«Արփա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
{{Տեղեկաքարտ Գետ}}
 
'''Արփա''', ''Արևելյան Արփաչայ, Արփանյալ, Արփաչայ, Ձորագետ, Ջերմ'', գետ [[Հայաստան]]ի [[Վայոց ձորի մարզ]]ում և [[Ադրբեջան]]ի [[Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն|Նախիջևանի Հանրապետության]] տարածքում, [[Արաքս]]ի ձախ վտակը։
 
Սկիզբ է առնում [[Թեքսարի լեռներ]]ի հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ [[Ջերմուկ]] քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է [[Շարուրի դաշտ]]ով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով [[Վարդենիսի լեռնաշղթա|Վարդենիսի]] լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև [[Արենի]] գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ [[Արաքս]]ի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։ Ընդհանուր առմամբ հոսում է հյուսիս-արևելք–հարավ-արևմուտք ուղղությամբ։
 
Երկարություն 128 կմ է (Հայաստանում 90 կմ), ջըրհավաք մակերեսը՝ մոտ 2600 կմ²։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է (57%), հորդանում է ապրիլ–հունիսին, առավել չափով՝ մայիսին։ Տարեկան միջին ծախսը՝ 21,6 մ³/վ (Արենի), հասնում է 22 մ³/վ, առավելագույնը՝ 146 մ³/վ, նվազագույնը՝ 6,2 մ³/վ։ Տարեկան հոսքը՝ 682 մլն․ մ³։
 
Վերին հոսանքում գտնվում են Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Այստեզ կառուցված են Բարձրունոյւ, Ազատեկի և Արփի ջրհան կայանները։ 1981 թ շահագործման է հանձնվել [[Որոտան-Արփա-Սևան|Արփա—Սևան]] ջրատարը, որի գլխամասում սաեղծվել է [[Կեչուտի ջրամբար]] թունելը։ Արփայի վրա կառուցված են Ջերմուկի, Ազատեկի, Եղեգնաձորի և Արենիի ՀԷԿ-երը։ 1979-83 թթ. գետի վրա՝ Գյումուշլու բանավանի մոտ, կառուցվել է մոտ 180 միլիոն ջրատարողունակությամբ ջրամբար։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արփա» էջից