«Գավառ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

չ
մանր-մունր oգտվելով ԱՎԲ
չ (մանր-մունր oգտվելով ԱՎԲ)
 
===Գավառ քաղաքի հիմնադրման արձանագրություն===
[[File:Gavar cuneiform 01.jpg|thumb|left|Գավառ քաղաքի հիմնադրման սեպագիր արձանագրությունը]]
 
Գավառ քաղաքի բնակատեղին գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա. 8-րդ դարում: Քաղաքը հիմնադրվել է ուրարտական թագավոր [[Ռուսա Ա]]-ի կողմից (մ.թ.ա. 735-713թթ.), որի ապացույցն է Գավառի «Դարի գլուխ» դամբարանադաշտում հայտնաբերված մ.թ.ա. 732թ. սեպագիր արձանագրությունը<ref>[http://www.gavariqaghaqapetaran.am/community-passport Գավառ համայնքի անձնագիր]</ref>: Արձանագրությունը հայտնաբերվել է անվանի հնագետ [[Թադևոս Ավդալբեգյան]]ի կողմից 1927 թ. այդ դամբարանադաշտում կատարվող հնագիտական աշխատանքաների ժամանակ:
 
Ըստ Ավդալբեգյանի նկարագրության, շիրմաքարերի մոտով անցնելիս («Դարիգլուխ» բնակատեղին ժամանակի ընթացքում վերածվել է գերեզմանոցի) նրա որդին` Մարտիկը, մատնացույց է անում գետնի վրա մի շիրմաքար` ասելով, որ «վրան գծեր կան, բայց հայերեն չեն»: Ավդալբեգյանը հասկանում է, որ գործ ունի սեպագիր արձանագրության հետ: Նա ենթադրում է, որ սեպագիրը ժամանակին գտնվելիս է եղել ամրոցի հյուսիսասյին պատի և միջնապատի հատման կետում որտեղից և տեղափոխվել և վեր է ածվել Սողոեյանների ընտանիքի գերեզմանաքարի:<ref>Թադևոս Ավդալբեգյան, Նոր Բայազեդի նորագյուտ սեպագիրը, Տեղեկագիր գիտության և արվեստի, 1929</ref>
(6) Խալդ-քաղաք. Երկրին Բիայնին մեծ<br>
(7) երկրին ամբողջ աշխարհին ի շահս Ռուսայի-Սարդուրիի որդու համար<br>
(8) թագավորի հզոր, որը Բիայնական թագավոր է գրված<ref>Գրիգոր Ղափանցյան, «Նոր Բայազետի սեպագիր արձանագրությունը», 1930 թ., Երևան, էջ 27-28</ref>:<br>
 
Արձանագրություից պարզ է դառնում, որ [[Ռուսա Ա]]-ն գրավում է Վելիքուխի երկիրը և կառուցում քաղաք՝ անվանելով այն Խալդի:
 
Ներկայումս արձանագրությունը ցուցադրության է ներկայացված Գավառի երկրագիտական թանգարանում: