«Ավգուստ Ալկվիստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Կառլ Ավգուստ Էնգելբերկտ Ալկվիստ''' ({{lang-sv|Karl August Engelbrekt Ahlqvist}}, {{ԱԾ}}), [[Ֆինլանդիայի մեծ իշխանություն|ֆինն]] բանաստեղծ, բանասեր, [[ուգրո-ֆիննական լեզուներ]]ի հետազոտող, ով նշանակալի ներդրում է ունեցել ուգրո-ֆիննական ուսումնասիրություններում, նաև` գրական քննադատ, Ալեքսանդրովյան Կայսերական համալսարանի ռեկտոր (1884-1887):
 
== Կենսագրություն ==
Ալկվիստը եղել է գեներալ-վերակացու բարոն Յոհան Նորդենստամի (մ. 1882 թվական) և սպասուհի Մարի Ալկվիստի (մ. 1886 թվական) ապօրինի որդին է: Նրա կրթությամբ զբաղվում էր Հողատարածքների բաշխման հանձնաժողովի նախագահ, փոխդատավոր Կառլ Ստենիուսը: Ալկվիստի գաղափարական ոգեշնչողը դարձել է Յոհան Լյուդվիգ Ռունեբերգը, ումից նա փոխառել է իր ազգային-ռոմանտիկ հայացքները:
 
Պատանեկության տարիներին Ալկվիստը տպագրվել է «Սայմա» թերթում, որը գլխավորում էր Յոխան Սնելմանը. այդ ժամանակ նա առաջին անգամ օգտագործել է իր գրական կեղծանունը` '''Ա. Օքսանեն''' ({{lang-fi|A. Oksanen}}): 1847 թվականին նա [[Դանիել Եվրոպեուս]]ի և Պաավո Տիկանենի հետ համատեղ հիմնադրել է «Սուոմետար» թերթը ({{lang-fi|Suometar}}): 1854-1859 թվականներին նա մի շարք գիտարշավներ է կատարել դեպի Ռուսաստանի` ուգրո-ֆիննական ժողովուրդներով բնակեցված գավառներ: Այսպես, 1856 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին նա ուսումնասիրել է Կազանի և Բուինսկի նահանգների [[չուվաշներ]]ին, հավաքել ասեղնագործված հագուստի, զարդերի և գլխարկների հավաքածուներ (որոնք այժմ պահվում են Ֆինլանդիայի ազգային թանգարանում)<ref>{{Книга|автор=Федотов, М. Р.|заглавие=Исследователи чувашского языка / М.Р. Федотов. — ЧГУ — Чебоксары, 2000.|ответственный=|издание=2. изд., доп.|место=Чебоксары|издательство=Чуваш. кн. изд-во|год=2000|страницы=47|страниц=156|isbn=57677-0392-2|isbn2=}}</ref>: 1877-1880 թվականներին նա այցելել է [[Խանտեր]]ի և [[Մանսիներ]]ի հողեր: Հրապարակել է վոդսկերի, վեպսկերի, [[Մորդվական լեզուներ|մորդովերենի]], խանտի և մանսի լեզուների, [[էստոնական գրականություն|էստոնական գրականության]] վերաբերյալ աշխատանքների շարք, ինչպես նաև` ուսումնասիրել է [[ֆիններեն]] և [[հունգարերեն]] լեզուների միջև փոխհարաբերությունները: Ալկվիստը գրել է նաև «Ռուսաստանի ուղևորության հուշեր» գիքը ({{lang-fi|Muistelmia matkoilta Venäjällä}}) և «Սավոլակսյան երգի» բառերը ({{lang-fi|Savolaisen laulu}}): 1847 թվականին ստացել է Ալեքսանդրովյան համալսարանի փիլիսոփայության մագիստրոսի կոչում, իսկ 1860 թվականին` փիլիսոփայության դոկտոր աստիճան: [[Հունգարիայի գիտությունների ակադեմիա]]յի պատվավոր անդամ է (1859): 1863 թվականին փոխարինել է իր ընկերոջը` [[Էլիաս Լյոնրոտ]]ին, Ալեքսանդրովյան համալսարանի ֆիններեն լեզվի դասախոսի պաշտոնում, իսկ ավելի ուշ դարձել է կանցլեր:
 
Բացի այդ, Ալկիվիստը եղել է նաև գրական քննադատ: Հայտնի է, որ նա կտրուկ քննադատության է ենթարկել Ալեքսիս Կիվիի «Յոթ եղբայրներ» վեպը, իր ակնարկներում գրել է` «Մեր ժողովուրդն ընդհանրապես այնպիսին չի, ինչպիսին այդ գրքի հերոսներն են. Ֆինլանդիայի դաշտերը մշակող հանգիստ և լուրջ մարդիկ ոչ մի կապ չունեին Իմպիվաարի նոր բնակիչների հետ»: Նա նաև վեպն անվանել է «անհեթեթություն» և «ամոթի բիծ ֆիննական գրականության վրա»<ref name="kivi">Ирма Перттула: [http://www.aleksiskivi-kansalliskirjailija.fi/fi/images/pdf/kivi_ja_ahlqvist_perttula.pdf ''Киви и Альквист''] {{webarchive|url=https://web.archive.org/web/20160306004837/http://aleksiskivi-kansalliskirjailija.fi/fi/images/pdf/kivi_ja_ahlqvist_perttula.pdf |date=2016-03-06 }}</ref>: Այդ ջախջախիչ ակնարկների պատճառով Ֆինլանդիայի գրականության միությունը գրքի թողարկումը հետաձգել է երեք տարով, և այն լույս է տեսել միայն 1873 թվականին` հեղինակի մահից հետո: Ֆինլանդացի գրող Վեյո Մերին «ցավոտ» է անվանել Ալկվիստի վերաբերմունքը Կիվիի նկատմամբ, քանի որ նա գրողի մասին մակագրություններ ու ծաղրագրեր է գրել անգամ վերջինիս մահից հետո<ref name="kivi"/>: Շատերը նաև հավատում էին, որ Ալկվիստի քննադատությունները արագացրել են Կիվիի մահը` նրան պատճառելով խորը հուզական զգացումներ և դրանով քայքայելով նրա առողջությունը<ref>[http://www.kirjasto.sci.fi/aahlqvi.htm August Ahlqvist] {{webarchive|url=https://web.archive.org/web/20101110080023/http://kirjasto.sci.fi/aahlqvi.htm |date=2010-11-10 }}</ref><ref>[http://www.yle.fi/teema/sininenlaulu/artikkeli.php?id=386 YLE Teema | Sininen laulu | Osa 12 — Pohjantähden alla 1982—2000 | Seitsemän veljestä]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==