«Աթանաս Ալեքսանդրացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 5.
 
== Կյանք և գործունեություն ==
Սերել է [[Հույներ|հույն]] [[Քրիստոնեություն|քրիստոնյա]] ընտանիքից: Լինելով տակավին սարկավագ՝ [[Նիկիայի Ա տիեզերական ժողով]]ում (325) լուրջ հակահարված է հասցրել [[Արիոսականություն|Արիոսին]] ու նրա հետևորդներին: Այնուհետև՝ իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանել նիկիական ուղղափառ դավանանքը: Անզիջում ու հետևողական պայքարի համար հալածվել է [[Արիոսականություն|արիոսական]] իշխանավորներից և իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ը անցկացրել աքսորում: Եկեղեցաքաղաքական, դավանական հակամարտությունների այդ մթնոլորտում նրա աշխատությունները, բնականաբար, ունեցել են տեսական, աստվածաբանական ուղղվածություն:
 
== Ստեղծագործություն ==
 
Աթանաս Ալեքսանդրացու մատենագրական վաստակը սերտորեն առնչվել է Նիկիական հանգանակի պաշտպանության և [[Հերետիկոսություն|հերետիկոսների]] դեմ մղված պայքարի հետ: Մատենագրական գործունեության վաղ շրջանում (317–319) գրել է ''«Երկու ճառ ընդդեմ հեթանոսների»'' ջատագովական բնույթի աշխատությունը: Առաջինում ապացուցել է [[Հեթանոսություն|հեթանոսության]] կեղծ էությունը և նախանշել ինքնազննման, արտաքին աշխարհի գեղեցկության ընկալման միջոցով [[Աստված|Աստծո]] և Բանի ճանաչողությանը հասնելու ճանապարհը: Երկրորդ ճառում բացահայտել է Բանի մարմնավորման ճշմարտությունն ու իմաստը, դա հիմնավորել մարգարեությունների կատարման իրողությամբ և քրիստոնյա աշխարհի հոգևոր նվաճումների արձանագրումով:
 
Աթանաս Ալեքսանդրացու իր դավանական-հակաճառական երկերի մեծ մասը շարադրել է աքսորավայրում (356–362): Հատկանշական են հատկապես արիոսականների դեմ գրած երեք ճառերը: Դրանցում հեղինակը ժխտել է արիոսականների տրամաբանական և մեկնաբանական փաստարկները, բացատրել աստվածային համագոյության իմաստը:
Տող 19.
Աթանաս Ալեքսանդրացուն իրավամբ անվանել են «սիւն եկեղեցւոյ» և «սիւն հաւատոյ»: Քրիստոնեական մտքի պատմության մեջ նրա երրորդաբանական և քրիստոսաբանական ուսմունքն անգերազանցելի ապացույցն է Ընդհանրական եկեղեցու հնագույն ավանդության, ուսուցման և հավատքի: Ալեքսանդրիայի աստվածաբանական դպրոցի ամենակարկառուն ներկայացուցչի՝ Աթանաս Ալեքսանդրացու քրիստոսաբանությունը ուղենիշ է հանդիսացել հետագայում Անտիոքի դպրոցի դեմ մղված պայքարում և հակաքաղկեդոնական վեճերի շրջանում: Մեծ է եղել նրա ուսմունքի ազդեցությունն արևելաքրիստոնեական, այդ թվում՝ Հայ եկեղեցու աստվածաբան-դավանաբանական մտքի վրա:
 
Աթանաս Ալեքսանդրացու աշխատությունների զգալի մասը հայացվել է 5 դարից՝ թարգմանիչ հայրերի, իսկ մյուս մասը 8-րդ դարից՝ [[Ստեփանոս Սյունեցի|Ստեփանոս Սյունեցու]] ջանքերով: Թարգմանված առավել կարևոր երկերից են՝ «Յաղագս ամենասուրբ Երրորդութեան», «Ի Հոգին Աստուծոյ», «Յաղագս մարմնաւորութեանն Որդւոյն եւ Սրբոյ Երրորդութեանն», «Յաղագս փրկական յայտնութեանն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, ընդդեմ Մարկիոնի», «Ի ծնունդն Քրիստոսի» ևն:
 
Աթանաս Ալեքսանդրացու գործերի հայերեն թարգմանությունների մի մասը (ճառեր, թղթեր, մեկնություններ ևն) հրատարակվել է 1899 թվականին, տարբեր աշխատություններից հատվածներ և վկայություններ՝ «Կնիք հաւատոյ» ժողովածուում: Նրա երկերը բացառիկ կարևոր դեր են կատարել Հայ եկեղեցու որդեգրած դավանական դրության, մասնավորապես քրիստոսաբանության և երրորդաբանության մեջ: Ուստի և նրա մատենագրության տարբեր հատվածներ լայնորեն վկայակոչվել են հայ դավանաբանական գրականության մեջ («Կնիք հաւատոյ», «Արմատ հաւատոյ», Անանիա Սանահնեցու «Հակաճառութիւն», Պողոս Տարոնեցու «Ընդդեմ Թեոփիստեայ հոռոմ փիլիսոփայի» ևն): Իր ուրույն տեղն ունի նաև հայ մեկնաբանական գրականության մեջ: