«Աբու Աբբաս Աբդալլահ իբն Մուհամմադ ալ-Սաֆֆահ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 80.
Ապստամբների և խալիֆայական զորքերի միջև վռական ճակատամարտը տեղի է ունեցել [[750]] թվականին, [[Միջագետք]]ում, [[Մեծ Զաբ]] գետի ափին: Ապստամբական ուժերը, որ ղեկավարում էր Աբու ալ-Աբբասի հորեղբայրը, հաղթանակ են տանում, գրավում [[Խառան|Հարրանը]], որը խալիֆայի նստավայրն էր, և [[ապրիլի 26]]-ին մտնում [[Դամասկոս]]<ref name="Հովհաննիսյան" />:
 
Պարտությունից հետո խալիֆա Մրվան II-ը այլևս անկարող է լինում որևէ դիմադրություն ցույց տալ Աբբասյան զորքերին, ուստի դիմում է փախուստի դեպի [[Եգիպտոս]], հույս ունենալով այստեղ հաստատվել, նոր զորք հավաքել և ճնշել ապստամբներին: Սակայն Եգիպտոսում էլ նրա դեմ են դուրս գալիս [[ղպտիներ]]ը, որոնց էլ միանում են տեղական արաբական կայազորները: Մրվանը հեռանում է [[Գիզա]], բայց այստեղ [[750]] թվականի [[օգոստոսի 5]]-ին բռնվում է նրան հետապնդող Աբբասյան զորքերի կողմից և սպանվում: Օմմայյան վերջին խալիֆա Մրվան II-ի գլուխը որպես ընծա ուղարկվում է արդեն խալիֆա հռչակված Աբու ալ-Աբբասին<ref name="Հովհաննիսյան" />:
 
== Աբբասյան հարստության հաստատումը ==