«Վիքիդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական նշանը ծանոթագրությունից հետո oգտվելով ԱՎԲ
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
'''Վիքիդարան''', Վիքիմեդիա հիմնադրամի կողմից գործարկվող, ազատ տեքստային աղբյուրների առցանց թվային գրադարան [[վիքի]]ում:
'''Վիքիդարան''' եզրույթը վերաբերում է թե ամբողջ նախագծին և թե այդ նախագծի յուրաքանչյուր օրինակին (սովորաբար յուրաքանչյուր օրինակ առանձին լեզու է ներկայացնում), բազմաթիվ վիքիդարաններ կազմում են Վիքիդարան նախագիծն ամբողջությամբ։ Նախագծի նպատակն է հյուրընկալել ազատ տեքստեր բազում լեզուներով և թարգմանություններ։ Ի սկզբանե այն մտածված էր որպես արխիվ, օգտակար կամ կարևոր պատմական տեքստեր պահելու համար (առաջին տեքստը <span class="plainlinks">[//fr.wikisource.org/w/index.php?title=Déclaration_universelle_des_Droits_de_l’Homme&oldid=1338 ''Déclaration universelle des Droits de l'Homme'']</span>), այնուհետ ընդլայնվել է, դառնալով ընդհանուր բովանդակության գրադարան։ Նախագիծը գործարկվել է 2003 թվականի նոյեմբերի 24-ին,'''Project Sourceberg''' անունով, հանրահայտ [[Project Gutenberg]]-ից բառախաղ։ Wikisource անունը ընդունվել է նույն տարվա աշնանը և իր սեփական դոմեյնային անունը ստացել է յոթ ամիս անց։ Նախագիծը քննադատվել է վստահելիության պակասի համար, սակայն նրան նաև հղվում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք Ազգային արխիվներն են<ref name="NationalArchivesMention">{{cite web | url = https://www.archives.gov/citizen-archivist/transcribe/ | title = Transcribe {{!}} Citizen Archivist | accessdate = 4հոկտեմբերի October4, 2013}}</ref>։
Վիքիդարանը պարունակում է գործեր, որոնք [[հանրային սեփականություն]] են, կամ [[ազատ արտոնագիր|ազատ արտոնագրով]] են, մասնագիտորեն հրատարակված փաստաթղթեր կամ պատմական սկզբնաղբյուրներ, ոչ փառամոլության ապրանքներ, և ստուգելի են։ Ստուգումները սկզբում կատարվում էին օֆլայն, կամ վստահելով այլ թվային գրադարանների հուսալիությանը։ Այժմ աշխատանքներն ապահովված են օնլայն սկանավորմամբ ProofreadPage-ի ընդլայնման միջոցով, որն ապահովում է նախագծի տեքստերի հուսալիությունը և ճշգրտությունը: