«Արքեաներ»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (→‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
Արքեաները և բակտերիաները ձևով և չափերով միմյանց շատ նման են, չնայած որ հանդիպում են որոշ արքեաներ, որոնք ունեն տարօրինակ ձև (օրինակ՝ տափակ և քառակուսաձև ''Haloquadratum walsbyi''-ն)<ref>{{cite journal | vauthors = Stoeckenius W | title = Walsby's square bacterium: fine structure of an orthogonal procaryote | journal = Journal of Bacteriology | volume = 148 | issue = 1 | pages = 352–60 | date = October 1981 | pmid = 7287626 | pmc = 216199 | doi = 10.1128/JB.148.1.352-360.1981 }}</ref>։ Արքեաները ունեն այնպիսի [[գեն]]եր և [[նյութափոխանակություն]], որով ավելի շատ նմանվում են էուկարիոտներին, քան՝ բակտերիաներին, հատկապես [[ֆերմենտ]]ների առկայությամբ, որոնք մասնակցում են [[Տրանսկրիպցիա (կենսաբանություն)|տրանսկրիպցիա]]յին և [[Տրանսլյացիա (կենսաբանություն)|տրանսլյացիա]]յին։ Արքեաների կենսաքիմիան յուրահատուկ է՝ բջջաթաղանթում եթերային ճարպերի առկայությամբ,<ref>{{cite web | title = Archaea Basic Biology | date = March 2018 | url =https://basicbiology.net/micro/microorganisms/archaea }}</ref> ներառյալ արքեոլները ({{lang-en|archaeol}})։ Նրանք կարող են օգտագործել բազմազան էներգիայի աղբյուրներ, որոնք կարող են լինել [[օրգանական միացություն]]ներ ([[ածխաջրեր]]), [[ամոնիում]], մետաղի [[իոն]]ներ և նույնիսկ [[ջրածին]]։ Աղադիմացկուն արքեաները որպես էներգիայի աղբյուր օգտագործում են արևի էներգիան, իսկ այլ տեսակներ՝ ֆիքսում են ածխածինը։ Սակայն ի տարբերություն բույսերի և [[Ցիանոբակտերիաներ|ցիանոբակտերիա]]ների հայտնի արքեաների տեսակներից ոչ մեկը չի իրականացնում երկուսը միաժամանակ։ Արքեաները բազմանում են [[անսեռ բազմացում|անսեռ եղանակով]]՝ ուղղակի կիսման միջոցով, հատվածներով կամ բողբոջմամբ։ Ի տարբերություն բակտերիաների արքեաների հայտնի տեսակներից ոչ մեկը [[էնդոսպոր]] չի առաջացնում։
 
Առաջին ուսումնասիրված արքեաները եղել են [[էքստրեմոֆիլ]]ները, որոնք ապրել են ծայրահեղ պայմաններում, ինչպիսին են տաք աղբյուրները և աղի լճերը, առանց այլ օրգանիզմների։ Հետազոտական հնարավորությունների զարգացման շնորհիվ արքեաներ հայտնաբերվել են գրեթե ամենուր, այդ թվում [[հող]]ում, [[օվկիանոս]]ներում և [[ճահիճ]]ներում։ Հատկապես բազմաթիվ են օվկիանոսներում, [[պլանկտոն]]ում կազմելով ամենատարածված խմբերից մեկը ։
 
Արքեաները հանդիսանում են երկրի կարևոր մասը, ինչպես նաև բոլոր օրգանիզմների [[միկրոբիոմա]]յի բաղադրիչը։ Կարևոր են մարդու [[Աղիքներ|աղիք]]ային, [[բերան]]ի և [[մաշկ]]ի [[Մարդու միկրոբիոմ|միկրոբիոմա]]յում<ref name=Bang2015>{{cite journal | vauthors = Bang C, Schmitz RA | title = Archaea associated with human surfaces: not to be underestimated | journal = FEMS Microbiology Reviews | volume = 39 | issue = 5 | pages = 631–48 | date = September 2015 | pmid = 25907112 | doi = 10.1093/femsre/fuv010 }}</ref>։ Նրանց մորֆոլոգիական, նյութափոխանակային և աշխարհագրական բազմազանությունը թույլ է տալիս ունենալ մի քանի էկոլոգիական դերեր՝ ածխածնի կապում, ազոտի շրջապտույտ, [[օրգանական միացություն]]ների շրջանառություն և ապահովումը մանրէաբանական [[Սիմբիոզ|սիմբիոտ]]կ և սինտրոֆիկ փոխհարաբերությունների<ref>{{Cite journal|last=Moissl-Eichinger|first=Christine|last2=Pausan|first2=Manuela|last3=Taffner|first3=Julian|last4=Berg|first4=Gabriele|last5=Bang|first5=Corinna|last6=Schmitz|first6=Ruth A.|date=2018-01-01|title=Archaea Are Interactive Components of Complex Microbiomes|url=http://www.sciencedirect.com/science/article/pii/S0966842X17301749|journal=Trends in Microbiology|language=en|volume=26|issue=1|pages=70–85|doi=10.1016/j.tim.2017.07.004|issn=0966-842X}}</ref> ։
 
Արքեաների [[ախտածին]] կամ [[պաթոգեն]] ձևեր հայտնի չեն։ Դրա փոխարեն նրանք հաճախ հանդես են գալիս որպես [[Մուտուալիզմ|մուտուալիստ]]ներ կամ [[կոմենսալիզմ|կոմենսալիստ]]ներ, ինչպիսին են օրինակ՝ [[մեթանոգեն]]ները (շտամեր, որոնք արտադրում են [[մեթան]]), որոնք գտնվում են մարդկանց և կենդանիների [[Մարսողական համակարգ|աղեստամոքսային համակարգ]]ում, որտեղ նրանց մեծ քանակությունը նպաստում է մարսողությանը։ Մեթանոգեններն օգտագործվում են նաև [[կենսագազ]]ի արտադությունում և կոյուղաջրերի մաքրման ժամանակ, իսկ [[կենսատեխնոլոգիա]]յում օգտագործվում են էքստրեմոֆիլների ֆերմենտները, որոնք դիմակայում են բարձր ջերմաստիճաններում և [[լուծիչ|օրգանական լուծիչ]]ներում։