«Քարթլիս ցխովրեբա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:მარიამისეული ქართლის ცხოვრება.JPG|250px|մինի|Քարթլիս ցխովրեբա, 17-րդ դարի բնորոշ [[մխեդրուլի]] գիր]]
 
'''Քարթլիս ցխովրեբա''' ({{lang-ka|ქართლის ცხოვრება}}՝ Քարթլիի կյանքը), պատմական երկերի ժողովածու, որն ընդգրկում է վրաց ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև [[XVIII դար]]ը։ Ավանդաբար բաժանվում է երկու մասի՝ Հին «Քարթլիս ցխովրեբա» և Նոր «Քարթլիս ցխովրեբա»։ Հին «Քարթլիս ցխովրեբա» սկսվում է [[Լեոնտի Մրովելի|Լեոնտի Մրովելու]] ([[XI դար]]) «Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմերի պատմությամբ», այնուհետև տրված է Ջուանշերի «[[Վախթանգ Գորգասալ]]ի պատմությունը» (ներառում է V–VII դարերի շրջանը), Լեոնտի Մրովելու «Սուրբ և փառավորյալ նահատակ Արչիլի վկայաբանությունը», որը ամենափոքրածավալն է ամբողջ ժողովածուում (Արչիլը համարվում է VIII դար գործիչ), անանուն հեղինակի «Քարթլիի մատյանը» (ընդգրկում է VIII –XIդար ժամանակաշրջանը), Սմբատ Դավթի որդու «[[Պատմություն]] և տեղեկանք [[Բագրատունի]]ների» աշխատությունը (արտացոլում է VI–XI դար իրադարձությունները)։ Հին «Քարթլիս ցխովրեբա »-ում առավել հանգամանորեն է ներկայացված Վրաստանի պատմության [[XI դար]]ի վերջի [[XIII դար]] սկզբի ժամանակաշրջանը․ «Պատմություն արքայից արքա Դավթի» (XII դար), «Թագակիրների պատմությունն ու ներբողյանը» ([[XIII դար]]), «Պատմություն արքայից արքա Թամարի» (XIII դար), «Լաշա Գեորգիի ժամանակակից մատենագիր (Պատմություն Դեմետրե, [[Գեորգի]], [[Թամար]], Գեորգի՝ Թամարի որդի, թագավորների)» ([[XIII դար]])։ ժողովածուի առաջին մասն ավարտվում է [[1207]]–[[1318]] թվականների իրադարձություններն ընդգրկող «ժամանակագրությամբ» (XIV դար)։ «Քարթլիս ցխովրեբա » իբրև Վրաստանի պատմության ձեռնարկ սկսել է կազմվել XII դարդարում և խմբագրման ու լրացման ենթարկվել հաջորդ երկու դարերում։ Տևական ընդմիջումից հետո «Քարթլիս ցխովրեբա » վերստին մշակվել է XVIII դար, երբ վրաց թագավոր [[Վախթանգ VI]]-ի հրամանով կազմված «ուսյալ արանց» հանձնաժողովը՝ Բերի Էգնատաշվիլու ղեկավարությամբ վերանայել է ամբողջ ժողովածուն և ավելացրել XIV–XVII դարերի պատմությանը նվիրված Նոր «Քարթլիս ցխովրեբա »։ «Քարթլիս ցխովրեբա » արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի և հայերի մասին․ դեռևս XII–XIII դարերին գրավել է հայ պատմիչների ուշադրությունը, թարգմանվել [[հայերեն]]։ Մխիթար Անեցին և, հավանաբար, [[Ստեփանոս Օրբելյան]]ը ծանոթ են եղել «Քարթլիս ցխովրեբա»-ի [[վրացերեն]] բնագրին, [[Վարդան Արևելցի]]ն ու [[Մխիթար Այրիվանեցի]]ն օգտվել են ժողովածուի հայերեն թարգմանությունից։
 
{{Արտաքին հղումներ}}