաստան]]։ Մի քանի այլ սենատորներ դավաճանության մեղադրանքով նույնպես արտաքսվեցին [[Հռոմ|Հռոմից]]ից <ref name=Procopius-243>Procopius, ''De bello gothico'' I (V).25.13-14, vol. 3 p. 243</ref>:
 
Հայտնի չէ, թե ինչ դեր է խաղացել Վիգիլիոսը [[Սիլվերիոս (Հռոմի պապ)|Սիլվերիոսի]] տապալման գործում։ <nowiki/>[[Liber Pontificalis|Liber Pontificalis-ի]] հեղինակները, որոնք թշնամաբար են վերաբերվում Վիգիլիոսին, պնդում են, որ վերջինս է խորհուրդ տվել կայսրին տապալել [[Սիլվերիոս (Հռոմի պապ)|Սիլվերիոսին]], հենց որ վերջինս ընտրվել է Պապ<ref>Davis, ''The Book of Pontiffs (Liber Pontificalis)'', pp. 55ff</ref>: [[Պրոկոպիոս Կեսարացի|Պրոկոպիոս Կեսարացին]]ն, ընդհակառակը, պնդում էր, որ [[Թեոդորա|Թեոդորան]]ն է Վիգիլիոսին առաջադրել [[Հռոմի Պապ|Պապի]] թեկնածու [[Սիլվերիոս (Հռոմի պապ)|Սիլվերիոսի]] տապալումից հետո<ref name=Procopius-243/>: Նա վստահ էր, որ Վիգիլիոսը հռոմեական պապական գահին բազմել է [[537|537 թվականի]] [[Մարտի 29|մարտի 29-ին]]՝ արդեն իսկ իր նախորդի մահից հետո, և ճանաչվել է հռոմեական ողջ հոգևորականության կողմից։
 
=== Պոնտիֆիկատ ===
Կայսրուհի [[Թեոդորա|Թեոդորան]]ն շուտով հասկանում է, որ սխալվել է Վիգիլիոսի թեկնածության հարցում։ Առաքելական աթոռին հաստատվելուց հետո նա նույն դիրքորոշումն ունեցավ, ինչ իր նախորդը, և սկսեց խիստ քննադատել [[Մոնոֆիզիտություն|մոնոֆիզիտներին]] և [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսի]] գահընկեց պատրիարք Անֆիմոսին: Ակնհայտ է, որ այդ դիրքորոշումն արտացոլում էր Արևմտյան հոգևորականության տրամադրությունները, որին հակազդելու համար Վիգիլիոսը վճռականություն չուներ։ Ընդ որում, պահպանվել է մի նամակ, իբր, գրված պապից գահընկեց [[Մոնոֆիզիտություն|մոնոֆիզիտ]] պատրիարքներ Անֆիմոսին, Սևերին և Թեոդոսիոսին, որը ցույց է տալիս, որ Վիգիլիոսը ընդունել է [[Մոնոֆիզիտություն|մոնոֆիզիտությունըմոնոֆիզիտություն]]ը: Սակայն այս նամակը չի դիտարկվում որպես պատմական աղբյուր և ակնհայտ կեղծիք է համարվում<ref>Duchesne in ''Revue des quest. histor.'' (1884), II, 373; Chamard, ibid., I (1885), 557; Grisar in ''Analecta romana'', I, 55 sqq.; Savio in ''Civilta catt''., II (1910), 413—422].</ref>: Պապն այդպես էլ չի վերականգնել Անֆիմոսին պատրիարքական աթոռին:
 
[[540|540 թվականին]] Վիգիլիոսը [[Կոստանդնուպոլիս]] ուղարկված երկու նամակներում արտահայտվում է [[Մոնոֆիզիտություն|մոնոֆիզիտության]] մասին։ Նամակներից մեկը հասցեագրված էր Հուստինիանոս կայսրին, մյուսը՝ պատրիարք Մինային։ Երկու նամակներում էլ պապը իր հավանություն էր տալիս [[Եփեսոսի Գ տիեզերական ժողով|Եփեսոսի]] և [[Քաղկեդոնի ժողով|Քաղկեդոնի]] ժողովների որոշումներին, իր նախորդի՝ Հռոմի Պապ [[Լևոն I Մեծ Սրբազան (Հռոմի պապ)|Լևոն I-ի]] որոշմանը և պատրիարք Անֆիմոսի տապալմանը։ Հռոմի պապի կողմից պոնտիֆիկատի առաջին տարիներին գրված մի քանի այլ նամակներ տեղեկություններ են տալիս եկեղեցական գործերի նկատմամբ նրա դիրքորոշման մասին։ <nowiki/>[[538|538 թվականի]] [[Մարտի 6|մարտի 6-ին]] Վիգիլիոսը գրել է եպիսկոպոս Կեսարիոս Արելատացուն Ավստրազիայի [[Տեոդեբերտ I]] թագավորի ապաշխարության վերաբերյալ՝ իր եղբոր այրու հետ ամուսնանալու կապակցությամբ<ref>William E. Klingshirn, ''Caesarius of Arles: Life, Testament, Letters'' (Liverpool: University Press, 1994), pp. 118f</ref>: [[538|538 թվականի]] [[Հունիսի 29|հունիսի 29-ին]] պապը հրամանագիր է ուղարկել Բրագայի Պրոֆուտուրայի եպիսկոպոսին. նամակը պարունակում էր որոշումներ եկեղեցական կարգապահության տարբեր հարցերի վերաբերյալ։
 
Միևնույն ժամանակ նոր դավանաբանական քննարկումներ ծավալվեցին [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]]։ <nowiki/>[[543|543 թվականին]] [[Հուստինիանոս Ա|Հուստինիանոս]] կայսրը հրամանագիր ստորագրեց, որը դատապարտում էր [[Որոգինես|Որոգինեսի]]ի տարբեր մոլորամտությունները։ Այդ հրամանագիրը ստորագրման ուղարկվեց Արևելյան պատրիարքներին և Վիգիլիոսին։ Սակայն, Թեոդոր Ասկիդան, Կապադովկյան Կեսարիայի եպիսկոպոսը, ցանկանալով շեղել կայսրին [[Որոգինես|որոգինեզմի]] քննադատությունից, նրա ուշադրությունը բևեռեց սիրիացի եպիսկոպոսների «Երեք հատորներ» ստեղծագործության շուրջ եղած վաղեմի բանավեճի վրա: Կայսրը [[543]] կամ [[544|544 թվականին]] հանդես եկավ «Երեք հատորներ»-ը դատապարտող նոր հրամանագրով: Արևելյան պատրիարքները և եպիսկոպոսները կայսեր ճնշման տակ ստորագրեցին այդ հրամանագիրը, սակայն Արևմուտքում հրամանագիրը խիստ տհաճություն առաջացրեց: Վիգիլիոսը հրաժարվեց ընդունել հրամանագիրը, [[Հուստինիանոս Ա|Հուստինիանոսի]] կողմից կանչվեց [[Կոստանդնուպոլիս]]՝ ժողովին մասնակցելու համար։ Ըստ ''Liber Pontificalis-ի'', [[Նոյեմբերի 20|նոյեմբերի 20-ին]], այն ժամանակ, երբ Հռոմի պապը [[Սանտա Չեչիլիա ին Տրաստևերե]] եկեղեցում նշում էր Սուրբ Սեսիլիայի տոնը, կայսերական դեսպանորդ Անֆիմիոսի հրամանով առևանգվեց: Պապին տեղափոխեցին նավ, որպեսզի տանեն [[Կոստանդնուպոլիս]], այդ ժամանակ ժողովուրդը քարեր էր նետում առևանգողների նավի վրա և խնդրում էր Հռոմի պապին չստորագրել հրամանագիրը<ref>Davis, ''The Book of Pontiffs (Liber Pontificalis)'', pp. 57ff</ref>: Պապը լքեց [[Հռոմ|Հռոմը]]ը [[545|545 թվականի]] [[Նոյեմբերի 22|նոյեմբերի 22-ին]]: Նա տևական ժամանակ մնաց [[Սիցիլիա|Սիցիլիայում]]յում և [[Կոստանդնուպոլիս]] հասավ [[546|546 թվականի]] վերջին կամ [[547|547 թվականի]] հունվարին:
 
Վիգիլիոսը փորձել է համոզել կայսրին՝ օգնություն ուղարկել [[Հռոմ|Հռոմի]]՝ի՝ [[Տոտիլա|Տոտիլայի]]յի [[Օստգոթեր|գոթերի]] կողմից պաշարված բնակիչներին։ Սակայն [[Հուստինիանոս Ա|Հուստինիանոսի]] գլխավոր հետաքրքրությունը «Երեք հատորներ»-ն էին։ Պապ Վիգիլիոսն այս պայմաններում անսկզբունքայնություն և սկզբունքային հարցերի շուրջ որևէ ամուր դիրքորոշման բացակայություն դրսևորեց, ինչը մեծապես խաթարեց պապության հեղինակությունը: Կայսեր հետ մասնավոր նամակագրության ժամանակ նա հայտարարում էր, որ դեմ չէ հրամանագրին, բայց նախ պետք է բարենպաստ պայմաններ ունենալ դրա անցկացման համար։  Երկարատև ինտրիգների և սկանդալների արդյունքում Հռոմի պապը [[Հուստինիանոս Ա|կայսրի]] հրամանով ձերբակալվում է Որմիզդեսի պալատին կից գտնվող Պետրոս առաքյալի եկեղեցու խորանում։ Ժողովրդական զանգվածների աջակցության շնորհիվ Վիգիլիոսը կարողանում է փախչել [[Քաղկեդոն]] և նորից թաքնվում է եկեղեցում:
 
Հինգերորդ տիեզերական ժողովի ժամանակ, որը տեղի է ունեցել [[553|553 թվականին]], Վիգիլիոսը հրաժարվել է նախագահել և չի համաձայնել ժողովի որոշման հետ, ինչի համար [[Հուստինիանոս Ա|կայսեր]] հրամանով հեռացվել է եկեղեցուց և արտաքսվել: Արտաքսումը սասանել է նրա վճռականությունը. նա ենթարկվելու պատրաստակամություն է հայտնել։  Վերադառնալու թույլտվություն նա ստացել է [[Հռոմ]] վերադառնալու ճանապարհին, որտեղ էլ վրա է հասել նրա մահը: Նա մահացել է Սիրակուզիում. նրա մարմինը տեղափոխել են [[Հռոմ]] և թաղել Սան Մարտինոյի եկեղեցում՝ Աղի ճանապարհի վրա գտնվող Պրիսցիլայի Կատակոմբերում։
 
Նրա գրական-հոգևոր ժառանգությունից պահպանվել են 18 ուղերձներ, որոնցում նա գրել է «Երեք հատորների» և [[Մոնոֆիզիտություն|մոնոֆիզիտական]] հերձվածի մասին:
 
Վիգիլիոսին պատմաբանները բնութագրում են որպես շարքային, թույլ և անվճռական մարդ, բայց այդ տարիներին բյուզանդական կայսրերի և արևմտյան եկեղեցական հիերարխիայի միջև ընթացող պայքարի տիպիկ կերպար:
 
[[544|544 թվականին]] հին հռոմեական քրիստոնյա բանաստեղծ Արատորը դիդակտիկ պոեմ է գրել՝ «''De actibus Apostolorum libri II''»՝ նվիրված Վիգիլիոսին։ Պոեմի մեջ արտացոլվում է [[Պողոս առաքյալ|Պողոս առաքյալի]]ի նկատմամբ [[Պետրոս առաքյալ|Պետրոս առաքյալի]]ի գերիշխանության՝ այդ ժամանակ գոյություն ունեցող միտումը, սակայն դրա հետ մեկտեղ հաստատվում են հին դավանանքի այնպիսի կետեր, ինչպիսիք են [[Մարիամ Աստվածածին|Աստվածածնի]], սուրբ մասունքների եև այլ բաների պաշտամունքը<ref>{{ВТ-ЭСБЕ|Аратор}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==