«Բամ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
}}
'''Բամ''' <ref>Bam, Iran can be found at GEOnet Names Server, at this link, by opening the Advanced Search box, entering "-3055036" in the "Unique Feature Id" form, and clicking on "Search Database".</ref> ({{lang-fa|بم}}), քաղաք է [[Իրան]]ի [[Քերման]] նահանգի Բամ շրջանում: 2006 թվականի [[մարդահամար]]ի տվյալներով բնակչության թիվը կազմում է 73,823 մարդ կամ 19,572 ընտանիք:<ref>"Census of the Islamic Republic of Iran, 1385 (2006)". Islamic Republic of Iran. Archived from the original (Excel) on 2011-11-11.</ref><br>
Իրանական ժամանակակից Բամ քաղաքը ներառում է Բամի միջնաբերդը: Մինչ 2003 թվականի երկրաշարժը տեղի բնակչության թիվը պաշտոնական տվյալներով կազմում էր 43,000 մարդ<ref>{{cite web | title = Cold is the main health threat after the Bam earthquake | work = [[BMJ]] | url = http://www.bmj.com/cgi/content/extract/328/7431/66-a | accessdate = 2007-09-13 }}</ref>: Տարբեր կարծիքներ են շրջանառվում քաղաքի և միջնաբերդի հիմնադրման տարեթվերի շուրջ: Ոմանց կարծիքով՝ այն հիմնադրվել է [[Պարթևական կայսրության]] օրոք: Տնտեսական և առևտրական առումներով Բամն այս շրջանում կարևոր նշանակություն ուներ և հայտնի էր իր տեքստիլի և հագուստների արտադրությամբ: Արաբ ճամփորդող և աշխարհագրագետ [[Իբն Հաուքալ]]ն իր գրքում Բամը նկարագրել է որպես «Սուրաթ-ուլ՛արդ» կամ «Երկրի պատկերով քաղաք».<br>
 
{{քաղվածք|''Այնտեղ գործում են հրաշալի, գեղեցիկ և երկարատև օգտագործման բամբակյա հագուստ, որն ուղարկում են աշխարհի բոլոր ծագերով մեկ: Այդ հրաշալի հագուստներն արժեն 30 դինար և վաճառվում են Խորասանում, Իրաքում և Եգիպտոսում:''|}}
 
Բամի հնագույն համանուն միջնաբերդի պատմությունը թվագրվում է Ք.ա. 2000 թվականով՝ Պարթևական կայսրության ժամանակաշրջանով (Ք.ա.248-224 թթ.), սակայն շատ շինություններ կառուցվել են [[Սաֆյանների արքայատոհմ]]ի օրոք: 1722 թվականի Աֆղանական արշավանքների հետևանքում քաղաքը երկար ժամանակ ամայանում է, այնուհետև վերաբնակեցվում: Երկրորդ անգամ անմարդաբնակ է դառնում [[Շիրազ]]ից զավթիչների պատճառով: Այն որոշ ժամանակահատվածում օգտագործվել է որպես զորանոց:<br>
Մինչ 2003 թվականի ավերիչ երկրաշարժը՝ Բամը գյուղատնտեսական և արդյունաբերական զարգացած կենտրոն էր համարվում: Այն հայտնի է իր արմավով և ցիտրուսային մրգերով: Զբոսաշրջային հայտնի այցելավայրերից է, ուր հատկապես այցելում են՝ տեսնելու քաղաքի հոյակերտ միջնաբերդը:<br>
 
==== 2003 թվականի երկրաշարժ ====