«Անապատի ծաղիկը (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Սյուժե: մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 4.
 
== Սյուժե ==
Դիրիե Վարիսի պատմությունն ուժեղ, ոչ սովորական կնոջ պատմություն է: Դիրիե Վարիսը (Լիա Քեբեդե) հասարակ քոչվոր աղջիկ է [[Սոմալի]]ից, ում ամուսնացրել են 13 տարեկանում: նա փախչում է ընտանիքից, միայնակ անցնում է [[անապատ]]ը, հասնում է [[Մոգադիշո]]: Ավելի ուշ հարազատները Վարիսին ուղարկում են [[Լոնդոն]]` Սոմալիի դեսպանատանը որպես սպասուհի աշխատելու: Մի քանի տարի անց դեսպանատունը վերադառնում է պատերազմից ավերված հայրենի երկիր, իսկ աղջիկը մնում է [[Մեծ Բրիտանիա]]յում` անօրինաբար և անտուն:
 
Վարիսը պատահաբար ծանոթանում է Topshop հագուստի խանութի աշխատակցուհու հետ: Վաճառողուհին` Մերիլինը (Սալլի Հոքինս) նախ խուսափում է տարօրինակ սոմալցուց, սակայն անկեղծորեն հուզվելով մի քիչ տարօրինակ, բայց բարի աղջկա լավատեսությունից ու հոգատարությունից, օգնում է Վարիսին և դառնում է նրա լավագույն ընկերուհին: Վարիսը պատահաբար պատմում է ընկերուհուն, որ մանուկ հասակում իրեն թլպատել են: Մերելինը սարսափած է և անկեղծորեն խղճում է Վարիսին: Այգում քայլելիս Վարիսը հանկարծ ուժեղ ցավ է ունենում փորի հատվածում, և Մերելինը նրան տանում է հիվանդանոց: Գինեկոլոգը ևս սարսափած է, և ասում է վախեցած ու ամոթահար Վարիսին, որ չի կարող ամեն ինչ վերադարձնել, սակայն կարող է այնպես անել, որ նա այլևս ցավ չզգա: Աղջկան վիրահատում են, Մերելինը աջակցում է նրան: