«Անձնակազմ (ֆիլմ, 1979)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 12.
[[Մոսկվա]]յում Իգոր Սկվորցովը պատահաբար հանդիպում է Վալենտին Նենարոկովին, ով իրենց անձնակազմի նախկին անդամներից էր և ընտանիքում լուրջ խնդիրներ ուներ: Վալենտինն ամուսնանալով, հեռացել էր ավիաջոկատից՝ փոքր ավիացիա և [[ուղղաթիռ]]ի օդաչու էր, սակայն ընտանեկան կյանքը չէր դասավորվել՝ կնոջ հետ մշտական վեճերի պատճառով: Նրա որդին, ընտանեկան ծանր դրության պայմաններում տառապում էր [[Կակազություն|կակազությամբ]]: Վալենտինն ամուսնալուծվում է և դատարանի որոշմամբ որդին մնում է մոր հետ: Ամուսնալուծությունից հետո կինը խոստովանում է, որ երբեք չի սիրել Վալենտինին: Հերթական բուժզննումից հետո, առողջական խնդիրների պատճառով երկրորդ օդաչուին դուրս են գրում և Սկվորցովի խնդրանքով Տիմչենկոն օգնում է Նենարոկովին՝ վերադառնալ մեծ ավիացիա:
Օդանավի անձնակազմը, արդեն իսկ նոր երկրորդ օդաչու Նենարոկովի հետ, առաջադրանք է ստանում իրագործել բարդ չվերթ՝ դեպի [[երկրաշարժ]]ից տուժած նավթագործների լեռնային Բիդրի քաղաքը<ref>Город вымышленный, географически находится где-то на юго-востоке от европейской части СССР</ref>, որպեսզի տարհանեն այնտեղ գտնվող խորհրդային աշխատակիցներին: Այդ ժամանակ երկրաշարժը կրկնվում է: [[Օդանավակայան]]ի շուրջը, որտեղ վայրէջք էր կատարել ինքնաթիռը, ամեն-ինչ այրվում էր ու փլուզվում, մարդիկ սարսափահար են և հանկարծ խուճապ է սկսվում: Թռիչքուղին վնասվել էր և թռչելն անհնարին էր դարձել: Ստորերկրյա ցնցումներից առաջացած [[սելավ]]ային հորձանուտը ավերում է նավթավերամշակման գործարանը, որը գտնվում էր լեռներում և վառվող նավթանյութերի հեղեղները հոսում են դեպի օդանավակայան: Տիմչենկոն թռչելու որոշում է կայացնում: Վառվող [[նավթ]]ի հեղեղները լցվում են օդանավակայանի տարածք և ինքնաթիռն օդ է բարձրանում վերջին վայրկյաններին: Թռիչքի պահին լուսավորության ընկնող հենասյունը վնասում է ինքնաթիռի պոչային մասը, որի պատճառով արգելափակվում է բարձրության ղեկը և օդանավի իրանի վրա ճեղք է գոյանում՝ վերացնելով սրահի հերմետիկությունը:
Նենարոկովն ու Սկվորցովը հատում են հերմետիկ նավակողքը և հերթականությամբ մոտենում վնասված մասերին: Նրանց հաջողվում է ազատել բարձրության ղեկը, սակայն իրանի ճեղքվածքը շարունակում է մեծանալ: Վառելիքի պակասի պատճառով անձնակազմի հրամանատարը որոշում է վայրէջք կատարել [[Շերեմետևո]] օդանավակայանում՝ անտեսելով եղանակային վատ պայմանները: Այնտեղ արդեն պատրաստ էին ընդունելու վնասված ինքնաթիռի վթարային վայրէջքը: Արգելակման պահին ինքնաթիռի պոչային հատվածը պոկվում է, սակայն անձնակազմը բարեհաջող կերպով կարողանում է ավարտին հասցնել այդ դժվարագույն չվերթը:
|