«Անդրեյ Պավել»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Անվանի թենիսիստ Ջոն Մաքինռոյի կարծիքով՝ [[Մեծ սաղավարտ]]ի մրցումներում իր երբևէ դիտած լավագույն խաղը եղել է [[ԱՄՆ]] [[2006 թվական]]ի բաց առաջնությունում Պավելի և [[Անդրե Աղասի|Անդրե Աղասու]] մրցապայքարը, որը շարունակվել է երեքուկես ժամ, ավարտվել չորրորդ սեթում՝ 6–7(4), 7–6(8), 7–6(6), 6–2։ Եթե Պավելը հաղթեր, Աղասու՝ որպես պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերային վերջ կդրվեր։
 
Պավելի կարիերայում լավագույնը եղել է 2001 թվականին Կանադայում անցկացված ''ATP Masters'' շարքի վերոնշյալ մրցաշարը, որտեղ նա մենախաղերում նվաճել է հաղթողի կոչումը և ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում վաստակել 400 հազար ամերիկյան [[դոլար]]։
 
Մենախաղերում վերջին անգամ հանդես է եկել [[2009 թվական]]ին, հայրենի [[Ռումինիա]]յի բաց առաջնությունում, որտեղ առաջին իսկ շրջանում պարտություն է կրել և դուրս մնացել հետագա մրցապայքարից։ Այդ նույն՝ [[բուխարեստ]]յան մրցաշարում տղամարդկանց զուգախաղերում իր հին ընկերոջ՝ Գաբրիել Տրիֆուի հետ, հասել են մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն են կրել Ռուբեն Ռամիրես Հիդալգո - Սանտյագո Վենտուրա Բերտոմեու իսպանական զույգից։
 
[[Դևիսի գավաթ]]ի համար մղվող թիմային մրցումներում Անդրեյ Պավելը եղել է Ռումինիայի հավաքականի կապիտանը։
Տող 29.
 
{{Արտաքին հղումներ}}
 
{{DEFAULTSORT:Պավել, Անդրեյ}}