«Աշտարակ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 140.
 
=== Աշտարակ քաղաքի խոսվածքի հնչյունական և բառապաշարային որոշ տեղաշարժեր ===
2016-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Մարիանա Բոցինյանը (վերջինս նաև բարբառակիր է) խոսվածքը ուսումնասիրել է և իր աշխատանքում ներառել լեզվական որոշ առանձնահատկություններ, որոնք բնորոշում են խոսվածքի ներկա լեզվավիճակը։ Լեզվական փաստերի գրանցման հիմնական աղբյուրը տեղեկատու անձինք են՝ տվյալ խոսվածքի կրողները: Հարցմանը ենթարկվել են 18-76 տարեկան անձինք:
 
Հայոց լեզվի հնագույն տարածքային տարբերակներից է Արարատյան բարբառը, որն ունի հնչյունական, քերականական և բառային ֆոնդի հստակ համակարգ: Արարատյան բարբառին է պատկանում Աշտարակի խոսվածքը, որով ներկայումս խոսում են հիմնականում Արագածոտնի մարզի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում: Քաղաքն ունի մոտ 21 000 բնակիչ: Աշտարակի խոսվածքի կրողները հիմնականում տեղացիներն են, կան նաև քիչ թվով տեղափոխվածներ Պարսկաստանից, Սիրիայից, Ղարաբաղից, Մարտունիից: Քաղաքի բնակչությունը լեզվական տեսակետից համասեռ է: Մենք խոսվածքի կրողներից քաղել և մեր քննության մեջ ենք ներառել լեզվական որոշ առանձնահատկություններ, որոնք բնորոշում են խոսվածքի ներկա լեզվավիճակը։ Լեզվական փաստերի գրանցման հիմնական աղբյուրը տեղեկատու անձինք են՝ տվյալ խոսվածքի կրողները: Հարցմանը ենթարկվել են 26 հոգի՝ 18-76 տարեկան:
 
Ինչպես գիտենք, գրաբարի համեմատ կրած հնչյունական փոփոխություններն Արարատ Ղարիբյանը դասակարգում է 4 հիմնական խմբերի՝ առաջին տեղաշարժ, երկրորդ տեղաշարժ, տեղաշարժ-տեղափոխություն, անտեղաշարժ կամ գրաբարատիպ։ Բաղաձայնական համակարգի երկրորդ տեղաշարժն առկա է Արատյան բարբառում, որն ունի քառաստիճան բաղաձայնական համակարգ.
 
բանալի>բ՛անալի Ապարան> <sup>հ</sup>Աբարան
 
դաս>դ՛աս վատ>վադ
 
ձոր>ձ՛որ հանկարծ>հանգարձ
 
ջուր-ջ՛ուր խիղճ>խիղջ
 
գիրք>գ՛իրք ակ> <sup>հ</sup>ագ
 
Աշտարակի խոսվածքում առկա է ձայնեղների շնչեղ ձայնեղացման երևույթը: Այս խոսվածքին բնորոշ է նաև խուլերի ձայնեղացումը (օր.՝ ''ապացուցանել-աբացուցել, դիպչել(իմ)-դիբեմ'' և այլն), որը գործում է միայն բառամիջի և բառավերջի դիրքերում: Բառասկզբի դիրքում խուլերը մնում են անփոփոխ: Նշենք նաև, որ կան մի քանի բառեր (օրինակ՝ պարապել, ապուշ, ապագա, պապ, տատ և այլն), որոնք այս կանոնից դուրս են մնում: Հնարավոր է, որ գրական արևելահայերենի ազդեցությունն այնքան է մեծանում, որ բաղաձայնների համակարգային փոփոխությունն աստիճանաբար դուրս է մղվում խոսվածքից:
 
Աշտարակի խոսվածքին բնորոշ է նաև այն, որ ձայնեղները վերածվում են խուլ կամ շնչեղ խուլ հնչյունների, որը, սակայն, առավելապես բնորոշ է բաղաձայնական համակարգի տեղաշարժ-տեղափոխությանը պատկանող բարբառներին.
 
խուբլի>խուփլի
 
մարդ>մարթ
 
հունձք><sup>հ</sup>ունցք
 
առաջին> հառաչի
 
Բագրատ>Բաքրադ:
 
Եթե հիմք ընդունենք այն, որ համակարգային փոփոխությունը տվյալ դիրքում տվյալ փոփոխության տարածումն է բոլոր բառերի վրա, ապա Աշտարակ քաղաքի խոսվածքը մասնակիորեն պետք է համարենք երրորդ տեղաշարժի քառաստիճան բաղաձայնական համակարգի ենթախմբին պատկանող միավոր:
 
Աշտարակի խոսվածքն առանձնանում է նաև հնչյունական, բառապաշարային հատկանիշներով։ Նրանում առկա են հնչյունափոխված, իմաստափոխված շերտեր՝ բարբառային նորակազմությունների և փոխառյալ բառերի հիման վրա: Ուսումնասիրողը դիտարկել է քննության ենթակա խոսվածքի հնչյունական համակարգում և բառապաշարում 25 տարիների ընթացքում առաջացած որոշ փոփոխությունները՝ համեմատության համար հիմք դարձնելով Ռ. Մարկոսյանի «Արարատյան բարբառ» աշխատությունը: Առավելապես անդրադարձել է Ռ. Մարկոսյանի առաջադրած այն կանոններին, որոնք ենթարկվել են փոփոխության կամ առաջացել են վերջին շրջանում:
 
Այժմ Աշտարակի շրջանում Արարատյան բարբառով խոսում են հետևյալ գյուղերը՝ Փարպին, որի բնակիչների լեզուն համարվում է ամենամաքուր խոսվածքներից մեկը, Օշականը, Աշտարակը, Մուղնին, Սաղմոսավանը, Կոշը, Նաիրիի շրջանին անցած Եղվարդը և Դովրին, որոնք ունեն ավելի քան 40 հազար բնակչություն:
 
Արարատյան բարբառի խոսվածքների հնչյունական համակարգը քննելիս Ռ. Մարկոսյանն անդրադարձել է նաև Աշտարակի խոսվածքի ձայնավորական, բաղաձայնական համակարգերին, որոնք անփոփոխ են մնացել:
 
Ինչ վերաբերում է շեշտին, ապա Ռ. Մարկոսյանը գրում է, որ Լոռու, Աշտարակի, Էջմիածնի, Վայոց Ձորի, Սպիտակի, Աբովյանի շրջանի, Դաշբաշի խոսվածքներում, այսինքն՝ բարբառի տեղակայման գերակշիռ մասում, Աստապատի ենթաբարբառում շեշտը վերջընթեր ձայնավորի վրա է: Սակայն առհասարակ ասել, թե Աշտարակի խոսվածքում շեշտը վերջընթեր ձայնավորի վրա է ընկնում, ճիշտ չի լինի, քանի որ սա վերաբերում է մասնավորապես Փարպի գյուղի խոսվածքին. բուն Աշտարակի խոսվածքում շեշտն ընկնում է վերջին վանկի ձայնավորի վրա:
 
'''Դիրքային կամ շեշտի ազդեցությամբ կատարված հնչյունափոխության որոշ տեղաշարժեր․'''
 
Ռ. Մարկոսյանը գրում է, որ '''ու''' հնչյունը բառասկզբում և բառավերջում մնացել է անփոփոխ , սակայն մենք նկատել ենք, որ հոգնակիի կազմության ժամանակ '''ու'''-ն դառնում է '''վ''' հիմնականում բառավերջի դիրքում, օրինակ՝ ''առուներ-<sup>հ</sup>առվընէր, մեղուներ-մէղվընէր, կատուներ-կադվընէր'' և այլն:
 
Ըստ Ռ. Մարկոսյանի հայտնած տվյալների՝ Աշտարակի և Օշականի խոսվածքներում '''գ, կ, ք''' բաղաձայնների քմայնացումն այնքան է ուժեղացել, որ դրանք վերածվել են '''ջ՛, ճ, չ''' շչականների, օր.՝ '''ք>ճ'''՝ աչք-<sup>հ</sup>աշճէր (hայտնի է նրանց արտահայտությունը փոքր աչքերի վերաբերյալ՝ ''բըզօվ ծակած հաշճէր''), '''գ>ջ'''՛՝ գինի-ջ՛ինի, '''ք>չ'''՝ ''քերեղան-չէրէղան (աման)'', ''քոյր-չիր'', '''գ>չ'''՝ հոգի-ֆոչի, '''կ>ճ'''՝ կեր>ճեր: Այս երևույթն այժմ այնքան էլ հարազատ չէ Աշտարակի խոսվածքին. այն պահպանվել է որոշ բառերում և բառակապակցություններում, սակայն միտված է դուրս մղվելու խոսվածքակիր հանրության բառապաշարից, հատկապես՝ 18-45 տարեկան անձանց: Փոխարենն այն լայնորեն կիրառվում է, օրինակ, Եղվարդի խոսվածքում:
 
Փոխազդեցական հնչյունափոխության այնպիսի օրինակներ, որոնք նշված չեն Մարկոսյանի գրքում.
 
1) հնչյունի անկում, օրինակ՝ ''ջրաղաց-ջաղաց, ետին-եդի, ներքևի-ներքի, վերևի-վիրի'' և այլն,
 
2) առաջընթաց առնմանում, օրինակ՝ ''տրորել-տըվորել, խաղող-հավող'' և այլն:
 
Սրանք թերևս հնչյունական համակարգի այն փոփոխություններն են, որոնք ի հայտ են եկել վերջին 25 տարիների ընթացքում: Արարատյան բարբառում՝ այդ թվում Աշտարակի խոսվածքում, ձայնավորների, բաղաձայնների, երկբարբառների կրած մնացյալ փոփոխությունները մանրամասն քննված են Ռ. Մարկոսյանի «Արարատյան բարբառ» գրքում և Աշտարակի խոսվածքում նույնպես փոփոխության չեն ենթարկվել:
 
Նշված գրքում հեղինակը փաստում է, որ Լոռու, Աշտարակի, Վայոց Ձորի, Աբովյանի շրջանի մի քանի խոսվածքներ, ինչպես նաև Ջավախքի, Դաշբաշի խոսվածքներն ունեն նաև -'''իլ''' խոնարհում: Աշտարակի խոսվածքին վերագրվող այս կանոնն այլևս ճիշտ համարվել չի կարող, քանի որ –'''իլ''' խոնարհումն այնքան բնորոշ չէ այս խոսվածքին, որքան, օրինակ, Լոռիի (օրինակ՝ ''բերիլ տեմ, ասիլ տեմ'' և այլն) կամ մեկ այլ խոսվածքին: Հնարավոր է, որ այս խոնարհման բայեր կան Աշտարակի տարածքի որոշ խոսվածքներում, բայց ոչ Աշտարակ քաղաքի խոսվածքում:
 
Ուշագրավ է մեկ այլ փաստ ևս. գրաբարյան լինել(իմ) բայը բուն հրամայականում հարադիր կազմություններում հանդես է գալիս ինչպես '''էղի(ր), էղեք''', այնպես էլ՝ '''իլ, իլեք''' ձևով՝ մա՛րդ էղի(ր)//մա՛րդ իլ, մա՛րդ ''էղեք//մա՛րդ իլեք'', խելո՛ք էղի(ր)//խելոք իլ, խելո՛ք էղեք//խելոք իլեք, բա՛նդ էղի(ր)(սպասի՛ր)//բա՛նդ իլ, բա՛նդ ''էղեք//բա՛նդ իլեք'' և այլն: Կարծում ենք՝ այս ''իլ-ը լինել(իմ)'' բայի հնչյունափոխված ձևն է: Ըստ երևույթին՝ լինել(իմ)-ի լին-ն ընկել է, ել-ի ե-ն հնչյունափոխվել է ի-ի, որի հիմքում գրաբարյան լինիմ ձևի ազդեցությունն է: Սակայն չի բացառվում նաև, որ այս ''իլ''-ն առաջացած լինի բոլորովին այլ արմատի ազդեցությամբ կամ հնչյունափոխմամբ:
 
Այսպիսով՝ Աշտարակի խոսվածքը տարբերվում է հարևան մյուս խոսվածքներից լեզվական մի շարք իրողություններով: Նմանություններ կան Օշականի և Աշտարակի խոսվածքների միջև, հատկապես՝ բառապաշարային, սակայն դրանով այս երկուսը դարձյալ չեն նույնանում: Աշտարակի խոսվածքն առանձնանում է իր յուրահատկություններով:
 
Քննությունը ցույց է տվել, որ Աշտարակի խոսվածքը և Ղարաբաղի բարբառն ունեն բառապաշարային ակնհայտ նմանություն: Սա թերևս այն պատճառով է, որ Աշտարակում քիչ չեն Ղարաբաղից տեղափոխվածները, և նրանց բարբառային ազդեցությունը նկատվում է խոսվածքի բառապաշարի վրա:
 
'''Վերաիմաստավորված և իմաստի ընդլայնում ունեցող բառեր.'''
 
* <sup>հ</sup>'''ԱՓ'''-Ուղիղ, կանաչապատ տարածք (այլ բարբառներում՝ ''1.Եզր, եզերք: 2.Ձեռքի ափ: 3.Խմորի տաշտի եզրը'') (իմաստի ընդլայնում),
Տող 214.
* '''ՄԸԽԼՈԻ'''-Լոլիկով ձվածեղ: (Արարատյան մի շարք խոսվածքներում (Կարին՝ '''ՄԽԼՈՒ''', Լոռի՝ '''ՄԽԼԱՎ''', Ակն՝ '''ՄԽԼԱ''') նշանակում է ''ձվածեղի մի տեսակ, որ եփելու ժամանակ ձվերը չեն հարում'') (վերաիմաստավորում),
* '''ՄԸՌ'''- Խաղողի հիվանդություն (այլ բարբառներում՝ Ցեց) (վերաիմաստավորում),
* '''ՊՈՐԸՆՋԱՆ//ԿՈՐԸՆՋԱՆ'''-Լոլիկ (այլ բարբառներում՝ ''սմբուկ'') (վերաիմաստավորում):
 
Ներկայացնենք նաև մի քանի բառեր՝ պարսկա-թուրքական ծագմամբ, որոնք մինչ այժմ էլ գործածվում են Աշտարակի խոսվածքում.
 
* <sup>հ</sup>'''ԱԲԻՋԱՐԴԱՆ'''-Երեք լիտրանոց մետաղյա գավ<
Տող 231.
* '''ՕՂՐԱՇ'''-անպիտան մարդ (թուրք.՝ վատ, չար):
 
'''Աշտարակի խոսվածքի որոշ բառեր, որոնք ստեղծել և գործածում են աշտարակցիները:''' Դրանց հանդիպում ենք բառապաշարային ընդհանրություն ունեցող շրջաններում՝ Օշական, Փարպի և այլ գյուղերի խոսվածքներում ևս: Բառերը համեմատված են Հայոց լեզվի բարբառային բառարանի, Հր. Աճառյանի «Հայերէն գաւառական բառարան»-ի, Սահակ վարդապետ Ամատունու «Հայոց բառ ու բանը» բառարանի հետ.
 
* '''ԱԳԸ ՏԱԼ'''-1.Տեսնել 2.Ուսումնասիրել,
Տող 245.
* '''ՄԷԿՍԷԼՕՐԸ'''-Անցած 3-րդ օրը,
* '''ՊԻԿՈՒԼ''' - 3 լիտրանոց տարա,
* '''ՕՏՈՑ'''-Փայտը սրածայր դարձնող գործիք:
 
Այս շարքն անընդհատ կարելի է համալրել, որովհետև կատարված հարցումները ցույց են տվել, որ երիտասարդների լեզուն ավելի մոտ է գրական արևելահայերենին․ նրանք հեռանում են իրենց խոսվածքից. շատ բառերի բացատրություններ անհայտ են նրանց համար, մինչդեռ ավագ սերնդի խոսքում դեռևս հնարավոր է լսել զուտ բարբառային բառեր, որոնք այլ աղբյուրներում կամ խոսվածքներում չեն հանդիպում:
Տող 462.
| Dec precipitation mm =19
 
| source = Climate-Data.org <ref name="Climate-Data.org"> {{cite web
|url = https://en.climate-data.org/location/1344/
|title = Climate: Ashtarak
|publisher = Climate-Data.org
|access-date = August 13, 2018}} </ref>
}}