«Արջուն Կապուր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 92 բայտ ,  1 տարի առաջ
չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
== Կենսագրություն ==
Արջունը ծնվել է 1985 թվականի հունիսի 26-ին [[Մումբայ]]ում՝ պրոդյուսեր Բոնի Կապուրի և Մոնա Շուրի Կապուրի ընտանիքում։ Սուրինդեր Կապուրի թոռն է<ref>{{cite news|author=Gupta, Priya |url=http://timesofindia.indiatimes.com/entertainment/hindi/bollywood/news-interviews/Last-call-my-mother-made-was-to-Salman-bhai-Arjun-Kapoor/articleshow/33448249.cms |title=Last call my mother made was to Salman bhai: Arjun Kapoor |work=The Times of India|date=ապրիլի 9 April, 2014|accessdate=ապրիլի 11 April, 2014}}</ref><ref>{{cite web|url=http://zeenews.india.com/entertainment/celebrity/ishaqzaada-arjun-kapoor-turns-28_137673.html|title=Arjun Kapoor turns 28|date=26հունիսի June26, 2013}}</ref>։ Ունի քույր՝ Անշուլը։
 
Արջունը մինչև 12-րդ դասարանը սովորել է Մումբայի «Arya Vidya Mandir» դպրոցում, սակայն քննությունները լավ չհանձնելուց հետո որոշել է թողնել ուսումը։ Վաղ դեռահասության տարիներին նա տառապում էր ճարպակալությամբ և կշռում էր 140 կգ։ Ավելի ուշ նա ասել է, որ դրա պատճառով ինքը դարձել էր «անփույթ, կռվարար» և «անվստահ»<ref>{{cite news | url=http://indiatoday.intoday.in/story/arjun-kapoor-reveals-his-fat-pictures-for-the-first-time-ever/1/270784.html | title=Arjun Kapoor reveals his fat pictures for the first time ever!| work=India Today | date=մայիսի 13 May, 2013 | accessdate=հունիսի 15 June, 2014}}</ref>։
 
Կինոարտադրությունում սկսել է աշխատել որպես ռեժիսորի օգնական «[[Կգա վաղը, թե՝ ոչ]], այնուհետև «Ողջույն սեր» ֆիլմերում։ Որպես գործադիր պրոդյուսեր՝ աշխատել է «Անհաջողությունների հորձանուտում» և «Հատկապես վտանգավոր» ֆիլմերում, որոնց պրոդյուսերը հայրն էր։ 2012 թվականին Արջունը առաջնելույթել է Հաբիբ Ֆայսալի «Սիրո ապստամբներ» ֆիլմում, որտեղ գլխավոր դերը խաղացել է Պարինիտի Չոպրոյի հետ։ Ֆիլմը դարձել է սուպեր-հիթ։ Կապուրի հերոսը՝ Պարմա Չաուհանը, շովինիստ խաբեբա էր, որը գայթակղում էր թշնամի ընտանիքի դստերը<ref>{{cite web|url=http://boxofficeindia.com/boxdetail.php?page=shownews&articleid=4497&nCat=|title=Rowdy Rathore Bumper Opening in Single Screens Good at Multiplexes|publisher=Box Office India|date=26մայիսի May26, 2012|archiveurl=https://web.archive.org/web/20131105220225/http://boxofficeindia.com/boxdetail.php?page=shownews&articleid=4497&nCat=|archivedate=5նոյեմբերի November5, 2013 }}</ref>։ Հաջորդ տարի Արջունը կրկնակի դեր է խաղացել «Հոր որդին» ֆիլմում, որը ձախողվել է վարձույթում<ref>{{cite web|last=Adarh|first=Taran|title=Ishaqzaade|url=http://www.bollywoodhungama.com/moviemicro/criticreview/id/548051|publisher=Bollywood Hungama|accessdate=21ապրիլի April21, 2014}}</ref><ref>{{cite web|last=Vats|first=Rohit|title='Aurangzeb' review: The cruel persuasion of money and power|url=http://ibnlive.in.com/news/aurangzeb-review-the-cruel-persuasion-of-money-and-power/392232-47-77.html|publisher=CNN-IBN|date=մայիսի 17 May, 2013|accessdate=21ապրիլի April21, 2014}}</ref>։
 
2014 թվականի սկզբին թողարկվել է «Օրենքից դուրս» ֆիլմը, որտեղ նա նկարահանվել է [[Պրիանկա Չոպրա]]յի և Ռանվիր Սինգհի հետ։ Վարձույթի ժամանակ Ֆիլմն ունեցել է առևտրային հաջողություն։ Այդ տարում թողարկվել է «Երկու նահանգ» ռոմանտիկ ֆիլմը, որտեղ նա խաղացել է Ալիյա Բհատի հետ։ Այս ֆիլմը ևս ունեցել է առևտրային հաջողություն։ Նրա վերջին աշխատանքն այդ տարի անգլերենով «Ֆեննիի որոնումները» ֆիլմն էր։ 2015 թվականին թողարկվել է «Փրկիչը Ագրայից» ֆիլմը, որտեղ նա մարմնավորել է վատաբարո Պինտուին։ Այդ ֆիլմը «Միակը» ֆիլմի ռեմեյքն էր, որի պրոդյուսերը նրա հայրն էր։ Ֆիլմը, սակայն, առևտրային հաջողություն չի ունեցել:
 
2016 թվականին Արջունը վարել է «Fear Factor: Khatron Ke Khiladi» հեռուստահաղորդման յոթերորդ եթերաշրջանը։ Այդ տարի թողարկվել է նրա «Նա և Նա» ֆիլմը, որն ունեցել է առևտրային հաջողություն<ref>[http://www.dnaindia.com/entertainment/report-meet-madhav-jha-arjun-kapoor-begins-shooting-for-half-girlfriend-2221213 Meet Madhav Jha: Arjun Kapoor begins shooting for 'Half Girlfriend']</ref>։ 2017 թվականին թողարկվել է նրա մասնակցությամբ երկու ֆիլմ՝ «Ընկերուհի կիսով չափ», որտեղ նա խաղացել է Շրադհա Կապուրի հետ միասին, և «Մուբարական», որտեղ խաղացել է երկվորյակ եղբայրների դերը։
 
Ոչ պաշտոնական տվյալներով Արջունը հանդիպում է Մալայկա Արորի հետ։
 
== Ֆիլմագրություն ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Կապուր, Արջուն}}