«Առանցքի ուժեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Երկրորդ Համաշխարհային Պատերազմի Առանցքի ուժերը, «Առանցքի ուժեր»''' ([[գերմաներեն|գերմ.]]` Achsenmächte, [[ճապոներեն|ճապ.]]` 樞軸國, 枢軸国 Սու. Ձիկու Կոկու, [[իտալերեն|իտալ.]]՝ Potenze dell'Asse), հիտլերյան ռազմական դաշինք։ Կազմի մեջ էին մտնում [[Իտալիա]]ն, [[Նացիստական Գերմանիա]]ն, [[Ճապոնիա]]ն և այլ պետություններ, որոնք [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ հակազդում էին [[հակահիտլերյան կոալիցիա]]յին<ref>Նիկոլայ Հովհաննիսյան, Գուրգեն Գեղամյան, Նորագույն պատմություն 8</ref>։
 
Առանցքը աճեց Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի դիվանագիտական հարաբերությունների սերտացմամբ, որը նպատակաուղղված էր պաշտպանել սեփական հայացքները 1930-ականների կեսերին։ Առաջին քայլը եղավ Գերմանիայի և Իտալիայի միջև պայմանագրի ստորագրումը 1936 թվականի հոկտեմբերին։ [[Բենիտո Մուսոլինի]]ն նոյեմբերի 1-ին հայտարարեց, որ բոլոր եվրոպական երկրները պետք է պտտվեն Հռոմ-Բեռլին առանցքի շուրջ, այստեղից ստեղծվեց «Առանցք» տերմինը<ref name="Schmitz">{{cite book |author=Cornelia Schmitz-Berning |title=Vokabular des Nationalsozialismus |location=Berlin |publisher=De Gruyter |page=745 |year=2007 |isbn=978-3-11-019549-1 }}<!--|accessdate=26 March 2015 --></ref><ref name="GlobSec">{{cite web |url=http://www.globalsecurity.org/military/world/int/axis.htm |title=Axis |publisher=GlobalSecurity.org |accessdate=26մարտի March26, 2015 }}</ref>: Երկրորդ քայլը եղավ 1936 թվականի նոյեմբերին ստորագրված [[Հակակոմիտերյան պակտ]]ը, [[Նացիստական Գերմանիա|Գերմանիայի]] և [[Ճապոնական կայսրություն|Ճապոնիայի]] միջև։ [[Իտալիայի թագավորություն|Իտալիան]] միացավ պակտին 1937 թվականին։ Հռոմ-Բեռլին առանցքը դարձավ ռազմական դաշնակցություն 1939 թվականին, որը կոչվեց «[[Երկաթե պակտ]]», որը ամրապնդվեց 1940 թվականի [[Բեռլինյան պակտ (1940)|Եռակողմ պակտով]]:
 
Իրենց հզորության գագաթնակետին Առանցքի ուժերը հասան [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ, երբ նրանք օկուպացրել էին Եվրոպայի մեծ մասը, Հյուսիսային Աֆրիկան և Արևելյան Ասիան։ Սակայն չկար եռակողմ հանդիպումներ և ուժերի կոորդինացիա, ավելի շատ միասին գործում էին Իտալիան և Գերմանիան։ 1945 թվականին պատերազմի ավարտին դաշնությունը փլուզվեց, իսկ դաշնության անդամ երկները պարտվեցին պատերազմում։
Տող 13.
=== Իտալիայի նախնական ջանքեր գերմանա-իտալական դաշինքի կառուցման շուրջ ===
Իտալիան [[Բենիտո Մուսոլինի]]ի կառավարման ժամանակ պատրաստակամություն էր հայտնել Գերմանիայի հետ ռազմավարական դաշինք կառուցելու, որը ուղղված կլիներ Ֆրանսիայի դեմ<ref name="MacGregor Knox 2000. Pp. 124">MacGregor Knox. Common Destiny: Dictatorship, Foreign Policy, and War in Fascist Italy and Nazi Germany. Cambridge University Press, 2000. Pp. 124.</ref>: Իտալիայի կառավարության գլուխ կանգնելուց հետո Մուսոլինին դաշնութուն ցանկացավ կնքել Առաջին համաշխարհային պատերազմում պարտված Գերմանիայի հետ<ref name="MacGregor Knox 2000. Pp. 124"/>: Նա հավատում էր, որ Իտալիան կամրապնդի իր դիրքերը Եվրոպայում Գերմանիայի հետ դաշինք կնքելով<ref name="MacGregor Knox 2000. Pp. 124"/>: 1923 թվականի սկզբներին որպես բարի կամքի դրսևորում Իտալիան ռազմական օգնություն ուղարկեց Գերմանիային, որը զինաթափվել էր Վերսալի պայմանագրից հետո<ref name="MacGregor Knox 2000. Pp. 124"/>:
 
 
 
1923 թվականին Մուսոլինին առաջարկեց Գերմանիայի Կանցլեր [[Գուստավ Շտրեսեման]]ին դաշնություն կնքել՝ հույս ունենալով որ գերմանիան ռազմական օգնություն կտրամադրի Իտալիային, երբ Իտալիան հարձակվի Հարավսլավիայի հետ վիճարկելի [[Անկախ երկիր Ֆիումե|Ֆիումեի]] վրա։ Իտալիայում Գերմանիայի դեսպանը 1924 թվականին հաշվետվություն ներկայացրեց, համաձայն որի Մուսոլինին հույս ուներ Գերմանիայի հետ ռազմական դաշինք կնքելով պատերազմում հաջողության հասնել Ֆրանսիայի դեմ<ref name="MacGregor Knox 2000. Pp. 124"/>: