«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
[[Պատկեր:109Bäuerliche Abgaben.jpg|240px|մինի|Գյուղացիները հարկ են վճարում կալվածատիրոջը]]
 
'''Ֆեոդալիզմ''' կամ '''ավատատիրություն''' ({{lang-de|Feudalismus}}, {{lang-fr|feodalite}}, ուշ [[լատիներեն]], feodum, feudum ֆեոդ), համաշխարհային պատմության զարգացման մեջ [[ստրկատիրություն|ստրկատիրական]] հասարակարգին (մի շարք երկրներում՝ [[նախնադարյան համայնական հասարակարգ]]ին) հաջորդող և [[կապիտալիզմ]]ին նախորդող դասակարգային հակամարտ հասարակարգ։ Երբեմն կոչվում էր նաև ճորտատիրական հասարակարգ, կամ [[ճորտատիրություն]]՝ այնտեղ գոյություն ունեցած ճորտատիրական իրավունքի, այսինքն՝ [[ճորտ|ճորտի]]ի նկատմամբ ճորտատիրոջ բացահայտ անմարդկային իշխանության անունով։
 
Ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալ, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն՝ աշխատանքի գործիքների և անձնական աշխատանքի վրա հիմնված մասնավոր տնտեսության արդյունքների նկատմամբ։ Դա առաջ է բերել անմիջական արտադրողի որոշ շահագրգռվածություն [[աշխատանքի արտադրողականություն|աշխատանքի արտադրողականության]] բարձրացման մեջ, որը պայմանավորել է ֆեոդալիզմի առաջադիմական բնույթը նախորդ հասարակարգերի համեմատությամբ։ Ֆեոդալիզմին բնորոշ է ագրայրային էկոնոմիկան, [[բնատնտեսություն]]ը, մանր անհատական արտադրությունը, ագրոտեխնիկայի դանդաղ զարգացումը և ավանդույթի մեծ ուժը։ [[Միջին դարեր]]ի բովանդակությունը կազմող ֆեոդալիզմը որպես համաշխարհային պատմության դարաշրջան, ընդգրկում է V դարից վերջից մինչև XVII դարի կեսը։ Չնայած աշխարհի մեծ մասում ֆեոդալական հարաբերությունները ոչ միայն պահպանվել, այլև շարունակել են տիրապետել նաև հաջորդ դարաշրջանում, վերջինիս բովանդակությունն արդեն հարաճուն կերպով որոշվել է ամրապնդվող կապիտալիստական հարաբերություններով։ Ֆեոդալիզմը անցել է զարգացման տարբեր փուլեր՝ ծննդի (գենեզիսի), զարգացած ֆեոդալիզմի և ուշ ֆեոդալիզմի, որոնց ժամանակագրության շրջանակները աշխարհի զանազան շրջանների և երկրների համար տարբեր են։
Տող 30.
 
== Ֆեոդալիզմը նախկին ԽՍՀՄ-ի երկրներում ==
Նախկին [[ԽՍՀՄ]] տարածքում ֆեոդալական հարաբերություններն անցել են զարգացման երկարատև ուղի։
 
[[Այսրկովկաս]]ում, որը ռուսների տիրապետության ժամանակ կոչվում էր [[Անդրկովկաս]], ֆեոդալիզմի ձևավորումն սկսվել է մ.թ. I հազարամյակի սկզբին, [[Միջին Ասիա]]յում՝ V-VIII դդ., արևելյան սլավոնների մոտ՝ VI-VIII դդ., [[Մերձբալթիկա]]յում՝ IX—XI դդ.։ Անդրկովկասի և Միջին Ասիայի ժողովուրդները ֆեոդալիզմին անցել են ստրկատիրական հարաբերությունների քայքայման և ստրկատիրական պետությունների անկման հետևանքով։ Այդ անցումն ուղեկցվել է օտարերկրյա նվաճողների ([[Իրան]], [[Հին Հռոմ]], [[Բյուզանդիա]], [[Արաբական խալիֆայություն]] և այլն) դեմ տեղի ժողովուրդների ազատագրական պայքարով։ Նոր հասարակարգի գաղափարախոսության հիմնավորմանն են ծառայել քրիստոնեությունը և իսլամը։
Տող 42.
XVII դ, ուժեղացել են աոևտրատնտեսական կապերը երկրի տարբեր մասերի միջև, աճել է ապրանքային արտադրությունը, ի հայտ են եկել առաջին մանուֆակտուրաները, սկսել է ձևավորվել համառուսաստանյան շուկան և այլն։ XVII-XVIII դդ. Ռուսսատսնում զուգահեռ զարգացել են ճորտատիրական և սաղմնավորվող կապիտալիստական հարաբերությունները։ XIX դ. երկրորդ քառորդում ակնառու է դարձել կալվածատիրական տնտեսության անկումը։ Ճորտատիրական իրավունքի վերացումից հետո, ավելի քան կես դար, պահպանվել են ֆեոդալիզմի մնացուկները՝ կալվածատիրական հողատիրությունը և ինքնակալությունը։
 
[[Հոկտեմբերյան Սոցիալիստական Հեղափոխություն|Բոշլևիկների հոկտեմբերյան ՙսոցիալիստական՚ հեղաշրջման]] հաղթանակից հետո սովետների II համագումարի 1917-ի հոկտոմբերի 25-ին ընդունած «Հողի մասին» դեկրետով ընդմիշտ ոչնչացվել է կալվածատիրական հողատիրությունը և այդպիսով Ռուսաստանում, իսկ հետո՝ նաև [[ԽՍՀՄ]] կազմի մեջ բռնի մտցված մյուս երկրներում վերջ դրվել երկրում ֆեոդալիզմի մնացուկներին։ ԽՍՀՄ տարածքում հիմք է դրվել չեկիստա–բյուրոկրատական բոլշևիկյան կուսակցապետությանը՝ Պարտոկրատիային։ Վերջինս իր տիրապետության պահպանման համար մշտաես օգտվել է հատկապես ռուս ժողովրդի հոգու մեջ խորապես ներթափանցած [[Ճորտ|ճորտականճորտ]]ական հոգեբանության առկայությունից։
 
== Ֆեոդալիզմը Հայաստանում ==
Տող 60.
 
=== Հայկական ավատատիրության առանձնահատկությունը ===
Հայկական ավատատիրության առանձնահատկությունն այն էր, որ, ի տարբերություն արևմտաեվրոպական ավատատիրության՝ Հայաստանում հողային ավատը պատկանում էր ընտանիքին և ոչ թե անհատին։ Ավատի սեփականատեր Հայաստանում դառնում էր ԸՆՏԱՆԻՔԻ, գերդաստանի կամ ավելի ճիշտ՝ ՏՈՀՄԻ ավագը, որը կարող էր լինել ոչ թե տվյալ վախճանված ավատատիրոջ որդին, այլ ՏՈՀՄԻ կողմնային ճյուղի ավագը, որը տվյալ պահին ավագն էր ամբողջ ՏՈՀՄՈՒՄ<ref>Այսինքն՝ Մեծ Հայքի կամ Հայկական ֆեոդալիզմը ոչ թե անհատական, այլ տոհմական ֆեոդալիզմ էր։ – Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան։</ref>։ [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]]ի թագավորությունում [[Արշակունիներ|Արշակունիների]]ի ժամանակվանից մինչև [[Բագրատունիներ|Բագրատունիները]]ը իշխող այս կարգը փոխվեց [[Կիլիկյան Հայաստան|Կիլիկյան Հայաստանում]]ում, որտեղ ավատատիրությունը նման էր [[Արևմտյան Եվրոպա|Արևմտյան Եվրոպայի]]յի ավատատիրական կարգերին<ref>Այսինքն՝ Հայկական Կիլիկիայի կամ [[Սիսուան (թերթ)|Սիսուանի]] ֆեոդալիզմը ոչ թե տոհմական, այլ անհատական ֆեոդալիզմ էր։ – Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան։</ref>։
 
== Գրականություն ==