«Ագնոստիցիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Ագնոստիցիզմ,''' ({{lang-grc|ἄγνωστος՝}} ''անիմանալի'' բառից) տեսակետ, համաձայն որի՝ [[Աստված|Աստծո]] (աստվածայինի կամ գերբնականի) գոյությունը անհայտ կամ անիմանալի է<ref name="Hepburn">{{cite encyclopedia|title=Agnosticism|first=Ronald W.|last=Hepburn|publisher=MacMillan Reference USA (Gale)|editor=Donald M. Borchert|origyear=1967|year=2005|edition=2nd|encyclopedia=[[Encyclopedia of Philosophy|The Encyclopedia of Philosophy]]|volume=1|page=92|isbn=0-02-865780-2|quote=In the most general use of the term, agnosticism is the view that we do not know whether there is a God or not.}} (page 56 in 1967 edition)</ref><ref name="RoweRoutledge">{{cite encyclopedia|url=https://books.google.com/?id=VQ-GhVWTH84C&pg=PA122&dq=agnosticism+routledge|title=Agnosticism|first=William L.|last=Rowe|authorlink=William L. Rowe|encyclopedia=[[Routledge Encyclopedia of Philosophy]]|isbn=978-0-415-07310-3|publisher=Taylor & Francis|year=1998|editor=Edward Craig|quote=In the popular sense, an agnostic is someone who neither believes nor disbelieves in God, whereas an atheist disbelieves in God. In the strict sense, however, agnosticism is the view that human reason is incapable of providing sufficient rational grounds to justify either the belief that God exists or the belief that God does not exist. In so far as one holds that our beliefs are rational only if they are sufficiently supported by human reason, the person who accepts the philosophical position of agnosticism will hold that neither the belief that God exists nor the belief that God does not exist is rational.}}</ref><ref>{{cite dictionary|dictionary=OED Online, 3rd ed.|entry=agnostic, agnosticism|publisher=Oxford University Press|date=September 2012 <!--|accessdate=July 22, 2013-->|quote='''agnostic'''. : '''A'''. n[oun]. :# A person who believes that nothing is known or can be known of immaterial things, especially of the existence or nature of God. :# In extended use: a person who is not persuaded by or committed to a particular point of view; a sceptic. Also: person of indeterminate ideology or conviction; an equivocator. : '''B.''' adj[ective]. :# Of or relating to the belief that the existence of anything beyond and behind material phenomena is unknown and (as far as can be judged) unknowable. Also: holding this belief. :# a. In extended use: not committed to or persuaded by a particular point of view; sceptical. Also: politically or ideologically unaligned; non-partisan, equivocal. '''agnosticism''' n. The doctrine or tenets of agnostics with regard to the existence of anything beyond and behind material phenomena or to knowledge of a First Cause or God.}}</ref>։ Ըստ մեկ այլ սահմանման՝ ագնոստիցիզմը տեսակետ է, համաձայն որի՝ մարդկային բանականությունը չի կարող տրամադրել բավարար ռացիոնալ հիմնավորումներ ո՛չ Աստծու գոյությանը հավատալու, ո՛չ էլ՝ ժխտելու համար<ref name="RoweRoutledge" />։
 
«Ագնոստիկ» բառն առաջին անգամ իր ելույթներից մեկում օգտագործել է անգլիացի կենսաբան [[Թոմաս Հենրի Հաքսլի|Թոմաս Հենրի Հաքսլին]]ն [[1869]] թվականին<ref>[http://dic.academic.ru/dic.nsf/enc_philosophy/25 Философия: Энциклопедический словарь]{{ref-ru}}</ref>։
 
== Ծագում ==
Ագնոստիցիզմն առաջացել է [[19-րդ դար]]ի վերջերին՝ որպես [[Նույնության փիլիսոփայություն | մետաֆիզիկական փիլիսոփայության]] անտիթեզ: Վերջինս ակտիվորեն զբաղվում էր աշխարհընկալման՝ մետաֆիզիկական ըմբռնման ուսումնասիրությամբ, որի հիմքում ընկած էր սուբյեկտիվ մտածողությունը։
 
Փիլիսոփայական ագնոստիցիզմից բացի գոյություն ունի նաև թեոլոգիական (աստվածաբանական) ագնոստիցիզմ և գիտական ագնոստիցիզմ։
Տող 11.
Աստվածաբանության բնագավառում ագնոստիկներն առանձնացնում են կրոնի և հավատքի բարոյամշակութային և առասպելական բաղադրիչը միստիկականից (Աստված, դև, սատանա, հանդերձյալ աշխարհ, դրախտ, դժոխք, կրոնական ծիսակատարություններ և այլն): Նշված բաղադրիչներից առաջինը նրանք համարում են հասարակության մեջ անհատի բարոյական վարքի խթանման աշխարհիկ (ժամանակակից) դպրոց (կամ միջոց, մեխանիզմ)։
 
Գիտական ագնոստիցիզմը [[Իմացաբանություն | իմացաբանության (ճանաչողության տեսության)]] սկզբունքներից է: Եվ քանի որ (համաձայն իմացաբանության) [[Ճանաչողություն | ճանաչողության ընթացքում]] ձեռք բերված փորձն անխուսափելիորեն խեղաթյուրվում է անհատի (կամ սուբյեկտիվ) գիտակցությամբ, ապա գիտական ագնոստիցիզմը ենթադրում է, որ անհատը հանգամանորեն ունակ չէ ըմբռնելու աշխարհի իրական և ամբողջական պատկերը: Այսինքն՝ այն ոչ թե ժխտում է ճանաչողությունը (երևույթը, ընթացքը) այլ մատնանշում, որ ոչ մի գիտություն չի կարող լինել բացարձակ ճշգրիտ և որ աշխարհն ամբողջությամբ ճանաչելն անհնար է:
 
== Պատմություն ==
Ագնոստիկ հայացքները մոտավորապես այնքան հին են, որքան [[Սկեպտիցիզմ | փիլիսոփայական սկեպտիցիզմը]]: Մ.թ.ա. V դարի փիլիսոփա, սոֆիստ Պրոտագորը համոզված էր, որ անհնար է ստուգել Աստվածների գոյության փաստը: Մ.թ.ա. VI-V դարերի փիլիսոփա Սանջայա Բելաթհապուտան ({{lang-en|}} [[:en:Sanjaya Belatthaputta|Sanjaya Belatthaputta]]) նույնպես հայտնել է հանդերձյալ կյանքի վերաբերյալ իր ագնոստիկ տեսակետը։
 
Այնուամենայնիվ, ագնոստիցիզմը՝ որպես եզրույթ և ուսմունք, ծագել է շատ ավելի ուշ, երբ [[1869]] թվականին անգլիացի գիտնական, կենսաբան [[Թոմաս Հենրի Հաքսլի | Թոմաս Հենրի Հաքսլին]]ն իր ելույթներից մեկում հանդես եկավ ագնոստիցիզմը նկարագրող նոր ուսմունքի բնութագրմամբ. «Այն պարզապես նշանակում է, որ պետք չէ ասել, որ գիտես մի բան կամ հավատում ես նրան, ինչը չունի իմացության կամ հավատքի արտահայտման գիտական հիմնավորում»: Նրան [[Մետաֆիզիկական հասարակություն | «Մետաֆիզիկական հասարակությունն»]] էր (բրիտանական փիլիսոփայական հասարակություն) իրենց անդամակցելու առաջարկություն արել: «Երբ իմ մտավորական հասունության ժամանակ սկսեցի տարակուսել՝ ով եմ ես՝ [[աթեիստ]], [[թեիզմ|թեիստ]], թե [[պանթեիզմ|պանթեիստ]], [[Մատերիալիզմ|մատերիալիստ]], [[Իդեալիզմ|իդելալիստ]], [[քրիստոնյա]], թե ազատ մտածող, ես հանգեցի այն եզրակացությանը, որ ինձ չեն համապատասխանում այս անվանակարգերից ոչ մեկը, բացի վերջինից»,‒ ասել է նա:
 
Հաքսլիի համոզմամբ ագնոստիկ է նա, ով չի ժխտում Աստվածների գոյությունը՝ միաժամանակ չընդունելով որևէ կրոն կամ հավատք: Ագնոստիկը նաև չի հավաստում Աստվածների գոյությունը, քանի որ համոզված է, որ [[մատերիա | մատերիաների]]ների (նյութերի) սկզբնաղբյուրն անհայտ է. այն բացահայտված կամ ճանաչված չի կարող համարվել զարգացման մեր ժամանակաշրջանում կամ երբևէ:
 
== Կապը կրոնի հետ ==
Ագնոստիկների համոզմամբ անհնար է բացահայտել իրականությունը Աստվածների, հանդերձյալ կյանքի և այլ գերբնական էակների, հասկացությունների և երևույթների գոյության առումով՝ այդուհանդերձ սկզբունքորեն չբացառելով աստվածային երևույթների գոյությունը կամ չգոյությունը: Այսպիսով հերքվում է միայն այդպիսի համոզմունքների իրական կամ մտացածին լինելն ապացուցելու հնարավորությունը: Այդ իսկ պատճառով ագնոստիկները կարող են հավատալ Աստծուն, բայց ոչ մի կրոն ([[քրիստոնեություն]], [[հուդայականություն]], [[իսլամ]]) չդավանել՝ համարելով դրանք դոգմատիկ, քանի որ դոգմատիզմը հակասում է նրանց համոզմունքներին աշխարհի անճանաչելիության առումով: Ագնոստիկներն Աստծուն հավատում են՝ սահմանափակվելով նրա գոյության հնարավորությամբ և վերապահումներով, որ կարող են նաև սխալվել՝ համոզված լինելով, որ չկան անհրաժեշտ և բավարար համոզիչ ապացույցներ միանշանակ ենթադրություններ և եզրակացություններ անելու համար:
 
Մի շարք կրոններում ([[բուդդայականություն]], [[դաոսիզմ]]) անձնավորված (անհատականացված) Աստծված(ներ) չկա(ն): Դրա շնորհիվ ագնոստիցիզմի և տվյալ կրոնի միջև [[կոնֆլիկտ | կոնֆլիկտները]]ները բացակայում են։
 
== Հայտնի ագնոստիկներ ==
Տող 66.
{{ծանցանկ}}{{ՎՊԵ}}{{վիքիբառարան}}
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=52}}
 
[[Կատեգորիա:Ագնոստիցիզմ]]
[[Կատեգորիա:Թերահավատություն]]