«Ալեքսանդր Սաֆարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 13.
 
== Կենսագրություն ==
Ծնվել է 1964 թ. մարտի 24-ին։ 1981 թ. Ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 19 դպրոցը, 1986 թ.՝ [[ԵՊՀ]] արևելագիտության ֆակուլտետի թուրքական բաժինը, 1989 թ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան։ 1988-1989 թթ. ստաժավորում է անցել [[Դամասկոս]]ում ([[Սիրիա]])։ 1990 թ. աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդին առընթեր Հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունում որպես պետի օգնական և գիտամեթոդական խորհրդի գիտնական-քարտուղար։ 1990 թ.-ից աշխատել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբական և թուրքական բանասիրության (վերակազմավորումից հետո՝ թուրքագիտության) ամբիոնում որպես դասախոս, ապա ավագ դասախոս։ 1994-1995 թթ. ծառայել է [[ՀՀ Զինված Ուժեր]]ում, զորացրվել մայորի կոչումով։ 1996 թ.-ից ԵՊՀ թուրքագիտության (վերանվանումից հետո՝ թյուրքագիտության) ամբիոնի վարիչն է։ <ref> [http://publishing.ysu.am/files/Kensagrakan_hanragitaran.pdf Կենսագրությունը տես նաև, Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ հրատ., Երևան, 2019, էջ 623:] </ref>
 
1995 թ. [[ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ]]ում պաշտպանել է «Գրիգոր Նարեկացին և սուֆիզմը (գաղափարախոսության հիմնահարցեր, միջնադարյան աղբյուրների համեմատական ուսումնասիրության փորձ)» թեկնածուական ատենախոսությունը։ 2004 թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 2012 թ.՝ պրոֆեսորի գիտական կոչում։ Տասից ավելի թեկնածուական ատենախոսությունների գիտական ղեկավար է (ղեկավարել է հայաստանյան իրականության մեջ պաշտպանված առաջին ատենախոսությունները «թուրքերեն լեզու» և «թուրք գրականություն» մասնագիտությունների գծով)։
Տող 53.
* Լ. Սահակյան, Ալ. Սաֆարյան, Դ. Հայրապետյան, Օսմանյան կայսրության «միլլեթների համակարգի» և «հայ միլլեթի» կարգավիճակի հիմնահարցերի շուրջ, «Հայագիտության հարցեր» հանդես, թիվ 1(16), Երևան, ԵՊՀ հրատ., 2019, էջ 226-235:
* Ալեքսանդր Սաֆարյան, Հայ-ղազախական պատմամշակութային առնչությունների պատմությունից // Ղազախական գրականության անթոլոգիա / Կազմ.` Թ. Ուրազաև, Կ. Ամիրժանով; Խմբ.` Վ. Դևրիկյան, Ալ. Սաֆարյան, - Եր. 2019, էջ 5-38:
 
 
== Ծանոթագրություններ ==