«Անտոն Նազարոս Ապրակունեցի»–ի խմբագրումների տարբերություն

չ
(+ 6 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով)
 
== Կենսագրական համառոտ տեղեկություններ ==
Անտոն Նազարոսի մասին բավականին քիչ տեղեկություններ են հայտնի։ Նա ծնվել է [[Երնջակ գավառ]]ի [[Ապրակունիս]] ավանում<ref name="Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ"/>։
 
1670-1673 թվականներին Պարսկաստանի Շահի դեսպանական հանձնարարությամբ եղել է [[Եվրոպա]]յում ([[Ֆրանսիա]], [[Իտալիա]])։ 1673 թվականին այցելել է [[Վենետիկ]], ապա [[Հռոմ]], որտեղ այցելել է [[Հռոմի պապ]]ին<ref name="Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ"/>։
 
1674 թվականին ճամփորդել է [[Փարիզ]]։ Իր դեսպանության ճանապարհորդական նոթերը գրի է առել, որը Ք. Պատկանյանը զետեղել է «Նշխարք մատենագրութեան հայոց» ժողովածուի մեջ։ Այս ճանապարհորդական նոթերը 1899 թվականին տպագրվել են նաև «Բանասեր» հանդեսում և թարգմնվել Ֆրանսերեն (թարգմանիչ Մ. Բրոսե): Այժմ պահվում են Փարիզի Ազգային Մատենադարանում<ref name="Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ"/>։
 
Անտոն Նազարոս Ապրակունեցին հեղինակել է նաև խրատական բովանդակության երկ<ref name="Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ"/>։
 
Եվրոպական երկրներ կատարած ճանապարհորդությունից վերադառնալուց հետո՝ 1684 թվականին, եղել է իր հայրենի Ապրակունիս գյուղում գտնվող [[Սուրբ Կարապետ եկեղեցի (Ապրակունիս)|Սուրբ Կարապետ վանքի]] վանահայր<ref name="Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ"/>: