«Ադոլֆ Վյոլֆլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նկարիչ}}
'''Ադոլֆ Վյոլֆլի''' ({{lang-de|Adolf Wölfli}}, {{ԱԾ}}), [[Շվեյցարացիներ|շվեյցարացի]] նկարիչ-[[Պրիմիտիվիզմ|պրիմիտիվիստ]], [[Ար բրյուտ]]ի ամենավառ ներկայացուցիչներից մեկը:
 
== Կենսագրություն և ստեղծագործություն ==
Յոթ տարեկան հասակում մասնագիտությամբ քարտաշ ալկոհոլիկ հայրը լքում է նրան: Ֆերմայում բատրակություն է անում, ոստիկանության կողմից ձերբակալվում է հասարակական բարքերն անարգելու համար, հիվանդության կրկնվելուց հետո ստուգվում է բժիշկների կողմից և ախտորոշվում [[Շիզոֆրենիա|մտագարություն]]:
[[Պատկեր:Waldau-Wolfli.jpg|մինի|Ադոլֆ Վյոլֆլի, Վալդաուի բուժարան , 1921]]
 
1895 թվականից մինչև կյանքի վերջն ապրել է Վալդաուի հայտնի հոգեբուժական կլինիկայում, տարբեր ժամանակներում, որի բուժվող հիվանդներից են եղել նաև [[Վացլավ Նիժինսկի]]ն, [[Ֆրիդրիխ Գլաուզեր]]ը և [[Ռոբերտ Վալզեր]]ը: Այստեղ նա երեսունհինգ տարեկան հասակում սկսում է նկարել, բանաստեղծություններ գրել, երաժշտություն հորինել: Հսկայական ժառանգություն է թողել տասնյակ հազարավոր նկարներ և կոլաժներ, ինչպես նաև երաժշտական և գրական ստեղծագործություններ (բանաստեղծություններ և արձակ):
 
== Ճանաչում ==
Վյոլֆլիի ստեղծագործությունները լայն մասսաներին ներկայացրել է շվեյցարացի խոշորագույն հոգեբան և հոգեբույժ Վալտեր Մորգենտալերը (1882-1965 թթ.), նրան նվիրված «Հոգևոր հիվանդը որպես նկարիչ» (1921 թ.) մենագրության մեջ: Այն, ինչպես նաև [[Հանս Պրինցհորն]]ի (1886-1933 թթ.) «Հոգևոր հիվանդների արվեստը» (1922 թ.) գիրքը, գրավեցին [[Սյուրռեալիզմ|սյուրռեալիստների]] ուշադրությունը, նրան գնահատել է [[Անդրե Բրետոն]]ը և նկատել [[Ժան Դյուբյուֆե]]ին, որը Վյոլֆլիի նկարները ընդգրկում է ար բրյուտի 1948 թվականի փարիզյան էքսպոզիցիայում: Վյոլֆլին դառնում է [[Բլեզ Սանդրար|Բլեզ Սանդրար Մորավաժինի]] (1926 թ.) վեպի գլխավոր հերոսի նախատիպերից մեկը: 1972 թվականին նկարչի աշխատանքները մասնակցեցին [[Կասել]]ի հինգերորդ, «Փաստաթուղթ» ցուցահանդեսին: 1975 թվականից Վյոլֆլիի նկարները և կոլաժներն ընդգրկվեցին [[Բեռն]]ի գեղարվեստի թանգարանի էքսպոզիցիաներում: Վյոլֆլիի բանաստեղծությունների հիման վրա գերմանացի կոմպոզիտոր [[Վոլֆգանգ Ռիմ]]ը (1981 թ.) գրել է վոկալ շարք, ավստրիացի կոմպոզիտոր [[Գեորգ Ֆրիդրիխ Հաաս]]ին (1981 թ.) է պատկանում Ադոլֆ Վյոլֆլի կամերային օպերան: Վյոլֆլիի տեքստերի հիման վրա դանիացի կոմպոզիտոր [[Պեր Նյորգոր]]ը ստեղծել է «Տիվոլի աստվածային այգին» (1983 թ.) օպերան, 2007 թվականի մարտին այն ներկայացվեց [[Լյուբեկ]] քաղաքի թատրոնում<ref>[http://www.adolfwoelfli.ch ADOLF WÖLFLI (1864-1930)]</ref>: Վյոլֆլիի բանաստեղծությունների հիման վրա [[Ժորժ Ապերգիս]]ը (2006 թ.) գրել է հանդիսավոր խմբերգ:
 
== Գրականություն ==
Տող 27.
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ}}
 
{{DEFAULTSORT:Վյոլֆլի, Ադոլֆ}}
[[Կատեգորիա:Շվեյցարացի նկարիչներ]]