«Անտրացիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Անտրացիտ,''' առավել փոխակերպված (մետամորֆացված) հանածո-հումուսային ածուխ։ Գույնը՝ սև, հաճախ մոխրավուն երանգով, փայլը՝ ուժեղ, մետաղական։ Մանրադիտակի տակ բուսական մնացորդները զանազանվում են դժվարությամբ։ Ճենապակե թիթեղի վրա թողնում է թավշասև հետք։ Խտությունը՝ 1500-1700 կգ/Ա3։ Կարծրությունը՝ 2,0-2,5։ Պարունակում է 93,5-97% ածխածին։ Ցնդող բաղադրիչները քիչ են։ Ջերմունակությունը՝ 8100-8350 կկալ/կգ։ Լավ էլեկտրահաղորդիչ է։ Այրվում է թույլ բոցով, համարյա առանց մոխրի, չի եռակալում, օդում ինքնայրում չի տալիս, չի փշրվում։ Օգտագործվում է որպես բարձրորակ էներգետիկական վառելանյութ և էլեկտրոդներ ու կիսահաղորդիչներ պատրաստելու համար։ Անտրացիտին բաժին է ընկնում ածուխների համաշխարհային պաշարների 3%-ը: Անտրացիտ հանդիպում է մի շարք երկրաբանական ժամանակաշրջանների նստվածքներում։ Անտրացիտի մեծ պաշարները կամ [[ԽՍՀՄ]]-ում, [[Չինաստան]]ում, [[ԱՄՆ]]-ում։
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=457}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Ածուխ]]
[[Կատեգորիա:Օրգանական միներալներ]]
[[Կատեգորիա:Փոխակերպված ապարներ]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անտրացիտ» էջից