«Անտոն Չեխովի հուշարձան (Մոսկվա, Կամերգերսկի նրբանցք)»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
No edit summary
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
Գրողի քանդակը պատրաստված է [[բրոնզ]]ից, իսկ [[պատվանդան]]ը՝ [[գրանիտ]]ից։
 
Հուշարձանը բացվել է [[Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն|Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի]]ի 100-ամյակի տոնակատարության ընթացքում՝ 1998 թվականի [[հոկտեմբերի 27]]-ին (քանդակագործ Միխայիլ Անիկուշինը չի ապրել մինչև այդ օրը, և ըստ որոշ տեղեկությունների հուշարձանի տեղադրման վայրն ընտրել է Մոսկվայի քաղաքապետ [[Յուրի Լուժկով]]ը<ref>[http://mosday.ru/forum/viewtopic.php?t=3009 Камергерский переулок]</ref>)։
 
Մոսկվայի քաղաքապետարանը հուշարձանը կառուցելու նպատակով հատկացրել է 5 միլիոն ռուբլի<ref>[http://www.kommersant.ru/doc/204293 Будет памятник Чехову]</ref>։
 
== Հուշարձանի տեղափոխության հարց ==
2012 թվականի հունվարին «Ժառանգություն» տարածաշրջանային հասարակական շարժման նախագահի տեղակալ Վլադիմիր Չուդինովը ուղերձ է հղել Մոսկվայի քաղաքապետ [[Սերգեյ Սոբյանին]]ին՝ խնդրելով քննարկել Անտոն Չեխովի հուշարձանը Ստրաստնոյ բուլվար տեղափոխելու հնարավորության հարցը, որտեղ այն ի սկզբանե նախատեսել էին տեղադրել՝ հաշվի առնելով քանդակագործ [[Միխայիլ Անիկուշին]]ի գեղարվեստական մտահղացումը։ Հորինվածքը նախատեսում էր հուշարձանի մոտ տեղադրել նստարան, լապտերասյուն և դեկորատիվ ցանկապատ։
 
2013 թվականի մարտին Մոսկվայի Ա. Պ. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի ղեկավար [[Օլեգ Տաբակով]]ն առաջարկել էր հուշարձանը թողնել Կամերգերյան նրբանցքում, բայց տեղափոխել Բոլշայա Դմիտրովկա փողոցին մոտ<ref>[http://www.ridus.ru/news/72587/ Табаков предложил перенести памятник Чехову]</ref>։
*[http://rus.moscow-photos.com/monuments/chekhov/view.phtml Памятник Антону Чехову в Камергерском переулке. Фото]
*[http://rus.moscow-photos.com/monuments/chekhov/ Памятник Антону Чехову в Камергерском переулке]
 
[[Կատեգորիա:Հուշարձաններ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Մոսկվայի հուշարձաններ]]