«Արյան վրեժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
 
== Ծագում ==
Արյան վրեժի սովորույթը իրավական համակարգերի մի տարր է, որի մեջ [[պետություն]]ը կա՛մ գոյություն չունի, կա՛մ ի վիճակի չէ ապահովել օրենքի գերակայություն (պետության կողմից բռնության մենաշնորհի իրավունքի բացակայություն): Նման իրավիճակում տուժողի ընտանիքը պատժում է [[հանցագործ]]ի ընտանիքին՝ ընտանեկան պատիվը վերականգնելու համար: Ոչ միայն կենսաբանական հարազատները, այլև ամբողջ կլանը կամ խումբը կարող են հանդես գալ որպես ընտանիք: Արյան վրեժը ի հայտ է եկել պարզունակ հասարակության մեջ, որտեղ իրավական կարգավորման այլ միջոցներ չեն եղել: Արյան վրեժի սովորույթի հիմքում եղել է տնտեսական (տոհմի անդամի սպանությունը նյութապես վնաս է հասցրել տոհմին, այդ պատճառով նա պետք է սպաներ վնաս հասցնողին կամ դրա փոխարեն ստանար փոխհատուցում) և կրոնական (իբր հանդերձյալ աշխարհում սպանվողը հանգիստ չի գտնի, քանի դեռ նրա տոհմակիցները վրեժխնդիր չեն եղել) գործոններ։
 
Արյան վրեժը արտացոլում է [[Հանցագործություն|հանցագործության]] համար հավասար պատիժ կրելու սկզբունքը, որը [[Հին Կտակարան]]ում ձևակերպված է որպես «աչք աչքի համար, ատամը ատամի համար»։ Հանցագործները պատասխանատու են [[գույք]]ի, առողջությանը պատճառված վնասի համար՝ համապատասխան նյութական փոխհատուցման կամ մահվան ձևով, ինչը համապատասխանում է մարդու կողմից [[Արդարություն|արդարության]] ամենապարզ ընկալմանը: Ընտանիքի (ցեղի) վրա պատասխանատվություն դնելը մի կողմից վրեժը ավելի իրագործելի է դարձնում, մյուս կողմից՝ մարդասպանը իր ընտանիքի համար պատասխանատու է դառնում, քանի որ, եթե նա խուսափի վրեժխնդրությունից, ապա դա նրա փոխարեն ընտաիքի մյուս անդամը կիրականացնի։
Տող 65.
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=101}}
 
[[Կատեգորիա:Իրավունքի պատմություն]]
[[Կատեգորիա:Սովորույթներ]]