«Ավետիք Իսահակյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 82.241.234.201 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել ERJANIK մասնակցի վերջին տարբերակին։
Տող 9.
Պատերազմից և [[Հայոց Ցեղասպանություն|Մեծ եղեռնից]] հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել [[1915]]-[[1922]] թվականի «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը [[Հայկական հարց]]ն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։
 
[[Պատկեր:ՊանթԻսահակյան.jpg|thumb|Իսահակյանի արձանը Պանթեոնում։]]
=)jbhjl
[[19-րդ դար|XIX դարի]] վերջի և [[20-րդ դար|XX դար]] սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...»,— սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ [[հայ]] ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։
 
[[1926]] թվականին Իսահակյանը այցելեց [[Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Խորհրդային Հայաստանը]]։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» [[1928]])։ Վերադարձավ արտասահման [[1930]]թ և ապրեց այնտեղ մինչ [[1936]] թվականին՝ հանդես գալով որպես [[Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն|Խորհրդային Միության]] կողմնակից։ [[1936]] թվականաին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
 
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ ([[1946]]), [[1946]]–[[1957]] թվականներին [[Հայաստան]]ի գրողների միության նախագահն էր:
[[Պատկեր:Avetik-Issahakian.jpg|thumb|Ավետիք Իսահակյանի արձանը [[Գյումրի]]ում.]]
 
==Բանաստեղծություններ==