«Ար բրյուտ»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Tatin.jpg|thumb|Ռոբեր Տատենի անվան թանգարան]]
'''Ար բրյուտ''' ({{lang-fr|Art Brut}}` կոպիտ արվեստ, այստեղ` չմշակված, չհղկված արվեստ), [[ֆրանսիացի]] նկարիչ Ժան Դյուբյուֆֆեի (1945) կողմից կիրառված տերմին, որով արտահայտվում է նկարների և քանդակների հավաքածուի ամբողջականությունը, որ ստեղծվել է ոչ պրոֆեսիոնալ վարպետների կողմից, որոնք թե՛ հասարակական, թե՛ հոգեկան տեսանկյունից համարվում են մարգինալներ (հոգեկան հիվանդներ, [[Հաշմանդամություն|հաշմանդամներ]], կալանավորներ, տարօրինակ-միայնակներ և այլն): Նրանց աշխատանքները կրում են բարձր կարգի ինքնաբերական բնույթ և պրակտիկապես կախված չեն մշակութային կաղապարներից: Մասնավորապես, Ար բրյուտը հաշվի չի նստում պայմանական արժանահավատության, գեղարվեստի հեռանկարների և պայմանական չափագծերի հետ, չի ճանաչում նյութերի հիերարխիայի իրական և ֆանտաստիկ սահմանազատումները և այլն:
 
Որպես համարժեք, [[Անգլերեն|անգլալեզու]] գրականության մեջ օգտագործվում է աուտսայդերների արվեստ տերմինը, անգլ. outsider art (տես նաև` Մարգինալների արվեստ), որը 1972 թվականին կիրառեց արվեստագետ [[Ռոջեր Կարդինալ]]ը: Մոտակա դրսևորումներից են մարգինալ արվեստը, [[նաիվ արվեստ]]ը, երազատեսական կամ ինտուիտիվ արվեստը, ֆոլկ-արվեստը, նոր երևակայություն ({{lang-fr|Neuve Invention}}), [[պրիմիտիվիզմ]]:
== Հասկացության պատմություն ==
[[Պատկեր:Adolf Woelfli.jpg|thumb|Ադոլֆ Վյոլֆլի, մոտ.1920]]
Ար բրյուտ կոնցեպցիայի վրա մեծ ազդեցություն են ունեցել գերմանացի հոգեբույժ Հանս Պրինցհորնի «Հոգեկան հիվանդների գեղարվեստական ստեղծագործությունները» (1920) և շվեյցարացի հոգեբույժ Վալտեր Մորգենտալերի «Հոգեկան հիվանդը որպես նկարիչ» (1921) մենագրությունները: Նրանք գրավեցին սյուրռեալիստների և Դյուբյուֆֆեի ուշադրությունը, վերջինս հավաքել էր Ար բրյուտ ստեղծագործությունների մեծ կոլեկցիա, 1976 թվականից գտնվելով [[Լոզան]]ում (Շատո դե Բոլյո, առաջին գլխավոր պահապանը 1976-2001 թվականներին, Միշել Տեվոզ): 20-րդ դարի ավանգարդիստական արվեստը ([[դադաիզմ]], [[սյուրռեալիզմ]], [[ֆուտուրիզմ]] և այլն) ակտիվորեն անդրադառնում է Ար բրյուտի փորձին:
 
[[Պատկեր:August Natterer Neter artwork 1919.jpg|right|thumb|[[Ավգուստ Նատերեր]], «Աշխարհի առանցք և նապաստակը» 1919]]
== Անձիք ==
Ար բրյուտի առավել ճանաչված հեղինակներից են` Էուգենիո Սանտորոն, [[Ֆերդինանդ Շևալ]]ը, Ֆրիդրիխ Շրյոդեր-Զոննենշտերնը, Ադոլֆ Վյոլֆլին, Ալոիզան (Ալոիզա Կորբազ), Օգյուստեն Լեսաժը, Լուի Սուտերը, Ավգուստ Վալլան, Իոհան Հաուզերը, [[Հենրի Դարջեր]]ը, Մաջ Հիլը, Ջովանի Բատիստա Պոդեստան, Ժաննա Տրիպյեն, Մարտին Ռամիրեսը, Ջուդիտ Սկոտտը, Ռաֆայել Լոննեն և մյուսները: Այս շարքում արժանի տեղ են գրավում [[Ալեքսանդր Լոբանով]]ը և Ռոզա Ժարկիխը: Նրանց աշխատանքները ցուցադրվում են Ար բրյուտի [[Լոզան]]ի և մյուս խոշորագույն հավաքածուներում:
 
== Թանգարաններ և հավաքածուներ ==
 
== Գրականություն ==
* Dubuffet J. L’Art brut préféré aux arts culturels [1949]// Dubuffet J. Prospectus et tous écrits suivants. Tome 1. Paris: Gallimard, 1967, p.  198—202
* Cardinal R. Outsider art. New York: Praeger Publishers, 1972
* Presler G. L’Art brut. Kunst zwischen Genialität und Wahnsinn. Köln: Dumont, 1981
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ}}
 
[[Կատեգորիա:Արվեստի ոճեր]]