«Ավրորա (մրցանակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 15.
|Դափնեկիրների թիվը=4 դափնեկիր եւ 12 կազմակերպություն 2019 թ. դրությամբ}}
 
«'''Ավրորա'''» ({{lang-en|Aurora Prize for Awakening Humanity}}), համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է արժանին մատուցել մեր օրերի հերոսներին և գնահատել այն բացառիկ ազդեցությունը, որ նրանց գործունեությունն ունեցել է մարդկային կյանքի պահպանման և մարդասիրական գործն առաջ մղելու գործում։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների<ref>{{cite news|title=George Clooney, The Aurora Prize And Hope In Armenia |url=http://www.forbes.com/sites/brianrashid/2016/04/29/george-clooney-the-aurora-prize-and-hope-in-armenia/ |publisher=Forbes|date=29ապրիլի April29, 2016}}</ref>:
 
«Ավրորան» ամենամյա մրցանակ է։ Դափնեկիրն ստանում է 100 հազար դոլարի պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 միլիոն դոլարի մրցանակի ներկայացնելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին<ref>{{cite news|title=Aurora Prize ceremony kicks off in Yerevan |url=http://news.am/eng/news/323931.html |publisher=News.am|date=24ապրիլի April24, 2016}}</ref>:
 
== Նախապատմություն ==
 
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը [[«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն|«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության]] նախագծերից մեկն է<ref>{{cite news|title=Beneficiaries of $1 Million Aurora Prize Announced |url=http://armenianweekly.com/2016/08/25/beneficiaries-announced/ |publisher=The Armenian Weekly|date=25օգոստոսի August25, 2016}}</ref>: Այն պաշտոնապես մեկնարկել է 2015 թ. մարտի 10-ին [[Նյու Յորք]]ում: «Ավրորա» մրցանակի հիմքում [[Հայոց ցեղասպանություն|Հայոց ցեղասպանության]] տարիների խիզախության ու գոյապայքարի ոգեշնչող պատմություններն են։
 
Մրցանակը անվանվել է [[Արշալույս Մարտիկյան]]ի անունով, որը դառնալով Հայոց ցեղասպանության ականատեսը, փրկվելով ստրկությունից, երկրից երկիր տեղափոխվելով՝ ի վերջո հասել է [[ԱՄՆ|Միացյալ Նահանգներ]]: Նա վերցրել է Ավրորա Մարդիգանյան անունը և գրել է «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը պատմում է նրա վերապրած սարսափելի իրադարձությունների մասին: Այս գիրքը հետագայում հիմք ծառայեց մի ֆիլմի համար, որի գլխավոր դերակատարն Ավրորան է: Տարիներ շարունակ այս ֆիլմը մեծ ճանաչում գտավ Միացյալ Նահանգներում և հսկայական դեր խաղաց Հայոց ցեղասպանության մասին իրազեկման գործում:
Հռոմեական դիցարանի արշալույսի աստվածուհին՝ Ավրորան ևս ծառայել է մրցանակի անվանման ներշնչանքի աղբյուր. մրցանակը նպատակ ունի լույս սփռելու այն հերոսական ջանքերին, որոնք թեպետ հաճախ մնում են աննկատ, բայց ավելի լուսավոր են դարձնում դժվարության մեջ գտնվողների կյանքը<ref>{{cite news|title=100 years later in New York: #BeArmenian, #BeAlive |url=https://mediamax.am/en/news/society/13456/ |publisher=Mediamax|date=11մարտի March11, 2015}}</ref>:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք և հույս պարգևել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923 թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր:
Տող 33.
== Հիմնադիրներ ==
 
«Ավրորա» մրցանակը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի և Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է։ Մարդկանց ուշադրությունն աշխարհի ամենախոցելի խմբերի խնդիրների վրա կենտրոնացնելով և դրանց լուծման ուղղությամբ իրական ու նշանակալի գործ կատարած մարդկանց պարգևատրելու միջոցով՝ հիմնադիրները փորձում են ձևավորել մարդասիրական համաշխարհային նոր շարժում<ref>{{cite news|url=http://asbarez.com/137558/100-lives-opens-nomination-period-for-new-1-million-global-humanitarian-award/|title=100 LIVES Opens Nomination Period for New $1 Million Global Humanitarian Award|date=8հուլիսի July8, 2015|publisher=Asbarez}}</ref>:
 
== #AraratChallenge ==
Տող 42.
=== Առաջադրում ===
 
Ամեն տարի «Ավրորա» մրցանակը դիմում է մարդասիրական կազմակերպություններին և հանրությանը՝ կոչ անելով առաջադրել այնպիսի անհատների, որոնք, արտաքին մեծ վտանգներ հաղթահարելու գնով, բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքի փրկության և մարդասիրությունն առաջ մղելու գործում<ref>{{cite news|title=Nominations open for Aurora Prize for Awakening Humanity |url=http://www.panarmenian.net/eng/news/194697/ |publisher=PanArmenian.net|date=9հուլիսի July9, 2015}}</ref>:
 
«Ավրորա» մրցանակի կարող է առաջադրվել յուրաքանչյուր անհատ կամ խումբ, որն աչքի է ընկել մարդասիրական բացառիկ արարքով։ Ինքնառաջադրումներ չեն թույլատրվում<ref>[https://auroraprize.com/hy/prize/detail/faq Ավրորա մրցանակ․ հաճախ տրվող հարցեր]</ref>:
Տող 48.
=== Ընտրություն ===
 
Առաջադրված թեկնածություններն ուսումնասիրվում են և դիտարկվում խիստ ընթացակարգով։ Անկախ փորձագետների խորհուրդը, որում ներգրավված են մարդասիրական ոլորտի մասնագետներ և մարդասիրական կազմակերպությունների առաջնորդներ, ուսումնասիրում է մրցանակին առաջադրված բոլոր թեկնածությունները և ընտրում 20-25 թեկնածուների, որոնք ներկայացվում են Ընտրող հանձնաժողովի ուշադրությանը: Վերջնական ընտրությունը կատարում է անկախ Ընտրող հանձնաժողովը<ref>{{cite news|title=Nominations For 2017 Aurora Prize For Awakening Humanity Are Now Closed |url=http://www.lragir.am/index/eng/0/society/view/36315/ |publisher=Lragir.am|date=10սեպտեմբերի September10, 2016}}</ref>, որի որոշումը հիմնվում է թեկնածուի ցուցաբերած հետևյալ հատկանիշների վրա.
 
* '''Խիզախությունն''' զգալի ռիսկերի հաղթահարումն է, մասնագիտական պարտքից ավելին անելն է հանուն մարդկային կյանքի:
* '''Նվիրվածությունն''' այնպիսի արժեքներին, ինչպիսիք են ազնվությունը, ազատությունը, արդարությունը, ճշմարտապահությունը, պատասխանատվությունն ու կարեկցանքը և այլոց փրկելիս ուղղակի ներգարավվածությունը:
* '''Ազդեցությունն''' իրենց համայնքի, երկրի և աշխարհի վրա, երկարաժամկետ հետևանքներ ունենալը մարդկանց փրկության գործում, մարդկանց ոգեշնչումը՝ մղելով նրանց կյանքեր փրկելու<ref>{{cite news|title=Humanitarian Leaders to Gather in Armenia for Aurora Prize Ceremony |url=http://armenianweekly.com/2016/04/18/aurora-prize-ceremony/ |publisher=Lragir.am|date=18ապրիլի April18, 2016}}</ref><ref>[https://auroraprize.com/en/prize/detail/faq Aurora Prize FAQ]</ref>:
 
== 2016 թվականի «Ավրորա» մրցանակ ==
Տող 58.
=== Ընտրող հանձնաժողով ===
 
Մրցանակի հանձման անդրանիկ տարում Ընտրող հանձնաժողովի համանախագահներն էին Նոբելյան մրցանակի դափնեկիր, լուսահոգի Էլի Վիզելը և օսկարակիր դերասան և մարդասեր [[Ջորջ Քլունի]]ն: Հանձնաժողովի անդամներն էին [[Կոստա Ռիկա]]յի նախկին նախագահ [[Օսկար Արյաս]]ը, Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր [[Շիրին Էբադի]]ն, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Կանանց խաղության և անվտանգության ցանցի (WIPSEN-Africa) գործադիր տնօրեն [[Լեյմա Գբովի]]ն, [[Իռլանդիա]]յի նախկին նախագահ [[Մերի Ռոբինսոն]]ը, մարդու իրավունքների ակտիվիստ [[Հինա Ջիլանի]]ն, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի նախկին ղեկավար [[Գարեթ Էվանս]]ը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ [[Վարդան Գրեգորյան]]ը<ref>{{cite news|title=Aurora Prize Selection Committee Meets to Deliberate on Finalists |url=http://asbarez.com/147419/aurora-prize-selection-committee-meets-to-deliberate-on-finalists/ |publisher=Asbarez|date=14մարտի March14, 2016}}</ref>:
 
=== Թեկնածությունների առաջադրում ===
Տող 67.
*'''[[Մարգարիտ Բարանկիցե]]ն''' աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30,000 երեխայի եւ 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80,000 մարդ։
* '''[[Սայիդա Ղուլամ Ֆաթիմա]]ն''' իր կյանքը նվիրել է մերօրյա ստրկության վերջին ձևերից մեկի՝ կախյալ շահագործման վերացման համար Պակիստանում տարվող պայքարին։ Նրա գլխավորած «Կախյալ շահագործվողների ազատագրման ճակատն» օգնել է բազում մարդկանց, այդ թվում՝ 21 հազար երեխաների, որոնք ստիպված են եղել աշխատել աղյուսի թրծարաններում՝ ծնողների պարտքը մարելու համար։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են կատարվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության:
* '''[[Բերնարդ Կինվի|Հայր Բերնարդ Կինվին]]''' հոգևորական է դարձել 19 տարեկանում՝ հոր և չորս քույրերի մահից հետո։ Հայրենի Տոգոյից նա գործուղվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ գլխավորելու տեղի կաթոլիկ առաքելություններից մեկը։ 2012 թ.-ին երկրում քաղաքացիական պատերազմ է բռնկվել, որի ընթացքում Հայր Կինվին ապաստան և բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերին՝ հետապնդումից ու վերահաս մահից փրկելով հարյուրավոր մարդկանց<ref>{{cite news|title=A Look at the Four Finalists of the 2016 Aurora Prize |url=http://www.huffingtonpost.com/john-prendergast/a-look-at-the-four-finali_b_9851686.html |publisher=The Huffington Post|date=5մայիսի May5, 2016}}</ref>:
 
=== Մրցանակաբաշխություն ===
«Ավրորա» անդրանիկ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ 2016 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում<ref>{{cite news|title=Մեկնարկել է «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությունը | url=https://armenpress.am/arm/news/844882 |publisher=Արմենպրես|date=24ապրիլի April24, 2016}}</ref>:
 
==== Հանդիսավարներ ====
Տող 77.
 
==== Ֆիլմեր ====
Մրցանակաբաշխությունը մեկնարկեց «Ավրորա» անիմացիոն ֆիլմով, որի ռեժիսորը Էրիկ Նազարյանն է: Ֆիլմում հնչում է Սերժ Թանկյանի «Ավրորայի երազանքը» երգը<ref name="Asbarez">{{cite news|title=Inaugural Aurora Prize Held In Yerevan |url=http://asbarez.com/149434/inaugural-aurora-prize-held-in-yerevan/ |publisher=Asbarez|date=25ապրիլի April25, 2016}}</ref>:<br />
Հավակնորդներից յուրաքանչյուրը ներկայացվել է Անդրեյ Լոշակի հեղինակած ֆիլմերով<ref>{{cite news|title=Անդրեյ Լոշակը ֆիլմ կնկարի Բորիս Բերեզովսկու մասին |url=https://www.a1plus.am/1472004.html |publisher=[[Ա1+]]|date=15հուլիսի July15, 2016}}</ref>:
 
==== Ելույթները ====
Տող 90.
Բարանկիցեն իր կյանքը նվիրաբերել է դաժանությունից և բռնությունից փրկվել փորձող երեխաներին ապահով ապաստան ու կրթություն տրամադրելուն։ Պատերազմի սկզբում ազգությամբ թութսի Բարանկիցեն հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հութու 72 ամենամոտ հարևաններին։ Սակայն նրանց բոլորին գտել են և տեղում սպանել՝ Մարգարիտին էլ հարկադրելով այդ ոճիրի ականատեսը լինել։
 
Այս սոսկալի փորձառությունից հետո, որն իսկական քննություն էր մարդկայնության հանդեպ նրա հավատի համար, Մարգարիտ Բարանկիցեն սկսում է փախստականներին և երեխաներին փրկելու ու խնամելու իր գործունեությունը։ Հաջորդած 20 տարիներին նրան հաջողվում է փրկել ընդհանուր առմամբ 30 հազար երեխայի, իսկ 2008 թվականին բացում է հիվանդանոց, որում մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80 հազար մարդ<ref>{{cite news|title=After rescuing 20,000 Burundian orphans, Marguerite Barankitse forges on in exile |url=http://nytlive.nytimes.com/womenintheworld/2016/08/08/after-rescuing-20000-burundian-orphans-marguerite-barankitse-forges-on-in-exile/ |publisher=The New York Times |author=Melanie Gouby|date=8օգոստոսի August8, 2016}}</ref><ref>{{cite news|title=Marguerite Barankitse: Armenia’s example teaches to never give up |url=https://mediamax.am/en/news/society/18003/ |publisher=Mediamax |date=24ապրիլի April24, 2016}}</ref><ref>{{cite news|title=A Calling To Love |url=https://auroraprize.com/en/aurora/detail/9306/a-calling-to-love |publisher=AuroraPrize.com |date=10մարտի March10, 2016}}</ref><ref>{{cite news|title='Why does no one mention Burundi?' asks winner of new humanitarian award |url=https://www.theguardian.com/global-development/2016/jun/11/marguerite-barankitse-why-does-no-one-mention-burundi-winner-humanitarian-award |publisher=The Guardian |date=10մարտի March10, 2016}}</ref>:
 
{{մեջբերում|'''«Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք»։'''| [[Մարգարիտ Բարանկիցե]], ''[https://auroraprize.com/hy/aurora/detail/9312/- Սիրո կանչ, auroraprize.com]''}}
Տող 96.
=== Կազմակերպություններ ===
 
2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն 1 միլիոն դոլարի մրցանակն ուղղել է իրեն ոգեշնչած հետևյալ կազմակերպություններին՝ Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ հիմնադրամ (Fondation Jean-Francois Peterbroeck), Գրանդ-Դուքս և Գրանդ-Դքսուհի հիմնադրամ (Fondation du Grand-Duc et de la Grande-Duchesse), «Բրիդերլեխ Դիլեն» հիմնադրամ (Bridderlech Deelen)<ref>{{cite news|title=Beneficiaries of $ 1 mln award from Aurora Prize confirmed |url=https://mediamax.am/en/news/society/19564/ |publisher=Mediamax |date=19օգոստոսի August19, 2016}}</ref>:
 
=== Մրցանակ ===
Տող 102.
==== Շնորհվող գումար ====
 
Որպես դափնեկիր՝ Մարգարիտ Բարանկիցեին շնորհվեց 100 հազար դոլարի պարգև։ 1 միլիոն դոլարի մրցանակն էլ տրամադրվեց նրա առաջադրած կազմակերպություններին փախստական երեխաների և որբերի վերականգնմանը նպաստելու, նրանց ցուցաբերվող օգնությունը խթանելու, ինչպես նաև մանկական աղքատության դեմ պայքարին օժանդակելու նպատակով<ref>{{cite news|title=$1m prize for heroic Burundi woman who saved 30,000 children from war |url=http://edition.cnn.com/2016/05/16/africa/barankitse-aurora-prize-award/ |publisher=CNN |author=Sophie Morlin-Yron |date=16մայիսի May16, 2016}}</ref>:
 
==== Արձանիկ ====
 
Ավրորա մարդասիրական մրցանակի արձանիկը կերտել է Մանվել Մաթևոսյանը և կոչվում է «Դեպի հավերժություն»<ref>{{cite news|title=«Ավրորա» քանդակի հեղինակը Մանվել Մաթևոսյանն է |url=https://www.a1plus.am/1451959.html |publisher=[[Ա1+]] |date=25ապրիլի April25, 2016}}</ref>:
 
== 2017թ. «Ավրորա» մրցանակ ==
 
=== Ընտրող հանձնաժողով ===
Ընտրող հանձնաժողովը նախագահում է դերասան և բարերար Ջորջ Քլունին: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Մերի Ռոբինսոնը, Գարեթ Էվանսը, Վարդան Գրեգորյանը, Հինա Ջիլանին, Էռնեստո Սեդիլյոն<ref name=":0">{{cite news|url=https://auroraprize.com/en/prize/judge/all|title=Aurora Prize: The Selection Committee}}</ref><ref name=":1">{{cite news|url=http://hetq.am/eng/news/70631/nominations-for-the-2017-aurora-prize-for-awakening-humanity-now-closed.html|title=Nominations for the 2017 Aurora Prize for Awakening Humanity Now Closed|date=9սեպտեմբերի September9, 2016|publisher=Hetq}}</ref>:
 
=== Առաջադրում ===
 
2016 թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 9-ը` առաջադրումների փուլի ընթացքում, ստացվել է 558 հայտ 13 լեզուներով, որոնցից 254-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Առաջադրումներ կատարվել են 66 երկրներից: 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հանրությանը հայտնի կդառնան 2017 թ. փետրվարին<ref>{{cite news|title=254 candidates nominated for 2017 Aurora Prize |url=https://mediamax.am/en/news/society/19791/ |publisher=Mediamax |date=10սեպտեմբերի September10, 2016}}</ref>:
 
=== Հերոսներ ===
Տող 179.
 
=== Ընտրող հանձնաժողով ===
Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ [[Արա Դարզի|Արա Դարզին]]ն, պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի պաշտպան Բենջամին Ֆերենցը և դերասան ու բարերար [[Ջորջ Քլունի|Ջորջ Քլունին]]ն: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, [[Մերի Ռոբինսոն|Մերի Ռոբինսոնը]]ը, Գարեթ Էվանսը, [[Վարդան Գրեգորյան|Վարդան Գրեգորյանը]]ը, Հինա Ջիլանին, Էռնեստո Սեդիլյոն, Բերնարդ Քուշները և [[Սամանտա Փաուեր|Սամանտա Փաուերը]]ը, Ջոն Փրենդերգասթը, [[Վալերի Գերգիև|Վալերի Գերգիևը]]ը<ref name=":0" /><ref name=":1" />:
 
=== Առաջադրում ===
Տող 199.
 
=== Ընտրող հանձնաժողով ===
Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լորդ [[Արա Դարզի|Արա Դարզին]]ն, պատվավոր համանախագահներն են խաղաղության և մարդու իրավունքների հայտնի պաշտպան Բենջամին Ֆերենցը և դերասան ու բարերար [[Ջորջ Քլունի|Ջորջ Քլունին]]ն: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Օսկար Արյասը (պատվավոր անդամ), Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, [[Մերի Ռոբինսոն|Մերի Ռոբինսոնը]]ը, Գարեթ Էվանսը (պատվավոր անդամ), [[Վարդան Գրեգորյան|Վարդան Գրեգորյանը]]ը, Հինա Ջիլանին, Էռնեստո Սեդիլյոն, Բերնարդ Քուշները և [[Սամանտա Փաուեր|Սամանտա Փաուերը]]ը, Ջոն Փրենդերգասթը, Փոլ Փոլմանը, [[Վալերի Գերգիև|Վալերի Գերգիևը]]ը (պատվավոր անդամ):
 
=== Հերոսներ ===
Տող 214.
 
=== 2016 թ. Aurora Dialogues քննարկումներ ===
Համաշխարհային մարդասիրական ոլորտի ներկայացուցիչները ժամանեցին Երևան՝ մասնակցելու 2016 թ. ապրիլի 23-ին Մատենադարանում տեղի ունեցած Aurora Dialogues քննարկումներին: Մասնակիցները, որոնց թվում էին Ընտրող հանձնաժողովի անդամներ Հինա Ջիլանին, Շիրին Էբադին և Գարեթ Էվանսը, իրենց տեսակետները հայտնեցին փախստականների համաշխարհային ճգնաժամի, մարդասիրության ոլորտում հանրության մեջ կանանց դերի և աշխարհի ուշադրությունը հումանիտար ճգնաժամերի վրա բևեռելու հարցում մեդիայի դերի վերաբերյալ<ref>{{cite news|title=Aurora Dialogues։ Armenia to present a new say to the world |url=http://www.panorama.am/en/news/2016/04/22/Aurora-Dialogues/1567427 |publisher=Panorama.am |date=22ապրիլի April22, 2016}}</ref><ref>{{cite news|title=First-Ever Aurora Dialogues To Provide Platform For Humanitarian Discussion |url=http://asbarez.com/149118/first-ever-aurora-dialogues-to-provide-platform-for-humanitarian-discussion/ |publisher=Asbarez |date=19ապրիլի April19, 2016}}</ref><ref>{{cite news|title=Ուշադրությունը՝ դեպի մարդասիրական հարցեր. Aurora dialogues |url=https://www.a1plus.am/1451357.html |publisher=[[Ա1+]] |date=23ապրիլի April23, 2016}}</ref>:
 
=== 2017 թ. Aurora Dialogues քննարկումներ ===
Տող 232.
 
=== '''2019 թ. Aurora Dialogues քննարկումներ''' ===
2019թ. Aurora Dialogues քննարկումներն անցկացվեցին Հայաստանում 2019թ. հոկտեմբերի 17- 21-ն առաջին «Ավրորա» ֆորումի ընթացքում: Այստեղ էին հավաքվել ականավոր մարդասերներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ և քաղաքացիական հասարակության անդամներ՝ քննարկելու և դրական լուծումներ առաջարկելու աշխարհում հրատապ մարդասիրական, տեխնոլոգիական, գիտական, կրթական և սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու համար:
 
== «Ավրորա» Մարդասիրության ցուցիչ ==