«Ախտաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:3D melanoma cell.jpg|մինի|[[Մելանոմա|Մելանոմայի]]յի բջիջ]]
[[Պատկեր:AVM grossly.jpg|մինի|[[Գլխուղեղ]]ի լայնական հատումը, պարզ երևում է գագաթային հատվածի մեծ մասը զբաղեցնող երակազարկերակային ձևափոխություն։]]
'''Ախտաբանություն''', պաթոլոգիա, {{lang-gr|(pathos+logos)}}, [[Բժշկագիտություն|բժշկական գիտություն]] հիվանդությունների պատճառների, առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին։ Նշված գործընթացների առավել ընդհանուր պատճառներն ու օրինաչափություններն ուսումնասիրում է [[ընդհանուր ախտաբանություն]], առանձին հիվանդություններինը՝ [[մասնավոր ախտաբանություն]]։ Վերջինս զբաղվում է օրգանների ու համակարգերի հիվանդություններով և կազմում է կլինիկական բոլոր առարկաների բաղկացուցիչ մասը (կլինիկական ախտաբանություն)։ Պաթոլոգիայի մեջ մտնում են հիվանդությունների 4 հիմնական հասկացությունները՝ էթիոլոգիան (հիվանդության պատճառը), պաթոգենեզը (հիվանդության զարգացման մեխանիզմը), մոլեկուլյար և մորֆոլոգիական փոփոխությունները (օրգանիզմի բջիջների և օրգանների բիոքիմիական և կառուցվածքային փոփոխությունները), կլինիկական պատկերը (օրգանիզմի բջիջների և օրգանների բիոքիմիական և կառուցվածքային փոփոխությունների արդյունքում հյուսվածքների և օրգանների փոփոխությունները)<ref name=robbins>{{Cite book |title=Основы патологии заболеваний по Роббинсу и Котрану |first=Кумар В., Аббас А.К., Фаусто Н., Астер Дж. К. |publisher=Elsevier Inc., ООО «Логосфера» |year=2008, 2014 |isbn=978-5-98657-052-5 |location=Москва}}</ref>:
 
=== Էթիոլոգիա ===
Այն միտքը, որ յուրաքանչյուր հիվանդություն կամ ախտանիշ ունի իր պատճառը, բավականին հին է: [[Արկադիա|Արկադիայի]]յի բնակիչները մ.թ.ա երրորդ հազարամյակի կեսին համարում էին, որ եթե ինչ-որ մեկը հիվանդանում է, ապա ինքն է մեղավոր, որովհետև մեղք է գործել:
 
Ներկայումս էթիոլոգիական գործոնները բաժանում են երկու տեսակի՝ ժառանգական և ձեռքբերովի: Այն միտքը, որ յուրաքանչյուր հիվանդություն ունի իր պատճառը, առաջացել է ինֆեկցիաների և մեկ գենի մուտացիայով պայմանավորված հիվանդությունների ուսումնասիրության արդյունքում և չի կարող կիրառվել շատ հիվանդությունների դեպքում: Փաստացի, բազմաթիվ հիվանդություններ, օրինակ՝ [[Աթերոսկլերոզ|աթերոսկլերոզըաթերոսկլերոզ]]ը և չարորակ ուռուցքները բազմապատճառային են և առաջանում են գենետիկորեն նախատրամադրված օրգանիզմի վրա արտաքին միջավայրի գործոնների ազդեցության պատճառով<ref name=robbins/>:
 
=== Պաթոգենեզ ===
Պաթոգենեզը բջջում կամ հյուսվածքում կատարվող իրար հաջորդող երևույթների ամբողջություն է, որոնք առաջանում են էթիոլոգիական գործոնի ազդեցության պատճառով: Նույնիսկ, երբ հայտնի է հիվանդության պատճառը, մինչ հիվանդության արտահայտվելը կան դեռ բազմաթիվ փուլեր: Օրինակ՝ [[Ցիստիկ ֆիբրոզ|մուկովիսցիդոզի]] (ցիստիկ ֆիբրոզ) բնույթը հասկանալու համար բավարար չէ միայն մուտանտ գենը իմանալը, նաև հարկավոր է բիոքիմիական և մորֆոլոգիական պրոցեսների իմացությունը, որոնք բերում են կիստաների և ֆիբրոզի զարգացմանը [[Թոքեր|թոքերումթոքեր]]ում, [[Ենթաստամոքսայինենթաստամոքսային գեղձ|ենթաստամոքսային գեղձում]]ում և այլ օրգաններում:
 
=== Մոլեկուլյար և մորֆոլոգիական փոփոխություններ ===
=== Ֆունկցիոնալ խանգարումներ և կլինիկական պատկեր ===
[[Պատկեր:Rudolf Ludwig Karl Virchow. Photograph by J. C. Schaarwächte Wellcome V0027292.jpg|մինի|աջից|Ռուդոլֆ Վիրխով]]
Գենետիկ, բիոքիմիական և կառուցվածքային փոփոխությունները բջջում և հյուսվածքներում առաջացնում են որոշակի ֆունկցիաների խանգարում, ինչը բերում է կլինիկական պատկերի առաջացման (ախտանիշներ և նշաններ)։ Կարելի է ասել, որ բոլոր հիվանդությունները սկիզբ են առնում բջջում մոլեկուլյար և կառուցվածքային փոփոխություններից։ Այս տեսությանը սկիզբ է դրել [[Ռուդոլֆ Վիրխով|Ռուդոլֆ Վիրխովը]]ը 19-րդ դարում, ով հայտնի է որպես ժամանակակից պաթոլոգիայի հայր։ Հիվանդությունները հասկանալու համար շատ կարևոր է [[Բջջի վնասում|բջջի վնասման]] մեխանիզմների հասկանալը<ref name="robbinsen">{{Cite book |title=Robbins & Cotran Pathologic Basis of Disease 9th Edition |first= Vinay Kumar MBBS MD FRCPath (Author), Abul K. Abbas MBBS (Author), Jon C. Aster MD PhD (Author) |publisher=Elsevier Inc. |year=2015 |isbn=978-1-4557-2613-4 |location=Canada}}</ref>։
 
== Ախտաբանության բաժիններ ==
Ախտաբանական անատոմիայի զարգացումը կապված է 1923 թվականին [[Երևանի պետական համալսարան|Երևանի համալսարանի]] բժշկական ֆակուլտետում Փ. Հակոբյանի նախաձեռնությամբ համանուն ամբիոնի ստեղծման հետ (այն հետագայում ղեկավարել են Լ. Եգնավերովը, Ե. Շուբենկո-Շուբինը, Վ. Գաբրիելյանը, ախտաբանություն Բեգլարյանը, Ն. Վարդազարյանը)։ 1962 թվականին համանուն ամբիոն է ստեղծվել նաև բժիշկների կատարելագործման (այժմ՝ [[Ազգային առողջապահության ինստիտուտ]]) ինստուտում։ [[ԵԲՀ]]-ում հետազոտություններ են կատարվել ռևմատիկ հիվանդությունների պատճառների, ախտածնության, անատոմիական և հյոավածաքիմիական փոփոխությունների ուսումնասիրության ուղղությամբ (ախտաբանություն Բեգլարյան, Ն. Վարդազարյան, Լ. Մկրտչյան, ախտաբանություն Ազնաուրյան)։ 1962 թվականից ամբիոնին կից ստեղծված (ախտաբանություն Բեգլարյանի նախաձեռնությամբ) [[ռևմատիկ հիվանդություններ]]ի պատճառագիտության և ախտածնության հարցերն ուսումնասիրող պրոբլեմային լաբորատորիայում ներդրվել են հյուսվածաբանական, հյոավածաքիմիական մանրէաբանական և իմունաբանական մեթոդներ, նոր տեսանկյունով մեկնաբանվել նշված հիվանդությունների առաջացման մեխանիզմները, տրվել դրանց բուժման տեսական հիմքերը։
{{ՀԲՀ}}
 
[[Կատեգորիա:Բժշկագիտության բաժիններ]]
[[Կատեգորիա:Ախտաբանություն]]
 
== Ծանոթագրություններ ==
 
{{Բժշկություն}}
 
[[Կատեգորիա:Բժշկագիտության բաժիններ]]
[[Կատեգորիա:Ախտաբանություն]]