«Բաժանում (նկար, Մունկ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Valen1988 տեղափոխեց էջը «Բաժանում (նկար)»-ից «Բաժանում (նկար, Մունկ)»: Սխալ անվանում
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ նկար}}
'''«Բաժանում»''' ({{lang-no|Aske}}), [[Նորվեգացիներ|նորվեգացի]] նկարիչ, [[էքսպրեսիոնիզմ]]ի ու [[սիմվոլիզմ]]ի կարկառուն ներկայացուցիչ [[Էդվարդ Մունկ]]ի [[Էդվարդ Մունկի նկարների ցանկ|նկարներից]]: Հեղինակը կտավը վրձնել է [[1896]] թվականին: [[Յուղաներկեր|Յուղաներկով]] [[կտավ]]ի չափերն են՝ 96 × 127 սմ։ «Բաժանում» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է [[Մունկի թանգարան|Մունկի թանգարանում]]ում ([[Օսլո]], [[Նորվեգիա]]):
 
Կտավը դասվում է [[Կյանքի ֆրիզ]] շարքին, որի կազմի մեջ մտցվել է [[1903]] թվականի ցուցահանդեսի ժամանակ<ref>Prideaux, Sue. ''Edvard Munch: Behind the Scream''. — Yale University Press, 2012. — стр. 225</ref>:
 
== Նկարագիր ==
«Բաժանում» ստեղծագործությունում նկարի հեղինակը՝ Էդվարդ Մունկը պատկերել է [[Կին|կնոջ]] և [[Տղամարդ|տղամարդուտղամարդ]]ու: Լքված տղամարդու հագին սև հանդերձանք է. նա տառապում է: Հիշողությունները չեն թողնում տղամարդուն թոթափել անցյալը: Տղամարդու դեմքը Մունկը նկարել է դալուկ ու գունատ: Աջ ձեռքով բռնել է կրծավանդակի այն հատվածը, որտեղ [[Սիրտ|սիրտնսիրտ]]ն է գտնվում:
 
Կինը լուսավոր հանդերձանքով է պատկերված: Նրա ուրվագիծը տարրալուծվում է ֆոնին պատկերված բնանկարի հետ: Կնոջ կերպարը աչքի է ընկնում նպատակասլացությամբ ու հանդարտությամբ: Նրա նուրբ և ցվերջ չավարտված կերպարը խորհրդանշում է լուսավոր անցյալը: Իսկ տղամարդու մուգ կերպարը, որի դիմագծերը նկարված են ամբողջությամբ ու մանրամասնությամբ, պատկանում է մռայլ ներկային<ref name="ria-ru">{{cite web|url=http://ria.ru/weekend_art/20131212/983669271.html|title=Страх смерти и жажда жизни: 5 картин Эдварда Мунка|publisher=[[РИА Новости]]|accessdate=2015-02-01}}</ref>: