«Ագրոնոմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ագրոնոմիա''' (հուն․ agros` դաշտ և nomos` օրենք), գյուղատնտեսական հողահանդակների արդյունավետ օգտագործման, [[հողեր]]ի բերրիության և [[Բերքատվություն|բերքատվության]] բարձրացման, [[բույսեր]]ի մշակման մասին գիտությունների համալիր<ref name=":0" />։
 
Ժամանակակից ագրոնոմիան բաժանվում է մի շարք ինքնուրույն գիտությունների ([[երկրագործություն]], [[ագրոքիմիա]], [[ագրոֆիզիկա]], [[բուսաբանություն]], գյուղատնտեսական, [[Միջատաբանություն|միջատաբանություն,]], սերմնաընտրում, [[սերմնաբուծություն]], [[գյուղատնտեսական օդերևութաբանություն]] և այլն)։ Բուսաբանություն, [[բույսերի ֆիզիոլոգիա]], [[ծագումնաբանություն]], [[կենսաքիմիա]], [[մանրէաբանություն]], [[հողագիտություն]] բնական գիտություններն ընկած են ագրոնոմիայի հիմքում<ref name=":0" />։
 
== Պատմություն ==
Ագրոնոմիան սաղմնավորվել է դեռևս հին աշխարհում՝ [[Հռոմ]]ում ([[Կատոն]], Վառոն, Կոլումելա, [[Պլինիոս Ավագ]]), [[Եգիպտոս]]ում, [[Հունաստան]]ում ([[Արիստոտել]])։ 17-18-րդ դարերում, երբ գյուղատնտեսական մթերքների նկատմամբ առաջացել է մեծ պահանջարկ և զարգացել բնական գիտությունները, ձևավորվել են ագրոնոմիա գիտության հիմունքները։ Ագրոնոմիական միտքը [[18-րդ դար]]ի երկրորդ կեսին ուղղորդված էր երկրագործության արտադրողականության բարձրացմանը<ref name=":0" />։
 
Սկզբում [[Անգլիա]]յում (Ա․ Յունգ), ապա այլ երկրներում Արևմտյան Եվրոպայում այդ ժամանակ գերիշխող երկրագործության ցելային՝ եռադաշտային, համակարգը փոխարինվել է ինտենսիվ պտղափոխային համակարգով, որի հիմնավորման գործում մեծ ավանդ է ունեցել գերմանացի գիտնական, գյուղատնտես, բույսերի սննդառության հումուսային տեսության հեղինակ Ա․ Թևերը․ նրա աշխատությունները առաջադեմ դեր են կատարել ագրոնոմիայի զարգացման մեջ (նա է ապացուցել հողի բերրիության բարձրացման մեջ օրգանական նյութերի դերակատարության կարևորությունը)։ 17-18-րդ դարերում ռուս գիտնականներ [[Մ. Լոմոնոսով|Մ․ Լոմոնոսով]]ը, Ա․ Բոլոտովը, Մ․ Աֆոնինը, Վ․ Լեշինը, Ի․ Կոմովը և [[1765 թվական]]ին ստեղծված Անկախ տնտեսական ընկերությունը ագրոնոմիայի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել։ Ագրոնոմիան համալիր գիտություն է դարձել [[19-րդ դար]]ի կեսին և նրանից առանձնացել են ագրոքիմիան և գյուղատնտեսական [[մանրէաբանություն]]ը։ Բույսերի հանքային սննդառության տեսությունը առաջ քաշած գերմանացի քիմիկոս Յու․ Լիբիխնը նպաստել է երկրագործության մեջ պարարտանյութերի լայն կիրառմանը։ Ագրոնոմիայի հետագա զարգացմանըը խթանել են 19-րդ դարում հայտնագործված [[Էներգիայի պահպանման օրենք|էներգիայի պահպանման և փոխակերպման օրենք]]ը, օրգանական աշխարհի էվոլուցիայի մասին ուսմունքը ([[Դարվինիզմ]]) և ժառանգականության տեսության հիմունքների ձևակերպումները<ref name=":0" />։
 
[[Հայաստան]]ում ագրոնոմիաի սաղմերը վերաբերում են մարդու՝ դիտողականությամբ ձեռք բերած փորձառությունը բույսերի մշակման և կենդանիների ընտելացման համար օգտագործելու ժամանակներին։ Այդ գիտելիքները, ինչպես նաև բնաշխարհիկ բույսերի և [[կենդանիներ]]ի նկարագրությունները, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացման մասին տեղեկությունները աստիճանաբար ընդգրկվել են պատմաշխարհագրական ու եկեղեցափիլիսոփայական աշխատություններում ([[Բարսեղ Կեսարացի]], [[Ղազար Փարպեցի]], [[Մովսես Խորենացի]], [[Գրիգոր Մագիստրոս]])<ref name=":0" />։
 
19-րդ դարի երկրորդ կեսից« [[Բազմավեպ]]<nowiki/>», «<nowiki/>[[Մշակ (թերթ, Թիֆլիս)|Մշակ]]<nowiki/>», «<nowiki/>[[Մուրճ (ամսագիր, Թիֆլիս)|Մուրճ]]<nowiki/>», «Գյուղատնտես» և այլ պարբերականներում լուսաբանվել են երկրագործության, անասնապահության և նրա առանձին ճյուղերի տնտեսավարմանը վերաբերող տարբեր հարցեր։
Տող 18.
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=59}}
 
[[Կատեգորիա:Գյուղատնտեսություն]]
[[Կատեգորիա:Ագրոնոմիա]]