«Արյան շրջանառություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 39.
== Արյան շրջանառության փոքր շրջան ==
 
'''Արյան ուղին, որը սկսվում է աջ փորոքից՝ թոքային ցողունով և ավարտվում ձախ նախասրտում՝ չորս թոքային երակներով, կոչվում է արյան շրջանառության փոքր շրջան'''։ Աջ փորոքը կծկվելով [[արյուն]]ը մղում է թոքային ցողուն, որը բաժանվում է երկու թոքային զարկերակների։ [[Թոք]]երում զարկերակները բաժանվում են փոքր զարկերակների, ապա զարկերակիկների և վերածվում մազանոթների, որոնք ցանցապատում են թոքաբշտիկները։ Թոքաբշտիկների և նրանց շրջապատող մազանոթների միջև տեղի է ունենում գազափոխանակություն։ Թոքաբշտիկներում գտնվող [[թթվածին]]ն անկայուն միացություն մեջ է մտնում հեմոգլոբինի հետ, և երակային արյունը փոխարկվում է զարկերակայինի։ Այնուհետև արյունը հավաքվում է երակների մեջ, որոնք միանալով առաջացնում են թոքային չորս երակներ։ Յուրաքանչյուր թոքից երկուական երակներով զարկերակային արյունը հոսում է ձախ նախասիրտ։ Դա բացառություն է, քանի որ երակներով հոսում է միայն երակային արյուն։ Տևում է 4 վայրկյան:
 
== Սրտի կառուցվածքը ==
Տող 87.
Սրտի գործունեության փոխվում է կախված [[օրգան]]ների համակարգերի գործառական վիճակից և այն պայմաններից, որում գտնվում է օրգանիզմը։ Սննդի ընդունումը, արտաքին միջավայրի պայմանների փոփոխությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հուզական վիճակներն առաջացնում են սրտի գործունեության փոփոխություններ։
 
Օրգանիզմի փոփոխվող պահանջներին սրտի գործունեության հարմարումը տեղի է ունենում նյարդային և հումորալ համակարգերով։ Սրտի գործունեությունը կարգավորող նյարդային կենտրոնները տեղադրված են [[երկարավուն ուղեղ]]ում և [[ողնուղեղ]]ում։ [[Սրտի կծկումների հաճախականություն|Սրտի կծկումների հաճախականությունը]]ը դանդաղեցնող և ուժը թուլացնող ազդակները երկարավուն ուղեղից հաղորդվում են պարասիմպաթիկ թափառող նյարդով։ Այդ նյարդերի ազդեցությունը պայմանավորված է նրանց վերջույթներում արտազատվող միջնորդանյութերով (ացետիլխոլին, նորադրենալին)։
 
Սրտի գործունեության կարգավորումն իրականանում է նաև [[ռեֆլեքս]]ային ճանապարհով։ Սրտի խոռոչներում և խոշոր անոթների պատերում գտնվում են ընկալիչներ, որոնք ընդունում են արյան ճնշման տատանումները։ Երբ արյան ճնշումն այդ անոթներում բարձրանում են թափառող նյարդի կենտրոնի լարվածությունը, և դեպի սիրտ գալիս են արգելակող ազդակներ։ Սառը ջրում լողանալիս առաջանում է սրտի աշխատանքի ռեֆլեքսային դանդաղում։ [[Մաշկ|Մաշկի]]ի սառնազգաց ընկալիչներից կենտրոնաձիգ նյարդերով գրգիռը հաղորդվում է երկարավուն ուղեղ, որտեղից սրտին հաղորդվում են արգելակող ազդակներ, և սրտի կծկումները դանդաղում են։ Աջ նախասիրտ մտնող արյան քանակության նվազման դեպքում սիմպաթիկ նյարդերով արյան անոթները սեղմվում են, և սրտի աշխատանքն ուժեղանում է։ Սրտի գործունեության վրա ազդում են նաև ցավային գրգիռները, հույզերը և այլն։ Դրական հույզերը բարձրացնում, իսկ բացասական հույզերն իջեցնում են սրտի աշխատունակությունը։ Սրտի գործունեության կարգավորման բարձրագույն կենտրոնները գտնվում են ենթատեսաթմբում և [[մեծ կիսագնդեր]]ի կեղևում։
 
==== Սրտի գործունեության հումորալ կարգավորում ====