«Բաբկեն Առաքելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 11.
1942 թվականին Բ. Առաքելյանը զորակոչվել է բանակ, մինչև վերջ մասնակցել [[Հայրենական մեծ պատերազմ]]ին, պարգևատրվել տարբեր շքանշաններով և մեդալներով։ 1946 թվականին վերադարձել է Երևան։
 
1947 թվականին Առաքելյանը եղել է հասարակական գիտություների «Տեղեկագիր» ամսագրի խմբագիրը, 1949 թվականին վարել է ՀԳԱ պատմության ինստիտուտի հնագիտության և վիմագրության բաժինները։ 1954 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9-13-րդ դարերում» երկհատոր մենագրությունը և ստացել պատմական գիտությունների դոկտորի աստիճան։ 1957 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1959-1990 թթ. նա եղել է իր իսկ հիմնադրած ՀԳԱ [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ի տնօրեն<ref>«Ով ով է հայեր. Կենսագրական հանրագիտարան», հատոր առաջին, Երևան,2005:</ref>։ Երկար տարիներ ղեկավարել է [[Գառնի (այլ կիրառումներ)|Գառնիի]], [[Արմավիր]]ի, հին [[Արտաշատ]]ի հնագիտական պեղումների աշխատանքները։
 
1968 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱ թղթակից անդամ, իսկ 1974 թվականին՝ ակադեմիկոս։ 1982-1990 թթ. գլխավորել է ակադեմիայի պատմության և տնտեսագիտության բաժանմունքի աշխատանքները։