«Բաո (մուլտֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Մուլտֆիլմ}}
'''Բաո''' ({{lang-en|Bao}}), 2018 թվականի համակարգչային անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ՝ ստեղծված [[Pixar Animation Studios]] ընկերության կողմից։ Մուլտֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Դոմի Շին է։ Ավադույթի համաձայն՝ մուլտֆիլմը վարձույթի է հանվել ստուդիայի «[[Սուպեր ընտանիքը 2|Սուպեր ընտանիքը 2]]» լիամետրաժ ֆիլմի հետ միասին 2018 թվականի հունիսի 15-ին։ Մուլտֆիլմը պատմում է չին-կանադացի ծեր կնոջ մասին, որ տառապում է դատարկ բնի ախտանիշով և անսպասելիորեն ստանում է մայր դառնալու երկրորդ հնարավորություն [[բոացզի|բոացզիի]]ի պատրաստման ժամանակ, երբ կարկանդակներից մեկը կենդանանում է՝ ստանալով տղայի տեսք։
 
== Սյուժե ==
Չինուհին, որի ամուսինը շատ է աշխատում, խոհանոցում պատրաստում է բոացզի, որոնցից մեկը կենդանանում է և ստանում մարդկային տեսք։ Կինն սկսում է հոգ տանել նրա մասին և կերակրել նրան։ Մոր հոգատարությունը դուր չի գալիս տղային, որը ցանկանում է խաղալ այլ երեխաների հետ, բայց մայրը շատ է անհանգստանում նրա փխրունության համար։ Դառնալով դեռահաս՝ որդին ավելի է հեռանում մորից, որին չի բավականացնում նրա ուշադրությունը։ Երբ բոացզին տուն է բերում իր հարսնացուին և հայտնում ամուսնանալու իր մտադրության մասին, մայրը, չդիմանալով դրան և չցանկանալով որևէ մեկի հետ կիսել իր որդուն, կուլ է տալիս նրան։ Գիտակցելով իր արածը՝ մայրն սկսում է լացել։
 
Հաջորդ տեսարանում մայրը պառկած է անկողնում, իսկ նրա հարազատ որդին մտնում է սենյակ. այդ ժամանակ պարզ է դառնում մինչ այդ տեղի ունեցածի [[այլաբանություն|այլաբանությունը]]։ը։ Մայրն ուշադրություն չի արժանացնում որդուն՝ թաքցնելով վիրավորանքը։ Ի վերջո նրանց հաջողվում է հասնել փոխըմբռնման։ Եզրափակիչ տեսարանում ողջ ընտանիքը որդու հարսնացուի հետ միասին պատրաստում է բոացզի և հեռուստացույց դիտում։
 
== Ստեղծում ==