«Գլխարկի մասին օրենք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Գլխարկի մասին օրենք''' կամ '''գլխարկի հեղափոխություն''' ([[Թուրքերեն|թուրք.]]՝ Şapka Kanunu), օրենք, որն ընդունվել է [[Թուրքիա|Թուրքիայի Հանրապետության]] ստեղծումից հետո 1925 թվականին ժողովրդի հագուկապը Արևմուտքի երկրների նորմերին համապատասխանեցնելու նպատակով։ Այս օրենքով, որը քեմալական բարեփոխումներից մեկն էր, տղամարդկանց արգելվել է կրել ֆես՝ փոխարինելով այն եվրոպական [[Գլխարկ|գլխարկովգլխարկ]]։ով։ Կանանց չի արգելվել կրոնական գլխաշոր կրել, սակայն Աթաթուրքն իր ընտանիքի օրինակով փորձել է տարածել կանանց հագուստի «եվրոպականացումը»<ref>{{Cite book|url=https://www.worldcat.org/oclc/894200866|title=Թուրքիայի Հանրապետության պատմություն, բուհական դասագիրք|last=|first=|date=2014|publisher=ԵՊՀ հրատարակչություն|others=|year=|isbn=9785808418912|location=Երևան|pages=55-56|oclc=894200866}}</ref>:
 
[[File:Hat Law Izmir.jpg|thumb|250px|Հանրապետության նախագահ ղազի Մուսթաֆա Քեմալը Իզմիրում ներկայացնում է եվրոպական գլխարկը, 1925 թվականի հոկտեմբերի 11]]
 
== Համազգեստի փոփոխություն ==
Մինչև 1925 թվականի նոյեմբերի 25-ին Գլխարկի մասին օրենքի տարածումը, երկրում որոշ համազգեստներ փոփոխության են ենթարկվել։ 1925 թվականից ի վեր նախ Անկարայում գտնվող Հանրապետական արհմիությունները, այնուհետև ժանդարմերիան և ծովային արհմիությունները սկսել են կրել «հովանոցով գլխարկներ»։ Այնուհետև պետական գրասենյակներում և դպրոցներում ևս սկսել են կրել եվրոպական ոճի գլխարկները։ Ստամբուլի Գալաթայի ժամապահները առաջինն են եղել ժամապահների շարքում, որ սկսել են կրել եվրոպական գլխարկներ<ref name="burcu">[http://www.belgeler.com/blg/1gnl/basina-gore-sapka-ve-kilik-kiyafet-inkilabi-the-hat-and-attire-revolution-according-to-press Burcu Özcan, ''Basına Göre Şapka ve Kılık Kıyafet İnkılabı'', ''Marmara Üniversitesi, Türkiyat Araştırmaları Enstitüsü, Yüksek Lisans Tezi, İstanbul 2008'']</ref>։
 
1925 թվականի փետրվարի 21-ին Ստամբուլում բացված Քըզըլայի բուժքույրական հատուկ դպրոցում բուժքույր Էսմա Դենիզի ջանքերով բուժքույր աշակերտները քողով գլուխը ծածկելու փոխարեն սկսել են կրել եվրոպական գլխարկներ<ref name="ayten">[http://www.atam.gov.tr/index.php?Page=DergiIcerik&IcerikNo=1092 Ayten Sezer Arığ, ''Türklerdeki Kıyafetin Kısa Tarihi'', ''Atatürk Araştırma Merkezi Dergisi, Sayı 64-65-66, Cilt: XXII, Mart-Temmuz-Kasım 2006'']</ref>։
 
Օգոստոսի 2-ից ի վեր դատավորները, հարկահավաքները, գրագիրները սկսել են կրել նոր հագուստ և նոր գլխարկ։ Սակայն ժողովուրդը շարունակել է օգտագործել ֆեսը, որը կրոնական արժեք էր ներկայացնում, և այդ պատճառով հեղափոխական այս քայլը իրականացնելու համար Գլխարկի մասին օրենքը ընդունվել է [[Թուրքիայի Ազգային մեծ ժողով|Թուրքիայի ազգային մեծ ժողովում]]։
Տող 14.
 
=== Աթաթուրքի այցը Քասթամոնու ===
Օրենքի ընդունումից առաջ, ինչպես որ Օսմանյան կայսրություն էր տարածված, տարբեր կրոնների պատկանող քաղաքացիները շարունակել են կրել տարբեր գլխարկներ և հագուստ։ [[Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք|Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը]]ը, որը ցանկանում էր վերացնել կրոնական ծագման տարբեր հագուստները, 1925 թվականի ամռանն Ինեբոլու և Քասթամոնու կատարած այցի ժամանակ առաջ է քաշել գլխարկ կրելու հարցը։ Հենց ինքն էլ օգոստոսի 24-ին Քասթամոնուում սպիտակ լայնեզր գլխարկ է կրել։ Գլխարկն առաջին անգամ Քասթամոնուում կրելու պատճառը հետևյալն է՝ այլ մարզներում նա ճանաչված է եղել համազգեստով կամ [[Ֆես (գլխարկ)|ֆեսով]], իսկ քանի որ Քասթամոնուում իրեն առաջին անգամ էին տեսնելու, նախընտրել է ներկայանալ գլխարկով<ref name="murat">[http://books.google.com.tr/books?id=We_s3a8KFq4C&printsec=frontcover&source=gbs_ge_summary_r&cad=0#v=onepage&q&f=false Murat Aksoy, ''Başörtüsü, Türban: Batılılaşma, Laikleşme, Laiklik ve Örtünme'', ''Kitap Yayınevi, İstanbul, 2005'']</ref>։
 
=== Գլխարկի մասին ճառ ===
Մուսթաֆա Քեմալը, որը նախորդ օրը հասել էր Ինեբոլու, մարզում իր հանրահայտ «Գլխարկի ճառն» է արել<ref name="kilic">[http://dergiler.ankara.edu.tr/dergiler/45/786/10103.pdf Selami Kılıç, ''Şapka Meselesi ve Kılık Kıyafet İnkılabı'', ''Ankara Üniversitesi Atatürk Yolu Dergisi, Cilt 4, Sayı 16, 1995'']</ref>։ 1925 թվականի օգոստոսի 25-ին Թուրքական օջախում ժողովրդին դիմելով՝ ասել է․ «Այս գլխարկը շապկա կոչելու» արդյունքում գործածությունից դուրս կգան մինչ այդ օգտագործվող «քաղաքացիական գլխարկ», «փայլուն գլխարկ» արտահայտությունները<ref name="genelkurmay">[http://www.tsk.tr/8_TARIHTEN_KESITLER/8_8_Turk_Tarihinde_Onemli_Gunler/sapka_inkilabi/sapka_inkilabi.html ''Tarihten Kesitler, Şapka İnkılabı'', ''Genelkurmay Başkanlığı web sitesi, Erişim tarihi:08.08.2011'']</ref>։ Քեմալը ճառում պաշտպանել է գլխարկ կրելու սովորությունը՝ ասելով․ «Ռեդինգոտի, բոնժուրի, սմոքինգի նման ահա և շապկա։ Կան մարդիկ, որ ասում են, թե դա անթույլատրելի է։ Ես նրանց կասեմ, որ դուք շատ անզգույշ եք ու շատ տգետ։ Եվ կուզեմ նրանց հարցնել․ «Եթե հունական գլխարկ համարվող ֆես կրելը թույլատրելի է, ապա ինչու է շապկան անթույլատրելի կամ կրկին կուզեմ ամբողջ ազգին հիշեցնել, թե երբ, ինչու և ինչպես էին նրանք կրում բյուզանդական քահանաների և հրեա հահամների հագուստները»»<ref name="kilic" />։
 
=== Օրենքի ընդունումը մեջլիսում ===
Երբ Մուսթաֆա Քեմալը սեպտեմբերի 1-ին վերադարձել է [[Անկարա]], նրան դիմավորողները եղել են նոր գլխարկներով։ Սեպտեմբերի 2-ին նախարարների խորհուրդը ընդունել է թիվ 2431 որոշումը, որով պետական պաշտոնյաները պետք է պարտադիր գլխարկ կրեին։ Նույն օրը նախարարների խորհրդի որոշմամբ բացի կրոնավորներից մյուսներին արգելվել է կրել [[Փարաջա|փարանջա]] և չալմա։
 
1925 թվականի հոկտեմբերի 16-ին պատգամավոր Ռեֆիք բեյը և նրա ընկերները գլխարկ կրելու մասին օրինագիծը ներկայացրել են մեջլիսում։ Օրինագծի քննարկումը սկսվել է հոկտեմբերի 25-ին։ Օրենքի հիմնավորումն այն էր, որ չալման և ֆեսը հետամնացության նշան են, այդ պատճառով անհրաժեշտ է դրանք փոխարինել եվրոպական գլխարկներով։ [[Բուրսա|Բուրսայից]]յից պատգամավոր Նուեդդին փաշան հայտարարել է, որ այդ օրենքը հակասահմանադրական է, ուստի այն չպետք է հաստատվի։ Սրա պատճառով մեջլիսում բուռն քննարկումներ են տեղի ունեցել։ Բացի նրանցից, ովքեր առաջ էին քաշում այն տեսակետը, թե ժողովրդի հագուկապը օրենքներով չի կարող որոշվել, եղել են նաև մարդիկ, որոնք առաջարկել են հակառակ տեսակետը՝ պնդելով, որ դա հեշտացնելու է կրոնի և պետության տարանջատման գործընթացը։ Օրենքն ընդունվել է, դեմ են քվեարկել միայն Նուրեդդին փաշան և Էրգանիի պատգամավոր Իհսան բեյը<ref name="burcu" />։
 
=== Ընդվզում գլխարկի օրենքի դեմ ===
Այս օրենքի պատճառով [[Փոքր Ասիա|Փոքր Ասիայի]]յի շատ շրջաններում բողոքի ցույցեր են տեղի ունեցել։ Օրենքի ընդունման օրը [[Էրզրում|Էրզրումում]]ում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, և այդ մարզում մեկ ամիս ռազմական դրություն է հայտարարվել<ref name="murat" />։ Ձերբակալվածներից 13 հոգի մահվան է դատապարտվել։ Նոյեմբերի 24-25-ին [[Կայսերիի մարզ]]ում շեյխ Ահմեդ էֆենդիի և նրա 4 ընկերների ղեկավարությամբ մեծ քայլերթ է սկսվել, արդյունքում 300 հոգի ձերբակալվել է։ Շեյխ Ահմեդ էֆենդին և 4 ընկերները դատվել են Անկախության դատարանում և դատապարտվել են մահապատժի։ Նոյեմբերի 25-ին [[Սեբաստիա|Սեբաստիայում]]յում պատերին գլխարկի օրենքի դեմ պաստառներ և հայտարարություններ փակցնելու պատճառով ձերբակալվել են քաղաքի բոլոր պաշտոնյաները։ Անմեղներն արդարացվել են։ Ուլեմայից Իմամզադե Մեհմեդ Նեջաթի էֆենդին և Աբդուռահման էֆենդին մահապատժի են դատապարտվել։ [[Ռիզե (քաղաք)|Ռիզեում]] 10 օր տևած դեպքերի արդյունքում 143 մարդ է ձերբակալվել, նրանցից 8-ի նկատմամբ մահապատժի որոշում է կայացվել։ Իսկ [[Մարաշ|Մարաշում]]ում ձերբակալել են Քեբիր մզկիթի մոտ հավաքվածներին, որոնք գոռում էին «գլխարկ չենք ուզում», նրանցից 5 հոգի մահվան է դատապարտվել։ [[Ստամբուլ|Ստամբուլում]]ում, մասնավորապես [[Ֆաթիհ]] հրապարակում, մարդկանց ապստամբության հրահրող բազմաթիվ անձինք են ձերբակալվել, և ամբաստանյալները դատվել են Անկարայում<ref name="burcu" />։
 
== Ծանոթագրություններ ==