«Ակիո Մորիտա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 6.
 
== Սոնի ==
1946 թվականի մայիսի 7-ին Իբուկան հիմնադրել է ''«Tokyo Tsushin Kogyo Kabushiki Kaisha»'' ընկերությունը, որն ունեցել է մոտ 20 աշխատակից և ¥190,000 նախնական կապիտալ<ref>{{cite web|url=https://www.sony.net/SonyInfo/News/Press_Archive/199801/ibuka-e.html|title=Sony Global – Press Release – Masaru Ibuka 1908–1997|website=www.sony.net}}</ref>։ Իբուկան եղել է 38, իսկ Մորիտան 25 տարեկան, երբ միացել են ''«Tokyo Tsushin Kogyo Kabushiki Kaisha»'' ընկերությանը։ Նա Մորիտայի ընտանիքի հետ սկսել է ներդրումներ կատարել Սոնիում և շուտով դարձել է ամենախոշոր բաժնետերերից մեկը։ 1949 թվականին ընկերությունը մշակել է ձայնագրման մագնիսական ժապավեն, իսկ 1950 թվականին Ճապոնիայում վաճառել է իր առաջին ձայնագրիչը։
 
1957 թվականին նրանք թողարկել են գրպանի [[ռադիոընդունիչ]] (առաջինը, որն ամբողջությամբ եղել է տրանզիստորային)։ 1958 թվականին Մորիտան և Իբուկան որոշել են ընկերությունը վերանվանել ''Sony'' ("sonus" լատիներենից նշանակում է "ձայն")<ref>{{cite web|url=http://www.ieeeghn.org/wiki/index.php/Akio_Morita|title=Akio Morita|work=IEEE Global History Network|publisher=IEEE|accessdate=July 21, 2011}}</ref>։ Մորիտան նաև եղել է Սոնիի արտադրած ամբողջ արտադրանքի փաստաբանը։ Սակայն, քանի որ ռադիոն շատ մեծ էր փոքր գրպանում տեղավորելու համար, Մորիտան իր աշխատակիցներին ստիպել է հագնել մեծ գրպաններով վերնաշապիկներ, որպեսզի ռադիոընդունիչը "գրպանի չափի" տեսք ունենա:
 
1960 թվականին նրանք արտադրել են աշխարհում առաջին տրանզիստորային հեռուստացույցը։ 1973 թվականին Սոնին իր ''Trinitron'' հեռուստատեսային տեխնոլոգիայի համար ստացել է [[Էմմի (մրցանակաբաշխություն)|Էմմի]] մրցանակ: 1975 թվականին թողարկել են առաջին ''Betamax'' տնային ձայնագրիչը՝ ''[[Տնային վիդեո համակարգ|VHS-ի]]'' թողարկումից մեկ տարի առաջ։ 1979 թվականին ներկայացվել է ''Walkman-ը'', դառնալով աշխարհի առաջին շարժական երաժշտական նվագարկիչներից մեկը: 1984 թվականին Սոնին սկսել է իր ''Discman'' շարքը, որն ընդլայնել է ''Walkman'' բրենդը մինչև շարժական ձայնասկավառակների։
 
1960 թվականին [[ԱՄՆ|ԱՄՆ-ում]] ստեղծվել է ''Sony Corporation of America'' (''SONAM'', ներկայումս կրճատ ''SCA'') ընկերությունը<ref>{{cite news|url=http://articles.latimes.com/1987-11-19/business/fi-22750_1_cbs-records|work=Los Angeles Times|first1=Paul|last1=Richter|first2=William K.|last2=Knoedeiseder Jr|title=Sony Buys CBS Record Division for $2 Billion After Months of Talks|date=November 19, 1987}}</ref>։ 1988 թվականին Սոնին գնել է ''CBS Records Group-ը'', որի մեջ էին մտնում ''[[Columbia Records]] և [[Epic Records]]'' լեյբլները, իսկ 1989 թվականին՝ ''[[Columbia Pictures]]'' ընկերությունը:
 
1994 թվականի նոյեմբերի 25-ին Մորիտան հեռացել է Սոնիի նախագահի պաշտոնից՝ [[թենիս]]ի խաղի ժամանակ ունեցած ուղեղի արյունազեղումից հետո։ Նրան փոխարինել է Նորիո Օգան, որն ընկերությանը միացել է 1950-ականներին՝ Մորիտային նամակ ուղարկելուց հետո, որտեղ դատապարտում էր ընկերության մագնիտոֆոնների ցածր որակը:
 
== Այլ պարագաներ ==
Տող 20.
 
== Տպագիր արտադրանք ==
1966 թվականին Մորիտան գրել է ''Gakureki Muyō Ron'' ''(学歴無用論)'' գիրքը, որտեղ ընդգծում է, որ դպրոցական գրառումները կարևոր չեն հաջողության կամ բիզնեսի հմտությունների համար։ 1986 թվականին Մորիտան գրում է ինքնակենսագրությունը՝ այն անվանելով ''Made in Japan'' (Ստեղծվել է Ճապոնիայում):
 
1991 թվականին քաղաքական գործիչ Շինտարո Իշիհարայի հետ միասին դարձել է «Ճապոնիան, որը կարող է ասել ո՛չ» գրքի հեղինակը, որտեղ նրանք քննադատում էին ամերիկյան բիզնեսը և կոչ էին անում ճապոնացիներին ավելի անկախ ու մեծ դեր ունենալ բիզնեսի և արտաքին գործերի մեջ: Հետագայում գիրքը թարգմանվել է անգլերեն և հակասություններ է առաջացրել ԱՄՆ-ում<ref>City Mayors [http://www.citymayors.com/mayors/tokyo_mayor.html Shintaro Ishihara Governor of Tokyo 7 September 2012] Retrieved on September 22, 2012</ref>:
 
== Պարգևներ ==
1982 թվականին Մորիտան պարգևատրվել է [[Մեծ Բրիտանիա]]յի մշակույթի կողմից Ալբերտի շքանշանով: Նա եղել է առաջին ճապոնացին, որն արժանացել է նման պարգևի: Երկու տարի անց ստացել է [[Պատվավոր Լեգեոնի շքանշան]], իսկ 1991 թվականին Ճապոնիայի կայսեր կողմից պարգևատրվել է առաջին աստիճանի Սուրբ գանձի շքանշանով:
 
== Մահ ==
1993 թվականին Մորիտան թենիսի խաղի ժամանակ ինսուլտ է ստացել: 1994 թվականի նոյեմբերի 25-ին լքել է Սոնիի նախագահի պաշտոնը: Մահացել է [[թոքաբորբ]]ից 1999 թվականի հոկտեմբերի 3-ին՝ 78 տարեկան հասակում։
 
== Ծանոթագրություններ ==
Տող 41.
* [https://www.pbs.org/transistor/album1/addlbios/morita.html PBS գրառումներ]
* [http://www.worldofbiography.com/9078%2DAkio%20Morita/ Ամբողջ կենսագրությունը World of Biography-ում]
 
{{DEFAULTSORT:Մորիտա, Ակիո}}
[[Կատեգորիա:Բիզնեսմեններ]]
[[Կատեգորիա:Թոքաբորբից մահացածներ]]