«Օրենքի հետադարձ ուժ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
 
== Իրավական հետևանքներ ==
{{Միայն ՀՀ օրենսդրություն}}
[[ՀՀ իրավունք|Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության]] համաձայն՝ ըստ առաջացրած իրավական հետևանքների՝ հետադարձ ուժը կարող է ձևավորել․
 
Տող 40 ⟶ 41՝
 
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ''«Հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաև նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին»'':
 
== Պատմություն ==
Օրենքի հետադարձ ուժի բացառումը կայուն [[իրավակարգ]]ի և իրավական կարգավորման հանրային վստահելիության կարևորագույն երաշխիքներից է։ Դեռևս հնագույն շրջանից մեզ հայտնի համապարտադիր կարգադրագրերի գործողությունը տարածվում էր ապառնի ժամանակի վրա։ Այդ մասին հավաստում են [[Համմուրապիի օրենքները|Համմուրապի օրենքները]] [[Բաբելոն]]ում և [[Մանուի օրենքներ]]ը [[Հնդկաստան#Պատմություն|Հին Հնդկաստանում]]։ Այնուամենայնիվ, հետադարձ ուժի բացառումը բերված օրինակներում ոչ թե եղել են իրավական մտքի նվաճում հանդիսացող օրինաչափությունների դրսևորումներ, այլ նպատակահարմարությունից (հասարակական հարաբերությունների արդյունավետ և ողջամիտ կարգավորման) ելնելով կայացված որոշումներ։